ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

«Ռեստարտ» նախաձեռնության մասին մանիպուլյացիաներ` Para TV-ով

«Ռեստարտին» վերագրում են «Պրիվետ Ռոբ» ակցիան, իսկ «Ռեստարտի» հոգաբարձուների անդամներին «շնորհում» կազմակերպություններին տրամադրված գրանտներ։

17:10, 25 Մրտ, 2019

Para TV-ն անցած շաբաթ հրապարակել է «Ռեստարտ» նախաձեռնության մասին տեսանյութ՝ մանիպուլացնելով մի շարք փաստեր և անձանց մասին տեղեկություններ։

Ինչպես է ներկայացվում

Տեսանյութում ներկայացվում է «Ռեստարտի» իրականացրած նախագծերը, որոնց մեջ նշվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալումը։  

Ինչպես է իրականում

2018 թվականի օգոստոսին կալանավորումից ազատված Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց «Պրիվետ Ռոբ» նախաձեռնության անդամների կողմից։ Ըստ Para TV-ի տեսանյութի, սակայն, ակցիայի կազմակերպիչը «Ռեստարտն» էր։

Նշենք, որ «Պրիվետ Ռոբ» ակցիայի անդամները տարբեր քաղակտիվիստներ էին, այդ թվում՝ «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամներ։

Ինչպես է ներկայացվում

Ըստ Para TV-ի տեսանյութի, «Ռեստարտի» հոգաբարձուների խորհրդի երկու անդամներ՝ Transprenacy International հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար, «Բուն TV»-ի հիմնադիր Գեմաֆին Գասպարյանը տարբեր ծրագրեր իրականացնելու համար 2016 թվականից ի վեր, ընդհանուր առմամբ, ստացել են 433․000 հազար ԱՄՆ դոլար։

Ինչպես է իրականում

«Բաց հասարակության հիմնադրամների» կողմից դրամաշնորհներ ստացել են ոչ թե անձամբ այս մարդիկ, այլ նրանց կազմակերպությունները՝ կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար։ Այվազյանն ու Գասպարյանը հանդիսանում են ծրագրերի համակարգողներ, որոնք, ինչպես այդ ծրագրում ներառված այլ մարդիկ, վարձատրվում են կատարած աշխատանքի համար։ Օրինակ՝ 2018 թվականին Transparency International կազմակերպությունը ստացել է 155 հազար ԱՄՆ դոլար։ «Բաց հասարակության հիմնադրամների» կայքէջում հրապարակված տվյալներում տեսնում ենք, որ գումարը փոխանցվել է կազմակերպությանը հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորմանն ուղղված ծրագրի իրականացման համար։

Ինչպես է ներկայացվում

Հոգաբարձուների խորհրդի մյուս անդամ Աննա Գևորգյանը 2018 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին եղել է Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։ Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանն է, որը  կապ ունի Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի հետ, որն էլ իր հերթին փոխկապակցված է «Սորոսի» հիմնադրամի հետ։

Ինչպես է իրականում

Արմեն Գրիգորյանը եղել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգողը, իսկ Աննա Գևորգյանը դարձել է ԱԱԽ քարտուղարի օգնական հուլիսին, երբ Արմեն Գրիգորյանն արդեն ստանձնել էր քարտուղարի պաշտոնը (նա այդ պաշտոնը ստանձնել է մայիսի 17-ին)։ Աննա Գևորգյանը Transparency International-ում չի աշխատել։

Հիշեցնենք, որ Para TV-ին կապվում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Fip.am-ը նախկինում գրել էր այն մասին, որ Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է իր և իր կնոջ բիզնեսները։ Նախկին մարզպետի կնոջ անունով է գրանցված «Հանրային Դիվանագիտություն» հասարակական կազմակերպությունը, որին էլ հենց պատկանում է Para tv հեռուստաընկերությունը։

Կարինե Կիրակոսյան

  • Total: 43
  • 43
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens