ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

«Սանիթեք» և Հայկ Մարության. ո՞ւմ պնդումներն են համապատասխանում իրականությանը

18:13, 3 Օգս, 2019

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Երևանում աղբահանության խնդրի շուրջ իրենց տեսակետները հրապարակայնորեն հայտնեցին և՛ Երևանի աղբահանության պատասխանատու «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչները, և՛ Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Հայկ Մարությանի։ Երկու կողմերը հանդես եկան մի շարք պնդումներով, իսկ Fip.am-ն էլ ստուգեց դրանց իսկությունը:

Աղբամանների թվի շուրջ

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչ Քնարիկ Առաքելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված երկու պայմանագրերով նախատեսված է Երևանում 8 հազարական աղբաման։ Այսինքն, ամբողջ քաղաքում ընդհանուր 16 հազար աղբաման՝ «ընդհանուր պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար»։

Քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ հուլիսի 11-ին «ՍիվիլՆեթի» տաղավարում հայտարարել էր, որ ըստ քաղաքապետարանի հետ պայմանագրի, «Սանիթեքը» պետք է ապահովի տարեկան 16 հազար աղբաման ամբողջ Երևանի համար։ Նա նաև նշել էր, որ այսօր քաղաքում կա 4500-5000 աղբաման։ 

Երեկ՝ օգոստոսի 2-ին, Մարությանը 1in.am-ի տաղավարում գրեթե նույնորեն կրկնեց այս հայտարարությունը։ «Պայմանագրով պետք է լինի 16 հազար աղբաման՝ երկաթյա, մետաղյա։ Այսօր ունենք ընդամենը 99 (մետաղյա-խմբ.) աղբաման ամբողջ Երևան քաղաքում»։

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք» ընկերության հետ երկու պայմանագիր է կնքել՝ աղբահանության ծառայություններ ձեռք բերելու համար։ Առաջինը՝ 2013-ին քաղաքի արևմտյան հատվածի (Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Դավթաշեն, Աջափնյակ), երկրորդը՝ 2015-ին արևելյան հատվածի (Ավան, Արաբկիր, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Քանաքեռ-Զեյթուն) աղբահանությունն իրականացնելու համար։

Փաստերի ստուգման հարթակը դեռևս 2016-ին Երևանի քաղաքապետարանից ստացել էր «Սանիթեքի» հետ կնքված երկու պայմանագրերն էլ։ Եվ ըստ դրանց, «Սանիթեքը» յուրաքանչյուր տարի իսկապես պարտավոր է ընդհանուր 16,000 մետաղական (յուրաքանչյուր պայմանագրով՝ 8 000 ական)՝ 1,100 լիտրանոց կոնտեյներներ մատակարարել և տեղադրել հավաքման տարածքում։

Հատված՝ Երևանի քաղաքապետարանի և «Սանիթեքի» միջև կնքված պայմանագրից

Այսինքն, «Սանիթեք» ընկերության ներկայացուցչի պնդումը, որ 16 հազար աղբաման պետք է ապահովվի «ընդհանուր պայմանագրի ամբողջ ժամանակահատվածի համար», չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, ընկերությունը նաև խախտել է աղբամանների պատրաստման նյութի պահանջը։ Այսօր Երևանում աղբամանների գերակշռող մասը պլաստմասե են և ոչ թե մետաղական։ 

«Սանիթեքի» գործունեության աշխարհագրությունը

«Սանիթեքի» տնօրեն Նիկոլաս Թավիլը օգոստոսի 2-ի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում և Ալժիրում։

Հայտարարությանը հակադարձեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 2013 թվականի դրությամբ «Սանիթեքի» գործունեության վերաբերյալ տեղեկություններ, որոնցում նշվում է, որ ընկերությունը գործունեություն է ծավալում Լիբանանում ու Նիգերիայում։ «Ահա այսպիսի ընկերության հետ գործ ունենք»,- նշել էր Կուբատյանը։

Դեռ 2018-ի հունվարին Armenian Weekly պարբերականի հետ հարցազրույցում Թավիլը նշել էր, որ իրենք Հայաստանից բացի գործում են երեք այլ երկրներում՝ Լիբանան, Թուրքիա և Ալժիր՝ հստակեցնելով, որ գործունեություն են ծավալում Hydrowaste անվան տակ։ 

Հայտնի է, որ «Սանիթեք» ընկերությունը լիբանանյան է և մայրաքաղաք Բեյրութում է գնտվում գլխավոր գրասենյակը։ Իսկ Hydrowaste ընկերություն մասին միակ տեղեկությունը գտանք արաբական մի քանի երկրներում գործող ճարտարագիտական և շինարարական ICC ընկերության կայքում, որտեղ նշված է, որ Hydrowaste-ը գործում է բնապահպանական ոլորտում, զբաղվում է ջրի կառավարմամբ, աղբահանությամբ, ջրամաքրման կայանների կառուցմամբ և այլն։ Սակայն կայքում չի նշվում, թե, մասնավորապես, որ երկրերում է այն գործում։

Fip.am-ին չհաջողվեց գտնել որևէ փաստ Hydrowaste ընկերության գործունեության մասին Թուրքիայում։ Այդ երկրում գործում է Sanitek անվամբ ընկերություն, որը, սակայն, զբաղվում է սանիտարական պարագաների արտադրմամբ։ 

Տուգանքների մասին

Քաղաքապետ Մարությանը 1in.am-ի տաղավարում հայտարարեց, որ այս տարվա վեց ամիսների ընթացքում քաղաքապետարանը «Սանիթեքին» տուգանել է ընկերությանը նույն ժամանակահատվածում փոխանցած ամբողջ գումարի 3%-ի չափով։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հայտնեց, որ 2019-ի առաջին վեց ամիսներին Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքին» տուգանել է 90 մլն դրամով։ Ըստ 2013-ին և 2015-ին կնքված պայմանագրերի, քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի «Սանիթեքին» պետք է վճարի տարեկան 5 միլիարդ 39 միլիոն 138 հազար 120 դրամ։ Այսինքն, ըստ երկու պայմանագրերի, համայնքը ընկերությանը վեց ամսա ընթքացքում վճարում է 2,519,569,060 դրամ։ 90 միլիոն դրամը կազմում է այս գումարի 3.57%-ը։ 

Կարո՞ղ է քաղաքապետարանը միակողմանի լուծարել պայմանագիրը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Սանիթեքի» հետ պայմանագիրը պետք է խզվի հիմա, որի իրավունքը պայմանագրով քաղաքապետարանը ունի։ 

Այս պնդմանը երեկ՝ օգոստոստի 2-ին, անդրադարձավ նաև քաղաքապետ Մարությանը։ «Այն անվտանգության բարձիկը, որը պետք է լիներ, քաղաքային իշխանությունները պետք է ունենային, միշտ՝ հինգ տարի առաջ, երեք տարի առաջ, մեկ տարի առաջ, մենք հիմա ստեղծում ենք էտ անվտանգության բարձիկը»,- ասաց քաղաքապետը՝ նկատի ունենալով «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է «Սանիթեքի» աշխատանքի բացթողումները լրացնելու համար։ 

Երևանի քաղաքապետարանը «Սանիթեքի» հետ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու իրավունք ունի։ Ըստ երկու պայամանագրերի «Կողմերի իրավունքները և պարտականությունները» բաժինների 2.1.2 (2013) և 2.1.3 (2015) կետերի, կողմերն իրավունք ունեն «միակողմանի լուծել պայմանագիրը …. եթե Կապալառուն էականորեն խախտել է սույն պայմանգիրը …. Կապալառուի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝ 

ա) մատուցված Ծառայությունը չի համապատասխանում սույն պայմանագրով սահմանված պահանջներին 

և/կամ 

բ) խախտվել է Ծառայության մատուցման ժամկետը»։

Սակայն խնդիրը Մարությանի նշած «անվտանգության բարձիկն» է։ Այսինքն՝ «Սանիթեքի» մենաշնորհի դեպքում չկա այլ այլընտրանք, քան աշխատել նրանց հետ և փորձել լրացնել նրանց բացերը, մինչև շուկայում կհայտնվեն նոր խաղացողներ։ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումն այս պահին կնշանակի Երևանի աղբահանության համակարգի փլուզում, քանի որ քաղաքապետարանի աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկն այսօր ունի, ըստ Մարությանի, ընդամենը 12 աղբատար մեքենա, այնինչ քաղաքն ամբողջությամբ սպասարկելու համար, կրկին ըստ Մարությանի, պետք է 50-55 աղբատար մեքենա։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում
Սխալ

«ՀԱՊԿ-ը չի օգնել, քանի որ ՀՀ-ն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ռազմական դրություն չի մտցրել»․ կեղծ պնդում՝ 24TV-ի եթերում

14:57, 28 Նյմ, 2023

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը 24TV-ի տաղավարում պնդել է, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում...

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել
Տեսանյութեր

ՀՀ-ն Ղազախստանից զենքի ներկրման ծրագրերի մասին չի հայտարարել

20:20, 27 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքի տարածած լուրը, որը հայտնվել է ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում, ապա՝ հայաստանյան տեղեկատվական տիրույթում, ակնհայտ կեղծ է․ ՀՀ-ն Ղազախստանից...

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը
Ֆեյք

Ղազախական սունկ կայքից՝ Haqqin.az, ապա Mamul.am. Ղազախստանից զենք ներկրելու ՀՀ մտադրության մասին կեղծ լուրի ոդիսականը

15:29, 24 Նյմ, 2023

Ղազախական սունկ կայքերից մեկը նոյեմբերի 21-ին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը պատրաստվում է սպառազինություն ձեռք բերել Ղազախստանից։  Կայքը տեղեկության աղբյուր...

#163 ՓԱՍՏԱՉԱՓ․ Լուրերը գալիս են, լուրերը՝ հերքվում
Տեսանյութեր

#163 ՓԱՍՏԱՉԱՓ․ Լուրերը գալիս են, լուրերը՝ հերքվում

14:00, 24 Նյմ, 2023

Ուկրաինային մատակարարվող հայկական զենքեր, պաշտոնից հեռացող նախարարներ ու չիրականացված «գմբեթներ»․ շաբաթվա հերքված լուրերը:

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens