ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Կեղծ հայտարարություններ Վիտալի Բալասանյանի կողմից 

15:15, 2 Սպտ, 2019

ՍԽԱԼ

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն օգոստոսի 31-ին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան երկու հասարակական կազմակերպությունների կողմից Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելուն, նշել է, որ դա «անմիջական միջամտություն է Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 33,6 մլն դրամ է հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերի 8-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար։

Վիտալի Բալասանյանը ՀՀ կառավարության կողմից դիտորդական առաքելությանը դրամաշնորհ տրամադրելը որակում է որպես «միջամտություն Արցախի սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

Հայաստանյան կազմակերպությունների կողմից դիտորդական առաքելություն իրականացնելը, սակայն, չի կարող դիտվել որպես Արցախի Սահմանադրության միջամտություն, քանի որ ԼՂՀ «Ընտրական օրենսգրքով» հստակ սահմանվում է դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքը։

Այսպես, օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ասվում է, որ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին:

Ե՛վ «Իրազեկ քաղաքացիների միավորումը», և՛  «Թրանսփարենսի ինթերնեյշնլը» համապատասխանում են այս չափորոշիչներին, չեն աջակցում որևէ թեկնածուի, և երկու կազմակերպությունների առաքելությունների մեջ հստակ նշվում է ժողովրդավարական արժեքների ամրապնդման հանձնառությունը։ Բացի այդ, երկու կազմակերպությունն էլ և՛ Հայաստանում, և՛ այլ երկրներում ունեն դիտորդական առաքելություն իրականացնելու փորձ։ Օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դիտորդություն է իրականացրել նաև Վրաստանի և Շվեդիայի ընտրություններում։

Բացի այդ, ստացվում է, որ, օրինակ, 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններում միջազգային կազմակերպությունների կողմից (շուրջ 90 դիտորդ) դիտորդական առաքելությունը կրկին եղել է «միջամտություն ԼՂՀ սուվերենությանն ու Սահմանադրությանը»։

Արցախին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին

Վիտալի Բալասանյանը հարցազրույցում նշում է, որ այն 150-160 մլրդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրև միջպետական վարկ, ավելի քիչ է, քան այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք Արցախ են ներկրվում Հայաստանի միջոցով երրորդ երկրներից։ «Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում»,— նշում է Արցախի հերոսը։

Ըստ Հայաստանի Հանրապետության 2019 թ․ բյուջեի, ՀՀ միջպետական վարկը Արցախի Հանրապետությանը կազմել է ոչ թե 150-160 մլրդ դրամ, ինչպես հայտարարում է Բալասանյանը, այլ 57,8 մլրդ դրամ կամ մոտ 120 մլն դոլար (2018-ին՝ 51,4 մլրդ)։

Այժմ կատարենք պարզ հաշվարկ։

Ըստ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2018 թվականին Արցախի Հանրապետություն է ներմուծվել մոտ 353 մլն դոլարի ապրանք։

ՀՀ «Մաքսային օրենսգրքի» համաձայն, ապրանքների մաքսատուրքը կազմում է 0-10%։ Նույնիսկ եթե ընդունենք, որ Արցախի Հանրապետություն մտնող բոլոր ապրանքները բերվում են երրորդ երկրներից, և ներմուծվող ապրանքների ցանկում չկա ոչ մի հայաստանյան արտադրանք, ապա ստացվում է, որ Արցախի քաղաքացիները Հայաստանի մաքսային ծառայություններին անցյալ տարի վճարել են 353 մլն դոլար ներմուծման 10 %-ը (առավելագույնը), որը կազմում է մոտ 35 մլն դոլար։ Այսպիսի կոպիտ հաշվարկի դեպքում նույնիսկ չենք մոտենում այն գումարին, որը ՀՀ կառավարությունը տրամադրում է Արցախին։

Իշխանությունը բռնազավթելու մասին  

«Այս երկու կազմակերպությունները («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը- խմբ․) Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են»,- հայտարարել է Վիտալի Բալասանյանը:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի, իշխանությունը զավթելը նշանակում է տիրանալ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով (հոդված 300)։

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները եղել են զերծ բռնությունից կամ դրա սպառնալիքից։ Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել սեփական ցանկությամբ՝ այն ժամանակ, երբ ընդդիմության հիմնական առաջնորդները ձերբակալված էին։

Այսպիսով, թավշյա հեղափոխությունն անգամ իրավական առումով չի կարող անվանել «իշխանաբռնազավթում», իսկ վերոնշյալ կազմակերպությունները՝ «իշխանաբռնազավթման գործիքներ»։

«ՀՀ-ի և՛ խորհրդարանը, և՛ իշխանությունը բռնազավթված են, 2018-ի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական»,- ասել է Բալասանյանը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերում՝ Ազգային ժողովի արձակվելուց հետո:

Սահմանադրության 149-րդ հոդվածը վերաբերում է վարչապետի ընտրությանը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ինչպես գիտեք, նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ ԱԺ-ն հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին չընտրեց երկրի վարչապետ, ինչի արդյունքում օրենքի ուժով ազատ արձակվեց, որից հետո նշանակվեցին նոր ընտրություններ։ Այդ ընտրությունները որակվել էին աննախադեպ, «դրանք անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ և վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը» (ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ)։

Այսպիսով, նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև ընտրված խորհրդարանն ու ձևավորված կառավարությունն ամբողջովին համապատասխանել են ՀՀ Սահմանադրությանը և չեն կարող համարել անօրինական, ինչպես հայտարարում է Վիտալի Բալասանյանը։

Նիկոլ Փաշինյանի կոչը դատարանների դեմ սահմանադրական կարգի տապալում է եղել

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է այս թեմային՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները արգելափակելու կոչը սահմանադրական կարգի տապալում չի եղել։

Ըստ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի, սահմանադրական կարգը տապալելը նշանակում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որը դատարանների արգելափակման օրը տեղի չի ունեցել։

Եվ վերջում․ ըստ Վիտալի Բալասանյանի՝ դիտորդական առաքելությունը ֆինանսավորելու ՀՀ կառավարության այս որոշմամբ խիստ կասկածի տակ են դրվում Արցախում առ այսօր կայացած բոլոր ընտրությունները` նախագահական, խորհրդարանական, ՏԻՄ, ինչպես նաև սահմանադրական հանրաքվեն։

2012 թվականին տեղի ունեցած Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններից հետո, որում Արցախի հերոսը պարտվել էր գործող նախագահ Բակո Սահակյանին, Բալասանյանն ինքը կասկածի տակ էր դրել այդ ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ «գործող նախագահը և նրա թիմը ի վիճակի չեղան ապահովել արդար ընտրություններ»:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ հայաստանյան երկու կազմակերպությունների կողմից Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելը միջամտություն չէ Արցախի սուվերենությանը, այս երկու կազմակերպությունները չեն կարող դիտվել «իշխանության բռնազավթիչներ», նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրությունները համապատասխանում են օրենքին, իսկ դատարանների շրջափակման կոչը Սահմանադրական կարգի տապալում չէ։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens