ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

«Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագիրն անիրատեսական է

11:34, 24 Փտր, 2017

Հայաստանի Հանրապետությունում շուտով կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից կուսակցությունները և դաշինքները արդեն սկսել են տարածել իրենց նախընտրական ծրագրերը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց տեսլականը:

Օրերս 15 առաջնահերթ քայլերից բաղկացած իր ծրագիրն է ներկայացրել նաև «Ծառուկյան» դաշինքը։ Ծրագիրը կարդալիս կարող է տպավորություն ստեծվել, որ դաշինքին հաջողվել է գտնել տնտեսությունն արագ զարգացնելու այն «կախարդական փայտիկը», որը վերջին տարիներին ՀՀ-ում հաջորդաբար պաշտոնավարած վարչապետերը այդպես էլ չէին կարողանում գտնել։

Սակայն մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրելիս ակնհայտ են դառնում այս ծրագրի թերությունները և անիրագործելիությունը։

Ի՞նչ են խոստացել

Այսպես, ի թիվս մի շարք այլ առաջարկությունների ծրագրով նախատեսվում է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ, բարձրացնել միջին կենսաթոշակները 25 հազար դրամով, ինչպես նաև ազատել փոքր և միջին ձեռնարկություններին հարկումից:

Անիրատեսական է

Այս ծրագրի մի շարք առաջարկներ ուղղակիորեն հակասում են տնտեսության պետական կարգավորման սկզբունքերին։ Ծրագրի հիմնական մեխերից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է մինչև 80 հազար դրամ, ինչն առաջին հայացքից դրական փոփոխություն է: Բայց և այնպես, պետք չէ լինել մակրոտնտեսագետ հասկանալու համար, որ նման կտրուկ աճին հաջորդելու են մասսայական կրճատումները, ընդ որում նաև պետական հատվածում: Ավելին, նման փոփոխության պարագայում կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ գործատուն պատրաստ է նոր աշխատողներ վարձել, իսկ աշխատողը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձով աշխատանքի անցնել, բայց զբաղվածության աճ չի գրանցվում:

Առաջարկությունների մյուս խումբը, որով  նախատեսվում է 3 տարով հարկային արձակուրդ տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև համաներում կատարել առաջացած հարկային տույժերի և տուգանքների մասով ամենաուղիղ կերպով հակասում է արդար և արդյունավետ մրցակցային միջավայր ստեղծելու տրամաբանությանը: Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ այս դեպքում խոշոր կազմակերպությունները տարբեր մեթոդներով, այդ թվում առավել փոքր տնտեսական միավորների բաժանվելու տարբերակով, փորձելու են օգտվել այդ արտոնություններից: Դժվար չէ նաև գուշակել, թե դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա:

Զուգահեռաբար ակնհայտ է, որ առաջարկվող այս և այլ քայլերն իրականացնելու համար անհրաժեշտ կլինեն հսկայածավալ ֆինանսական միջոցներ: Մասնավորապես հաշվարկվել է, որ առաջարկվող քայլերի իրականացման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 500 միլիարդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. պետական բյուջեով նախատեսված է ապահովել 1,2 տրիլիոն դրամի եկամուտներ, ինչը նշանակում է, որ ծրագրի միայն մի մասն իրականություն դարձնելու համար կպահանջվի ծախսել պետբյուջեի եկամուտների 40 և ավելի տոկոսը:

Ակնհայտ է նաև, որ կարճաժամկետ կտրվածքում բյուջետային մուտքերի այսպիսի աճ հնարավոր չէ ապահովել, ուստի ծրագիրը անխուսափելիորեն հանգեցնելու է բյուջեի դեֆիցիտի և հետևաբար պետական պարտքի շարունակական ավելացման: Այդ պարտքը վերադարձնելու և տոկոսադրույքները վճարելու պարտականությունը վերջին հաշվով դրված է հենց նույն քաղաքացիների վրա: Ուստի և հանգում ենք զարգացման հունական մոդելի պարադոքսալությանը, երբ հարց է առաջանում, թե երկարաժամկետում հասարակ քաղաքացու համար որքանո՞վ են շահավետ այդ փոփոխությունները:

Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի ամենամակերեսային քննարկումն անգամ վեր է հանում առաջարկվող քայլերի տնտեսական չհիմնավորվածությունն ու անիրագործելիությունը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` #armvote17#ընտրություններ2017economyelection programelections in Armenia«Ծառուկյան» դաշինքблок «Царукян»ложные обещанияпарламентские выборыэкономика РАընտրություններԾառուկյանկեղծ խոստումտնտեսություն“Tsarukyan” bloc

Հարակից հոդվածներ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը

10:42, 16 Մրտ, 2026

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել...

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վաղարշապատի ընտրությունների մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը չի հիմնավորվում փաստերով

16:29, 23 Փտր, 2026

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան եթերում մի շարք պնդումներ է արել, որոնք չեն հաստատվում պաշտոնական...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միավորում և բաժանում․ ՀՀ-ում ընդդիմադիր դաշինքները փլուզվում են ԱԺ մտնելուց հետո

10:25, 30 Հնվ, 2026

2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանրային-տեղեկատվական դաշտում ակտիվացել են ընդդիմադիր ուժերի մասնակցության ձևաչափի վերաբերյալ քննարկումները․ մասնավորապես, հնչում են բոլոր ընդդիմադիրների՝...

Վաղարշապատի 14/5 ընտրատեղամասում լցոնումների պնդումը կեղծ է. ինչ են փաստում ուղիղ հեռարձակումն ու օրենքը․ տեսանյութ
Սխալ

Վաղարշապատի 14/5 ընտրատեղամասում լցոնումների պնդումը կեղծ է. ինչ են փաստում ուղիղ հեռարձակումն ու օրենքը․ տեսանյութ

18:00, 20 Նյմ, 2025

TikTok սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում պնդում է արվում, թե Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասում քվեաթերթիկներ են «լցոնել քվեատուփի մեջ»։  Տեսանյութի հեղինակը...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens