ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

«Գազպրոմ Արմենիան» իրարամերժ պատասխաններ է տալիս սակագնի շուրջ բանակցությունների մասին

16:33, 17 Հնվ, 2019

Գազի սակագնի փոփոխության հարցը դեռևս մնում է կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» քննարկման օրակարգում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո կառավարությունը հայտարարեց, որ տարեսկզբի առաջին աշխատանքային օրվանից սկսած բանակցություններ են տեղի ունենալու «Գազպրոմ Արմենիայի» հետ՝ երկրում սակագների բարձրացումը զսպելու համար։

Հունվարի 10-ին «Ազատության» հետ զրույցում «Գազպրոմ Արմենիա» ընկերության լրատվական բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ կառավարության լիազորած մարմնի, կարգավորող մարմնի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվում են քննարկումներ (բանակցություններ)՝ գազի սակագների կառուցվածքում ներառվելիք՝ ընկերության սակագնային մարժայի մեծության վերաբերյալ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունելու առումով:

Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար Fip.am-ը նույն օրը՝ հունվարի 10-ին, հարցում ուղարկեց «Գազպրոմ Արմենիա»՝ մասնավորապես, քննարկումներին մասնակցող հասարակական կազմակերպությունների անունները և քանակը իմանալու համար։

«Գազպրոմ Արմենիայի» պատասխանը, սակայն, որոշակի հակասություն է առաջացնում լրատվականին տված մեկնաբանության հետ։ Բանն այն է, որ հարցման պատասխանում նշվում է, որ դեռևս նախնական քննարկումներն են տեղի ունենում, որին մասնակցում են միայն էներգետիկայի բնագավառում ՀՀ կառավարության լիազորած մարմինը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան մասնագետները։ Նախնական քննարկումներից հետո, երբ կհստակեցվեն կողմերի դիրքորոշումները, ընկերությունը քննարկումներ կանցկացնի նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ։ Մինչդեռ, լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ  չի նշվում, որ այս պահին ընթացող քննարկումները կրում են նախնական բնույթ և միայն դրանից հետո են սպասվում այլ բանակցություններ ևս։

Պատասխանում նաև նշվում է, որ մինչ օրս որևէ հասարակական կազմակերպություն կամ համապատասխան մասնագետ վերը նշված քննարկումներին մասնակցելու ցանկություն առ այսօր չի հայտնել։

Հ․Գ․ «Գազպրոմ Արմենիան» իր պատասխանում նաև նշում է, որ քննարկումներին (բանակցություններին) ընկերության միջնորդությամբ կհրավիրվեն նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչները, թեև մենք մեր կազմակերպությունը բանակցային գործընթացներին ներգրավվելու առնչությամբ ոչինչ չէինք գրել։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 75
  • 75
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens