ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Հիմնավոր ու անհիմն պնդումներ Անդրանիկ Մանուկյանի մասին ԱԺ-ում

18:47, 16 Հնվ, 2019

Այսօր` հունվարի 16-ին, Ազգային ժողովի նիստում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախկին խորհրդական Արման Աբովյանը հանդես եկավ անհիմն հայտարարություններով։ ԲՀԿ-ն ներկայացնող Աբովյանը 2018թ․ օգոստոսին Ուկրաինայում Հայաստանի դեսպանի պաշտոնից հեռացած Անդրանիկ Մանուկյանի խորհրդականն էր մոտ երեք տարի՝ սկսած 2015 թվականից։

ԱԺ այսօրվա նիստում Աբովյանի խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Վերջինս Մանուկյանին ամբիոնից անվանել էր հատկապես կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձ, իսկ նրա նշանակումը որպես դեսպան՝ արատավոր և ամենախնդրահարույցը բոլոր դիվանագիտական նշանակումներից։

Աբովյանը, ըստ այդմ, պաշտպանեց Մանուկյանին և պնդեց, որ նա ծառայել է իր հայրենիքին։ Պատգամավորը նշեց, որ թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել երկրի համար իրենց կյանքը «զոհաբերած» մարդկանց մասին՝ նկատի ունենալով Մանուկյանին։ Աբովյանը նախկին դեսպանին գովաբանեց մասնավորապես այն բանի համար, որ նրա շնորհիվ Ուկրաինայի հայ համայնքը 2014 թվականի մայդանից՝  հեղափոխությունից հետո զանգվածային զոհեր չունեցավ՝ ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների։

Թե ի՞նչ զանգվածային զոհերի մասին է խոսում Աբովյանը՝ անհասկանալի է։ 2014 թվականից ի վեր Ուկրաինայում, իհարկե, առկա է ազգայնականության աճ, բայց դա չի բերել երկրում ապրող տասնյակ ազգերի վրա ճնշումների։ Եղել են հարձակումներ, օրինակ, գնչուների վրա, բայց դրանք չեն տարածվել այլ ազգությունների վրա և չեն կրել համատարած բնույթ։ 2017թ․-ին, օրինակ, ազգային և կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մոտ կեսը հրեաներին պատկանող գույքի վրա հարձակումներ են եղել։ Ըստ այդմ, ուղղակի անհեթեթ է Աբովյանի պնդումը, թե Ուկրաինայում բոլոր փոքրամասնություններն ունեցել են զանգվածային զոհեր, բացի հայ համայնքից։

Աբովյանը նաև մեղադրեց Բաբաջանյանին ԱԺ-ում ադրբեջանական թեզեր բարձրացնելու մեջ։ Իսկ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, որն այժմ ԲՀԿ պատգամավոր է, Բաբաջանյանին ռեպլիկ ուղղեց և դուրս եկավ ԱԺ դահլիճից։

Նշենք, սակայն, որ չնայած Աբովյանի հայտարարություններին, Մանուկյանի մասին Բաբաջանյանի հնչեցրած կարծիքը հիմնավորված է։ Մանուկյանը բազմաթիվ բիզնես շահեր ուներ իր՝ պետական պաշտոնյա եղած ժամանակ։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը Մանուկյանը մոտ երկու տարի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2001-2008 թվականներին՝ տրանսպորտի և կապի նախարար։

Մանուկյանի բիզնես շահերի մասին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը WikiLeaks-ի կողմից գաղտնազերծված 2009թ․ փաստաթղթում գրել է հետևյալը․ «Մանուկյանը ավանդաբար Քոչարյանի դաշնակից է եղել, բայց ներկայում ավելի շատ Սերժ Սարգսյանի շրջանակում է։ Մեր կոնտակտը նրան նկարագրում է որպես Հայաստանի ամենահարուստ մարդկանցից, որը միշտ իշխանության հետ է։ Մանուկյանն ունի մենաշնորհ ռուսական ավտոմեքենաների ներմուծման բիզնեսում։ Նա նաև հանդիսանում է Վիվասելի բաժնետեր և Մետրոպոլ հյուրանոցի և մի շարք փոքր այլ բիզնեսների սեփականատեր է։ Նրա որդիները վերահսկում են Ֆորդ, Նիսան և Ռենո ավտոմեքենաների ներմուծումը, որոնց բաժնեմասերը նրանք տրամադրել են Սերժ Սարգսյանին»։

Որպես դեսպան՝ Մանուկյանի գործունեությունը ևս եղել է վիճահարույց։ 2015թ․ նոյեմբերին հայտնի դարձավ, որ դեսպան Մանուկյանը տեղափոխվել է Ուկրաինայի անտառային ռեսուրսների գործակալության պետ Վիկտոր Սիվեցի կնոջ շքեղ առանձնատուն և այն դարձրել ՀՀ դեսպանատուն։ Սիվեցը, պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի մտերիմ ընկերը լինելով, ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում էր, և ենթադրվում է, որ նրա կնոջ առանձնատունը դեսպանատուն դարձնելով՝ Մանուկյանը Սիվեցին «ապաստան» էր տրամադրել, քանի որ դեսպանատունը անձեռնմխելի տարածք է համարվում։ Սկանդալից անմիջապես հետո Մանուկյանը լքել էր առանձնատունը՝ իջեցնելով ՀՀ դրոշը։

Բաբաջանյանը այլ պնդումներ ևս արեց Մանուկյանի մասին։ Մանուկյանը, ըստ պատգամավորի, ՀՀ դեսպանատան համարանիշներ է վաճառել կամ նվիրաբերել Ուկրաինայի հայ քրեական դեմքերին և Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովի հետ նկարների առք ու վաճառքով զբաղվել։ Այս տեղեկությունների մասին, սակայն, հրապարակված նյութեր չկան, իսկ Բաբաջանյանի խոսքով, իրեն այս տեղեկությունները փոխանցել են ուկրաինացի դիվանագետներ։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 183
  • 183
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens