ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Շաքարավազի շուկայի վերադասավորումները. ի՞նչն է փոխվել

17:19, 25 Ապր, 2019

ՀՀ կառավարությունն իր ծրագրում առաջնային տեղ է հատկացնում տնտեսական մենաշնորհների դեմ պայքարին և շուկայի ազատականացմանը։ Դեռևս մարտ ամսին հրապարակված, նախորդ տարվա երկրորդ կեսի վերաբերյալ կառավարության ամփոփիչ զեկույցում, անդրադառնալով շաքարավազի շուկային, նշվում է, որ 2018թ. վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78%՝ նախկին 95%-ի փոխարեն։

Հիշեցնենք, սակայն, որ «Փաստերի ստուգման հարթակն» օրերս անդրադարձել էր կառավարության զեկույցի՝ դիզելային վառելիքի շուկայում նախորդ տարի տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ հատվածին և ցույց տվել, որ շուկայում, մեղմ ասած, չկա որևէ էական փոփոխություն։

Այժմ անդրադառնանք շաքարավազի ներմուծմանն ու հասկանանք, թե ինչն է փոխվել այստեղ նախորդ՝ 2017 թվականի համեմատությամբ։

Ըստ այդմ, մենք հարցում ենք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե՝ խնդրելով տրամադրել 2017 և 2018 թվականներին Հայաստան շաքարավազ ներմուծած կազմակերպությունների անուններն ու ներմուծման ծավալներն ըստ ամիսների։ Եվ քանի որ առանձին ընկերության կողմից ներմուծված ապրանքի քանակը համարվում է հարկային գաղտնիք, այդ իսկ պատճառով ՊԵԿ-ը հրաժարվեց այդ ընկերությունների մասին մանրամասն տեղեկություններ տրամադրելուց։

Այնուամենայնիվ, համադրելով ներմուծող կազմակերպությունների անուններն ու ներմուծման ծավալներն ըստ ամիսների և գտնելով դրանցում առկա օրինաչափությունները՝ մեզ հաջողվեց պարզել 2017 և 2018 թվականներին Հայաստան շաքարավազ ներմուծած բոլոր կազմակերպություններն ու յուրաքանչյուրի ներմուծման ծավալները։

Ըստ այդմ, 2017 թվականին Հայաստան ներմուծված ավելի քան 24 հազար տոննա շաքարավազի մոտ 97%-ը ներմուծվել է 11 ընկերության կողմից։

Ինչպես տեսնում ենք, 2017 թվականին շաքարավազի ներմուծմամբ զբաղվող ընկերություններից խոշորագույնը «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն էր, որը զբաղեցնում էր շուկայի ավելի քան 86%-ը, իսկ եթե դրան գումարենք նաև նույն ընկերության հետ շաղկապված «Ալեքս-գրիգ» ՍՊԸ-ն, ապա կստացվի, որ այս ընկերություններին է պատկանել ներմուծման 87,5%-ը։

Ինչ վերաբերում է մնացած 63 կազմակերպությանը, ապա այս ընկերությունների մասնաբաժիններն այնքան փոքր են, որ դրանք շուկայում էական ազդեցություն չունեն։

Ի՞նչ է փոխվել 2018 թվականին

2018 թվականին շաքարավազ է ներմուծել 75 կազմակերպություն։ Այս առումով էական փոփոխություն չկա (համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ 10 ամսվա մեջ 75 տնտեսվարող է մտել շուկա)։ Ներմուծումը կազմել է ավելի քան 23 800 տոննա։Խոշոր ներմուծողները կրկին եղել են 11-ը։ Այս ընկերություններին է պատկանել Հայաստան ներմուծված շաքարավազի մոտ 97%-ը։

Խոշոր ներմուծողների քանակական փոփոխություն, փաստացի, տեղի չի ունեցել, իսկ ամենախոշոր ներմուծող «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի մասնաբաժինը նվազել է մինչև 58%-ի։ Սակայն հաշվի առնելով այն փաստը, որ 2018-ին շաքարավազ է ներմուծել նաև «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է նույն «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ստեղծված կազմակերպություն, ապա կարելի է պնդել, որ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն զբաղեցրել է ներմուծման շուկայի 66,5%-ը։

Ի հավելումն այս ամենի՝ նշենք, որ 2017 թվականի 74 կազմակերպություններից 44-ը 2018 թվականին շաքարավազ չեն ներմուծել։ Դրանցից խոշորագույնը, թերևս, «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն է։

Իսկ նոր շուկա մտած կազմակերպություններից խոշորագույնը «ԱրմենՀամիկ եղբայրներ» ՀՁ/ՍՊԸ-ն է, որը սկսել է ներմուծել հունիս ամսից։ Նախորդ տարի ներմուծման ծավալներն էականորեն ավելացրել է նաև «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի տուն ՍՊԸ-ն, որի ներմուծման ծավալներն աճել են մոտ 150 անգամ։

Ներմուծող կազմակերպությունների թվում կան նաև այնպիսիները, որոնց տարեկան ներմուծումը 0,3 կգ է։ Օրինակ՝ «Երևանի Կոնյակի գործարանն» ՓԲԸ-ն։

Վերլուծելով  2017 և 2018 թվականների տվյալները՝ կարելի է եզրակացնել, որ 2017 թվականին շաքարավազի ներմուծման առաջատար կազմակերպության մասնաբաժինը շուկայում եղել է ոչ թե 95%, ինչպես նշված էր զեկույցում, այլ 87,5%, որը արդեն 2018 թվականին նվազել է՝ դառնալով 66,5%:

Ինչ վերաբերում է ներմուծող կազմակերպությունների քանակին, ապա չնայած երկու տարիներին էլ ավելի քան 70 կազմակերպություններ են զբաղվել շաքարավազի ներմուծմամբ, սակայն դրանց մեծ մասը կա՛մ շուկա չեն մտել, կա՛մ շուկայում իրենց ունեցած մասնաբաժինն այնքան փոքր է, որ կարելի է նույնիսկ չդիտարկել դրանք որպես շուկայի խաղացողներ։

Ամփոփելով նշենք, որ չնայած կառավարության զեկույցում նշված թվերը իրականությանը չեն համապատասխանում, իսկ շուկայի մասնակիցների մեջ չկա քանակական փոփոխություն, այնուամենայնիվ՝ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերության մասնաբաժինը շուկայում իրապես նվազել է։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը
Սխալ

Ֆրանսիական միջուկային թափոնների մասին կեղծ լուրը՝ ադրբեջանական արշավի առիթ. Courrier France 24-ը և Doppelgänger-ի մեթոդը

14:05, 2 Հլս, 2025

Հունիսի 25-ին ֆրանսիական courrierfrance24.fr կայքում հայտնվեց «Ֆրանսիական Orano ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են...

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում
Սխալ

Պապոյանը շարունակում է սխալ տվյալներ տարածել․ աշխատավարձերի մասին տեղեկությունը սխալ է նաև Numbeo-ի տվյալների համեմատականում

11:36, 1 Հլս, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նրա ղեկավարած նախարարությունը շարունակում են անվստահելի աղբյուրի հիման վրա ոչ հավաստի տվյալներ տարածել։  Հունիսի 18-ին...

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները
Սխալ

BBC-ի լրագրողը փաստական սխալներով և բացթողումներով է ներկայացրել ՀՀ վերջին իրադարձությունները

11:21, 30 Հնս, 2025

BBC-ի ռուսական ծառայության հայազգի լրագրող Գրիգոր Աթանեսյանը հարցազրույց է տվել հենց BBC-ին և մի շարք փաստական սխալներ ու բացթողումներ է...

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կաթողիկոսն այցելել է Գերմանիայի հայոց թեմ, հանդիպել Մերկելի հետ. կարգալույծ եղած վարդապետի պնդումների հետքերով

14:14, 28 Հնս, 2025

Հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույցի» տաղավարում կարգալույծ եղած Խորեն վարդապետ Հովհաննիսյանը մի շարք աղմկահարույց պնդումներ է արել ամենայն հայոց կաթողիկոս...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens