ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Սիրիա ուղարկված խմբում կան ռազմական ոստիկաններ, և դա օրենքի խախտում է

Մենք պարզեցինք, որ փետրվերի 8-ին Սիրիա ուղարկված 83-հոգանոց մարդասիրական առաքելության կազմում կան ռազմական ոստիկանության ծառայողներ, ինչը հակասում է օրենքի պահանջին

21:08, 8 Փտր, 2019

Այսօր՝ փետրվարի 8-ին, Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբ է մեկնել Սիրիա։ Մենք պարզեցինք, որ խումբն ուղարկվել է օրենքի ակնհայտ խախտմամբ:

Ըստ ՊՆ-ի, ուղարկված խումբը ծավալելու է ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման և բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն Հալեպի՝ բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում:

Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, սակայն, պարզեցինք, որ 83-հոգանոց խմբի կազմում են բժիշկներ, սակրավորներ և ռազմական ոստիկանության ծառայողներ, որոնք պետք է ապահովեն բժիշկների և սակրավորների անվտանգությունը։ Բացի ռազմական ոստիկանության ծառայողներից, մյուսները քաղաքացիական անձինք են։

Ըստ այդմ, հարկ է անդրադառնալ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքին, որով սահմանվում են ռազմական ոստիկանության խնդիրները։ Այդ խնդիրներն են՝ հետաքննության իրականացումը զինված ուժերում, զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, պետական գույքի պահպանումը, ԶՈՒ տրանսպորտային միջոցների շահագործումը, կայազորային մեկուսարանների և կայազորային կարգապահական վաշտերի գործունեությունը և անվտանգ երթևեկությունը։

Խնդիրների մեջ, սակայն, չի նշվում քաղաքացիական անձանց պաշտպանության մասին որևէ դրույթ։ Չկա նաև որևէ դրույթ, որը կամրագրի ռազմական ոստիկանության ներգրավումը հումանիտար առաքելություններում:

Ավելին, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասը ամրագրում է, որ ռազմական ոստիկանության առջև այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով: Այսինքն, պաշտպանության նախարարը կամ վարչապետը չէին կարող օրենքով չնախատեսված խնդիր դնել ռազմական ոստիկանության առջև:

Հետևաբար՝ ռազմական ոստիկաններին Սիրիա ուղարկելը կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ։

Հիշեցնենք, որ Սիրիայում ռազմական գործողությունները սկսել են 2011 թվականից: 2015 թվականից սիրիական հակամարտության հիմնական կողմերից է Ռուսաստանը, որի խնդրանքով էլ Սիրիա է մեկնել հայկական հումանիտար խումբը:

  • Total: 297
  • 297
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Բայդենը ուրվականների՛ն չի բարևում
Ֆեյք

#InterCheck. Բայդենը ուրվականների՛ն չի բարևում

17:55, 27 Մյս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է...

#FIPVoxPop #10. Որքա՞ն են ծախսում Երևանն ու Բաքուն բանակի վրա
Տեսանյութեր

#FIPVoxPop #10. Որքա՞ն են ծախսում Երևանն ու Բաքուն բանակի վրա

13:56, 27 Մյս, 2022

Ըստ «Փաստերի ստուգման հարթակի» վերլուծության, Ադրբեջանի ռազմական ծախսերը միջինը մոտ հինգ անգամ գերազանցում են Հայաստանի ռազմական ծախսերին։ Fip.am-ի նկարահանող խումբը...

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր վարակ, նոր միֆեր․ ինչ գիտենք «Կապիկի ծաղկի» միֆերի մասին

11:25, 27 Մյս, 2022

«Կապիկի ծաղիկ» հիվանդության արդեն հարյուրի հասնող դեպքեր վերջին շաբաթների ընթացքում գրանցվել են աշխարհի շուրջ մեկ տասնյակ երկրներում՝ առաջացնելով հնարավոր նոր...

Գարուն-ամառ 2022․ ֆեյքերի նոր խմբաքանակ՝ համացանցի հայկական տիրույթում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գարուն-ամառ 2022․ ֆեյքերի նոր խմբաքանակ՝ համացանցի հայկական տիրույթում

18:18, 26 Մյս, 2022

Վերջին տարիներին սոցցանցերը հաճախ դառնում են քաղաքական կյանքում օրակարգ թելադրող գործոն՝ նաև այն պատճառով, որ տարբեր քաղաքական միավորներ փորձում են...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens