ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ստեղծե՞լ արդյոք գաղտնալսման հարցով հանձնաժողով․ Մարուքյանի կարծիքը փոփոխվում է

17:49, 17 Հնվ, 2019

Խորհրդարանական  ընտրություններից հետո ձևավորված Ազգային ժողովը սկսել է իր աշխատանքը։ Արդեն 4-րդ օրն է, ինչ 7-րդ գումարման ԱԺ-Ն նիստեր են հրավիրում հանձնաժողովների ձևավորման, նախագահների ընտրության և այլ հարցերը կարգավորելու համար։

Այսօր՝ հունվարի 17-ին, նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման դեպքին՝ նշելով, որ պետք է կրկին անդրադառնալ այս հարցին և հարկ եղած դեպքում՝ կանչել այս ուժային կառույցների ղեկավարներին խորհրդարան։ Ընդմիջման ժամանակ  լրագրողների հետ հարց ու պատասխանի ընթացքում Մարուքյանն ավելի մանրամասն ներկայացրեց իր պատկերացումները այս խնդրի շուրջ՝ նշելով, որ պետք է ստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով, որը կքննի ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման հարցը։

«Մենք պետք է այստեղ, խորհրդարանական վերահսկողության շրջանակում պատշաճ այդ հարցերը բերենք ու քննարկման առարկա դարձնենք և այդ խնդիրները շտկենք, որ ՄԻԵԴ-ում այդ հարցը բարձրաձայնելուց հետո Հայաստանի ներկայացուցիչը կարողանա նշել, որ այդպիսի դեպք եղել է, բայց դրանից հետո մեր երկիրը հարուցել է քրեական գործ, պատժել է մեղավորներին, Ազգային ժողովում եղել է քննիչ հանձնաժողով, քննել է, պարզել է, պատասխանատվություն են կրել այսինչ մարդիկ»,- մասնավորապես, նշել է Մարուքյանը։

ԱԺ ամբիոնից այս թեմայով ելույթ ունեցավ նաև «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, որը, հակադարձելով Մարուքյանին, հիշեցրեց, որ երբ Հանրապետական կուսակցությունն էր քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը բերել խորհրդարան, ինքը և Մարուքյանը միասին նախագծին դեմ արտահայտվողների ցուցակում էին։

Հասկանալու համար, թե ի՞նչ տեսակետ է ունեցել Մարուքյանն այս թեմայի վերաբերյալ, գնանք մի քանի ամիս հետ։

6-րդ գումարման ԱԺ-ի 4 նստաշրջանում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցը քննարկման տիրույթ էր բերվել Հանրապետական կուսակցության կողմից։ Սեպտեմբերի 13-ի նիստում  քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը ներկայացրել էր Գևորգ Կոստանյանը։ Այն ժամանակ դեռևս «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դեմ էր արտահայտվել այս նախագծին՝ մասնավորապես, նշելով, որ դա հակասում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքին, քանի որ քննիչ հանձնաժողով չի կարող ստեղծվել այն ժամանակ, երբ տվյալ գործով ընթանում է նախաքննություն։ Մարուքյանը նաև նշել էր, որ ստեղծվելիք հանձնաժողովը, ըստ էության, վտանգված է լինելու դառնալ պարապ հանձնաժողով, որովհետև այն հարցերը, որ պետք է քննարկեն, կապված են լինելու նախաքննության հետ, և հրավիրված մարդիկ էլ իրավունք չեն ունենալու գալ հանձնաժողով և վկայություն տալ։

Հարցը ընդունվել էր 47 կողմ 18 դեմ ձայներով։ Դեմ քվեարկողների թվում էր նաև Էդմոն Մարուքյանը։

Այսօր, սակայն, Մարուքյանը այլ տեսակետ ունի։

Նշենք նաև, որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման գործը դեռևս գտնվում է քննության փուլում։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 33
  • 33
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens