ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Ապատեղեկատվություն՝ իշխանությունների կոռումպացված լինելու մասին

«168 ժամի» հոդվածում ոչ փաստարկված օրինակներ են բերվում իշխանությունների կոռումպացվածության և կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի բացակայության մասին։

11:54, 28 Մրտ, 2019

Մարտի 25-ից մամուլում շրջանառվում է քաղաքագետ, «Ազատություն» ռադիոկայանի հայաստանյան մասնաճյուղի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանի հոդվածը։ Այն պարունակում է իշխանության կոռուպցիոն հակումների և կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքի բացակայության վերաբերյալ խնդրահարույց պնդումներ։

Նոր տոնածառի ձեռքբերում

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ամանորյա տոների կապակցությամբ գնված ավելի քան 70 մլն դրամանոց տոնածառի արժեքի հետ կապված քննություն չի գնացել, սակայն շատերի մոտ կասկած կա, որ այն ձեռք է բերվել, այսպես կոչված, «ատկատի» կոռուպցիոն մեխանիզմով։

2018 թվականի դեկտեմբերի 21-ի Երևանի ավագանու նիստում, սակայն, բավականին մանրամասն ներկայացվել է նոր տոնածառի գնման գործընթացը։ Նիստի ժամանակ, մասնավորապես, նշվել է, որ նոր տոնածառը չի գնվել քաղաքի բյուջեի հաշվին, այլ գնվել է «Երևան-2800» հիմնադրամի կողմից խնայված մոտ 600 միլիոն դրամ գումարներից։ Տոնածառը՝ զարդարանքներով և լույսերով միասին, արժեցել է 85 մլն 32 հազար դրամ։ Հետևաբար, Երևանի ավագանին նոր տոնածառն ընդունել է որպես նվիրատվություն «Երևան-2800» հիմնադրամի կողմից։

Կոռուպցիոն գործերի բացահայտում

Ըստ հոդվածագրի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի բացահայտել կոռուպցիայի որևէ «լուրջ դեպք», այլ բավարարվել է կոռուպցիայի մասին «հնչեղ կինոներ նկարելով»։

Հիշեցնենք, սակայն, որ Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս 2018 թվականի մայիսին բացահայտեց «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ կողմից հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով կիրառված երկարատև սխեմա, որի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Նույն թվականի հունիսի 13-ին բացահայտվեցին «Երևան» հիմնադրամում տեղի ունեցած չարաշահումները։

Սեպտեմբերին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված չարաշահումների գործով։ Ըստ դատախազության, պետությանը 23,5 մլրդ դրամի վնաս է հասցվել:

Դեկտեմբեր ամսին ևս տեղի են ունեցել կոռուպցիոն մի շարք հանցագործությունների բացահայտումներ։

Պարգևավճարներ

Հոդվածում ասվում է, որ զարմանալի են սոցիալական արդարության ջատագով հեղափոխական իշխանությունների ինքնապարգևատրումները։

Նախ նշենք, որ FIP.am-ը ևս անդրադարձել է պարգևատրումների հարցում օրենքի խախտումներին։

Ինչ վերաբերում է այս հարցում քաղաքական կամքի խնդրին, ապա պետք է նշել, որ պարգևատրումների շուրջ բարձրացված աղմուկին զուգահեռ՝ փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպում էր հրավիրվել, որին ներկա էր ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Հանդիպումից հետո ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը  ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտնել էր Ատոմ Ջանջուղազյանի հետ համատեղ քննարկման արդյունքում մշակած այն 4 քայլերը, որոնք կիրականացվեն և կբերեն նման դեպքերի կանխարգելմանը։

Այսպիսով, հոդվածում բերված պնդումներն ու օրինակները իշխանությունների կոռումպացվածության մասին  ոչ փաստական են և իրականությունից կտրված։

Արփի Ավետիսյան

  • Total: 228
  • 228
  • 0

Հարակից հոդվածներ

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք վտանգավոր է օգտագործել Bluetooth ականջակալները երկաթուղային կայարաններում

16:57, 27 Հնվ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ստուգել է...

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից
Սխալ

Ռուբեն Մելիքյանը կեղծում է․ Գրիգորյանի պաշտոնավորման 1 տարում նա քանիցս դիմել և աջակցություն է ստացել ՄԻՊ-ից

21:53, 26 Հնվ, 2023

Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին, հունվարի 23-ին ֆեյսբուքյան էջում գրել է, թե...

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով
Մանիպուլյատիվ

Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով

17:33, 26 Հնվ, 2023

168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են...

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ
Սխալ

Քանի՞ վթար է տեղի ունեցել անցած տարի․ ՆԳ նախարարը մի թիվ է ասում, ԱՊՊԱ-ն՝ այլ

15:32, 26 Հնվ, 2023

Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, որ չնայած շահագործվող մեքենաների թվի աճին՝ երկրում ունենք պատահարների,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens