ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

«Փաստերի ստուգման հարթակի» պատասխանը Արմեն Աշոտյանին

Արմեն Աշոտյանը «Փաստերի ստուգման հարթակին» մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը կրկնում է իր կեղծ և մանիպուլացնող հայտարարությունները։

14:37, 13 Սպտ, 2019

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով «Փաստերի ստուգման հարթակի»՝ նույն օրը հրապարակած «Պատգամավորների գործուղումների ծախսերի մասին Արմեն Աշոտյանի հայտարարությունները կեղծ են» խորագրով հոդվածին։ 

Աշոտյանը մեղադրում է Fip.am-ին «հասարակությանը մոլորության մեջ գցելու» մեջ այն դեպքում, երբ ինքը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Ազգային ժողովի գործուղումներին հատկացված գումարների վերաբերյալ։ 

Այսպես, Fip.am-ը վերը նշված հոդվածում անդրադարձել էր Աշոտյանի օգոստոսի 29-ի ֆեյսբուքյան գրառմանը, որում ՀՀԿ փոխնախագահը հայտարարում էր, թե խորհրդարանն առաջին կիսամյակում արդեն ծախսել է տարեկան բյուջեով հաստատված գործուղումներին ուղղված ամբողջ գումարը, և կառավարությունը նոր միջոցներ է հատկացրել ԱԺ գործուղումներին։ 

Fip.am-ը դիմել էր Ազգային ժողովի աշխատակազմ՝ խնդրելով հայտնել, թե որքա՞ն գումար է 2019 թ. պետական բյուջեով հատկացվել խորհրդարանի գործուղումներին, առաջին կիսամյակի դրությամբ որքա՞նն է ծախսվել այդ գումարից և արդյո՞ք անհրաժեշտ է նոր գումարների ներգրավում գործուղումների համար։ 

Ազգային ժողովից պատասխանել էին, որ 2019 թ. հաստատված բյուջեով (հաստատվել է 2018 թ նոյեմբերին) գործուղումներին ուղղվել է 460 մլն դրամ և հուլիսի 15-ի դրությամբ՝ այդ գումարից ծախսվել է 258,266,593 դրամ։ Այսինքն՝ առաջին կիսամյակի դրությամբ ծախսվել է տարեկան բյուջեով նախատեսված գումարի 56 տոկոսը և ոչ ամբողջ գումարը, ինչպես գրել է ՀՀԿ փոխնախագահը։ 

2019 թ. պետական բյուջեից հատված

Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 12-ի գրառման մեջ, որով ակնկալում էր «հրապարակային ներողության» հայցում ստանալ «Փաստերի ստուգման հարթակից», նշում է ՀՀ կառավարության՝ այս տարվա մայիսի 16-ի նիստին ընդունված որոշման մասին, որով Ազգային ժողովին հատկացվել է լրացուցիչ 892,628,900 դրամ։ Նշենք, որ այդ միջոցներից 301.802.000 դրամը իսկապես հատկացվում է ԱԺ գործուղումներին, սակայն, ինչպես կարդում ենք կառավարության որոշման հիմնավորման մեջ, այդ գումարից մի մասը՝ 183,516,300 դրամ, հատկացվում է ԱԺ նախագահի այցերին (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ), իսկ մյուս մասի՝ 118,285,700 դրամ, հատկացումը պայմանավորվում է պատգամավորների թվի ավելացմամբ։ 

Ինչպես գիտենք, 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ պատգամավորների թիվը, ի տարբերություն նախորդ գումարման, 105-ից դարձավ 132՝ ավելանալով 27-ով, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ միջոցների ներգրավում, իսկ պետական բյուջեն հաստատվել էր դեռևս նոյեմբերին։  

Եվ այս դեպքում արդեն ՀՀԿ փոխնախագահը մանիպուլացնում է՝ կառավարության կողմից լրացուցիչ միջոցների տրամադրումը կապելով պետական բյուջեով գործուղումներին ուղղված գումարի՝ իր խոսքով ամբողջությամբ սպառման հետ այն դեպքում, որ այդ գումարներն առաջին կիսամյակի դրությամբ չէին սպառվել, ինչպես երևում է ԱԺ-ից ստացված պաշտոնական փաստաթղթում (ծախսվել էր, ինչպես նշվեց, այդ գումարի 56 տոկոսը)։

Նշենք նաև, որ Արմեն Աշոտյանն իր գրառման մեջ հայտարարում է, որ Fip.am-ը «մեղադրում է որոշ լրատվականներին» իր պնդումը տարածելու մեջ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը։ Հոդվածում ընդամենը նշվում է, թե որ լրատվականներն են տարածել գրառումը, և որևէ մեղադրանք չկա այդ ԶԼՄ-ների հասցեին։ 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens