ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները

14:56, 24 Հլս, 2019

Հայկական լրատվական կայքերում հուլիսի 23-ին հրապարակվեցին տեղեկություններ Հայաստանից Ռուսաստան արտագաղթածների թվաքանակի աճի մասին։ Սակայն հրապարակումների մեջ որոշ թվեր կա՛մ սխալ են ներկայացված, կա՛մ չեն համապատասխանում մեջբերված աղբյուրներին։

Ի՞նչ են ասում հայկական լրատվականները

News.am կայքում հրապարակված «Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը կտրուկ ավելացել է» գլխագրով հոդվածում նշվում է, որ «2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով»։ Հոդվածում հղում է կատարվում Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտին։ Հոդվածում նաև վկայակոչվում է Economy Times առցանց պարբերականը։ 

Tert.am կայքն էլ նմանատիպ հոդված է հրապարկել՝ կրկին հղում կատարելով Գայդարի ինստիտուտին։ Սակայն այստեղ արդեն նշվում է. «2019 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018 թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի»։ Tert.am-ը հղում է տալիս նաև «Իզվեստյա» թերթին, որի հոդվածում Հայաստանի մասին միայն նշվում է, որ ամենաշատը հենց մեր երկրից և Ուկրաինայից են ներգաղթել Ռուսաստան։ 

Armtimes.com-ի հոդվածում ևս նշվում է, որ «2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 12 հազարով»։ 

Ռուսական աղբյուրները

Economy Times առցանց պարբերականի հոդվածում կա Հայաստանին վերաբերող երկու աղյուսակ։ Առաջին աղյուսակում նախկին խորհրդային երկրներից Ռուսաստան գաղթած բնակիչների թվերն են՝ ըստ տարիների։ Ըստ պարբերականի, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտագաղթել է 12 800 ՀՀ քաղաքացի։ 2018-ի նույն ժամանակահատվածում ՌԴ է գաղթել 4 900 ՀՀ քաղաքացի։ 

Երկրորդ աղյուսակում տրված է ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը հունիսի 1-ի դրությամբ՝ ըստ տարիների։ Եթե 2018-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում բնակվում էր 504 835 ՀՀ քաղաքացի, ապա 2019-ի հունիսի 1-ի դրությամբ՝ 491 767։ 

Այսինքն, ՀՀ քաղաքացիների թիվը ՌԴ-ում չի ավելացել 49,000-ով, և անհասկանալի է մնում է, թե որտեղից է վերցված այդ թիվը։ Իրականում, 2019-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը 13,068-ով ավելի քիչ է՝ անցած տարվա նույն օրվա համեմատ։

Ինչ վերաբերում է 12,800-ին, ապա դա ոչ թե Հայաստանից Ռուսաստան մեկնածների քանակն է, այլ Ռուսաստան մեկնածների և ժամանածների տարբերությունը՝ միգրացիոն սալդոն։ Այսինքն, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ՌԴ է ժամանել 12,800-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան մեկնել Ռուսաստանից։ 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին այդ թիվը 4,900 է եղել, այսինքն՝ 2.6 անգամ պակաս։ 

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens