ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Փաշինյանը հակասում է իրեն. Պուտինի հետ հանդիպում նախատեսված եղել է

16:25, 30 Մյս, 2019

Երեկ՝ մայիսի 29-ին, ԵԱՏՄ խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հանդիպումը չի կայացել։ Վարչապետ Փաշինյանը Ղազախստանում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն էլ, իր հերթին, ասել էր, որ օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են։

«Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես, հայտարարել էր Վլադիմիր Կարապետյանը։

Ուշագրավ է, սակայն, որ մայիսի 29-ին Նուր-Սուլթանում Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռևս ապրիլի 19-ին հայտարարել էր (տեսանյութ՝ 1:40-1:50) ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

Դրա մասին մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր նաև հենց ինքը՝ Փաշինյանը։ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որի լրագրողը ներկա էր եղել հանդիպմանը, փոխանցել էր Փաշինյան խոսքը, որ Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին:

Fip.am-ի հետ զրույցում Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հրաժարվեց պատասխանել Պուտին-Փաշինյան հանդիպման մասին հարցերին` կոչ անելով կապ հաստատել Վլադիմիր Կարապետյանի հետ։

Այսպիսով, Փաշինյանի երեկվա հայտարարությունը հակասում է ինչպես իր, այնպես էլ Վալենտինա Մատվիենկոյի արած նախկին հայտարարություններին։

Լրացում. Քիչ առաջ Fip.am-ի հետ կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ Վերջինս նշեց, որ Նուր-Սուլթանում կայացել է Պուտին-Փաշինյան ոչ պաշտոնական երկու հանդիպում։ Իսկ պաշտոնական հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում հունիսի 6-8-ին։

Fip.am-ը կապ հաստատեց Նիկոլ Փաշինյանի պատվիրակության հետ Նուր-Սուլթան մեկնած, Factor.am-ի լրագրող Մհեր Արշակյանի հետ։ Վերջինիս խոսքով, վարչապետը հայ լրագրողների հետ զրույցում նշել է միայն, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված չի եղել։ ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպումների մասին Փաշինյանը լրագրողներին չի ասել։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Լրատվամիջոցների հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ձևաչափի անընդունելիության վերաբերյալ
Առանց վճռի

Լրատվամիջոցների հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների ձևաչափի անընդունելիության վերաբերյալ

18:35, 26 Հնս, 2022

Նախորդ ուրբաթ «Հայկակակ Ժամանակ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ եկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) ՀՀ վարչապետ Նիկոլ...

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են
Ֆեյք

#InterCheck. Ջիմ Քերրիի մահվան մասին լուրերը չափազանցված են

19:12, 24 Հնս, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է...

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն
Տեսանյութեր

FipՓոդքասթ #11․ Ֆեյքերի գարուն-ամառ 2022 հավաքածուն

11:46, 23 Հնս, 2022

FipՓոդքասթները պատրաստվում են FIP.am-ի և Աուդիոբունի համագործակցությամբ:

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել
Առանց վճռի

Երևանի տրանսպորտի էլեկտրոնային վճարման համակարգը կներդնի TelCell-ը, բայց դեռ պետք է սպասել

18:26, 22 Հնս, 2022

2021 թվականի հուլիսի սկզբին Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ 2021-ի աշնանը մայրաքաղաքի տրանսպորտը կունենա էլեկտրոնային վճարման համակարգ: ...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens