ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ամուլսար․ Դաշնակցության դիրքորոշումը նախկինում և հիմա

15:32, 22 Օգս, 2019

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեմն հանդես է գալիս հայտարարություններով, որոնք տրամաբանորեն տարբերվում են այդ կուսակցության՝ իշխանության մաս կազմելու տարիներին արտահայտած դիրքորոշումներից։

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ՀՅԴ Գերագույն մարմինը, անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին, հանդես եկավ հայտարարությամբ, որում «առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝ խիստ մտահոգիչ համարեց այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները (Ամուլսարի վերաբերյալ․ — խմբ․) բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում», ինչպես նաև արեց մի քանի առաջարկություններ։ 

Մասնավորապես, Դաշնակցությունն իշխանություններին կոչ արեց հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում  և հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման։

Տեսնենք, սակայն, թե ինչ կարծիք ուներ Ամուլսարի հանքի շահագործման մասին ՀՅԴ-ն իշխանության մեջ գտնվելու տարիներին։

Այսպես, երբ 2017թ․ սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը հարց էր ուղղել բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանին, հետաքրքրվելով, թե ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի վերաբերյալ միջազգային 3 հայտնի անկախ փորձագիտական ընկերությունների եզրակացության մասին, համաձայն որոնց հանքի շահագործումը լուրջ սպառնալիք է պարունակում շրջակա միջավայրի վրա, Մինասյանը պատասխանել էր, որ հանքի՝ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը համապատասխանում է ՀՀ օրենսդրության պահանջներին։

«Բոլոր իրավական գործընթացները համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներին, այդ թվում նաև՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը։ Այո, մենք ստացել ենք միջազգային փորձաքննության այլ եզրակացություններ ևս։ Դրանք մեր կողմից ուսումնասիրվել են, պահանջը և պնդումը, որ Բնապահպանության նախարարությունը ճանաչի ուժը կորցրած այն եզրակացությունը, որ տրված է եղել 2014 թվականին, մենք չենք կարող իրականացնել, որովհետև օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են»,- ասել էր Արծվիկ Մինասյանը։

Ամուլսարի շահագործման հետ կապված Դաշնակցության դիրքորոշումը, փաստորեն, ժամանակի ընթացքում փոխվել է։ Արդյո՞ք դա կապված է նախկինում իշխանության մաս կազմելու, իսկ այժմ արտախորհրդարանական ընդդիմություն լինելու հետ՝ պարզ չէ։

Հիշեցնենք, որ որպես ՀՀԿ—ՀՅԴ կուսակցությունների կոալիցիոն համագործակցության արդյունք՝ Արծվիկ Մինասյանը ՀՀ նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պաշտոնում և hարցին պատասխանում էր իբրև ՀՀ բնապահպանության նախարար։

Հավելենք նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ Դաշնակցությունը փոխում է իր դիրքորոշումն օրակարգային հարցերի վերաբերյալ։ Փաստերի ստուգման հարթակն արդեն անդրադարձել էր սուպերվարչապետության վերաբերյալ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ հեղափոխությունից առաջ և հետո հնչեցրած կարծիքների տարբերությանը։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում
Մանիպուլյատիվ

Երևանը՝ ամենաանվտանգ քաղաքների շարքում. Չախոյանը  ոչ արժանահավատ վարկանիշ է մեջբերում

01:38, 28 Մրտ, 2023

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը երկուշաբթի երեկոյան հրապարակել էր «հետազոտական Numbeo պորտալի կողմից հրապարակած» տվյալները՝ աշխարհի «ամենաանվտանգ» քաղաքների...

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փաշինյանի խոստացած Նորքի անտառը 3 տարի անց դեռ չի վերականգնվում, թեև պլանով դեռ նախատեսվում է

12:30, 27 Մրտ, 2023

Եթե շտապում ես. հակիրճ՝ ինչի մասին է նյութը  2019 թ․-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր․ «Սկսում ենք Նորքի անտառի վերականգնման...

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին
Ֆեյք

#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին

13:19, 24 Մրտ, 2023

Տարածաշրջան Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ըստ Թվիթերում կատարած հարցման՝ բրիտանացիները ՌԴ նախագահին համարում են լավագույն նախագահ:...

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն
Չդասակարգված

ՀՀ, Վրաստանի ու Ադրբեջանի՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի մեծությունը վերջին տարիներին․ համեմատություն

13:10, 23 Մրտ, 2023

Ցանկացած երկրի տնտեսության չափման հիմնական միավորը Համախառն ներքին արդյունքն է (ՀՆԱ)։ Իսկ տարբեր երկրների միջև համեմատական անցկացնելու համար օգտագործվում է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens