ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքե՞ր են Երևանում կանաչ տարածքներ սեփականաշնորհել

12:03, 28 Սպտ, 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 14-ին Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, որ Երևանի հանրային այգիներում կան մի քանի հազար քմ մակերեսով սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ քաղաքի այլ հատվածներում նույն չափով տարածքների հետ փոխանակելու համար։ 

«Գալիս են մարդիկ, որոնք այգու մեջ ունեն 2000, 3000 քմ սեփականաշնորհած հող՝ հանրային այգու մեջ։ …. Շատ և շատ տնտեսվարող սուբյեկտներ, բիզնեսմեններ, հասկանալով, որ ես վճռական եմ, մեր թիմը վճռական է, իրենք էլ հասկանալով, որ ոչ մի շահ՝ բացի համայնքի շահից չենք հետապնդում, ասում են՝ եկեք էսպես անենք՝ էս 2-3 հազ քմ-ը տամ համայնքին հետ, դուք ինձ մի ուրիշ տեղ էտ նույն չափով տվեք, մենք էնտեղ կառուցենք շենք։ Եվ մենք գնում ենք համագործակցության»,- ասել էր Մարությանը։ 

Հուլիսի 11-ին «Սիվիլնեթի» եթերում Մարությանը կրկին անդրադարձել է թեմային։ «Մարդիկ կան, որ շատ խելացի են գտնվում՝ «ընդունում ենք, մեզ գոնե փոխանակում տվեք, եկեք էսքան տարածքը ուրիշ տեղ տվեք»։ Մենք աշխատում ենք իրենց հետ, տալիս ենք ուրիշ տեղ և այլն»,- ասել է Մարությանը։ 

Մարությանը նաև հայտարարել էր, որ քաղաքապետարանը նախկինում աճուրդի է հանել կանաչ տարածքներ, որոնք ոչ պատահական մարդկանց են վաճառվել կադաստրային գնով՝ շուկայականից «10, 20, 30, 50 անգամ ավելի էժան»։ «Իրենք գնում էին ու գցում էին մի կողմ։ (Շինարարություն-խմբ.) չէին էլ անում։ Տարիներ անցան նոր են եկել շինթույլտվություն ստանալու»,- ասել էր  Մարությանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց հասկանալ, թե ի՞նչ տարածքների մասին է խոսքը և ովքե՞ր են դրանց սեփականատերերը։

Սեփականաշնորհված տարածքներ՝ հանրային այգիներում 

Երևանի քաղաքապետարանից Fip.am-ին տեղեկացրեցին, որ կա այդպիսի երեք հողատարածք։ Մենք ուսումնասիրեցինք այդ տարածքների կադաստրային պատմությունները։ 

Գայի պող. 19/72

Սեփականաշնորհված հողատարածքներից մեկը գտնվում է Նոր Նորքի Գայի պողոտայի 19/72 հասցեում՝ Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի միջև ընկած զբոսայգում։ Տարածքի մակերեսը՝ 2,000 քմ է։

Այն 2008-ի դեկտեմբերին Ստանիսլավ Հովակիմյանին է վաճառել Տիգրան Ռաֆիկի Սարգսյան անունով անձը՝ 270 մլն դրամով (այն ժամանակվա փոխարժեքով՝ 875,000 դոլար)։ 

Հովակիմյանը նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի («Դերժավայի Արկադի») հայրն է։ Արկադի Համբարձումյանը 2003-ին պատգամավոր էր ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ 2007-ին, 2012-ին և 2017-ին Հանրապետական կուսակցություն ցուցակով։ 

Ստանիսլավ Հովակիմյանը հանդիսանում է «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։ Նա և նրա ընտանիքի անդամները տնօրինում են մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ, «Դերժավա-Ս» ՓԲԸ, «Սլավ Մոթորս» ՍՊԸ, «Ավտոհաուս» ՍՊԸ, «Դիլիջան» առողջարան» ՓԲԸ, «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ և «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ։

Հովնաթանի փող. 56/1

Սեփականաշնորհված հողատարածքներից ամենախոշորը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հովնաթանի փողոցի 56/1 հասցեում՝ թաղապետարանի հարևանությամբ գտնվող՝ երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված զբոսայգում։ 

Հողատարածի մակերեսը 3,221 քմ է։ Այսօր այն քարե պատով ցանկապատված է, բայց կառուցապատված չէ։ Ընդհակառակը՝ այնտեղ տնկված են մի քանի տասնյակ ծառեր։ Հողատարածքը 2016-ի հունիսի 2-ին ձեռք է բերել Նատալի Վարդանի Մնացականյանը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով։ Մնացականյանը հաղթել էր աճուրդը և տարածքի համար վճարել 30,441,096 դրամ (այն ժամանակվա փոխարժեքով գրեթե 64,000 դոլար)։

Նատալի Մնացականյանը 2011-ին համահիմնադրել է «Սիլվեռ գլաս» ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում «Յունոնա» քիմմաքրման ծառայության անունով։ Նրա մայրը՝ Էլյանորա Մնացականյանը, հանդիսանում «ՄԱԱ Գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր, որին է պատկանում sovats.am սննդի առաքման ծառայությունը՝ չնայած, որ այն պաշտոնապես գրանցված է որպես անշարժ գույքի առուվաճառքով զբաղվող ընկերություն։ Էլյանորա Մնացականյանին է պատկանում նաև դեղերի առևտրով զբաղվող «Կամելիա» ՍՊԸ-ն։ 

Շիրազի փող. 2/5

Երրորդ տարածքը՝ 2,000 քմ մակերեսով, գտնվում է Աջափնյակի Հովհաննես Շիրազի փողոց 2/5 հասցեում։ Հողատարածքը ներկայում կանաչապատ է և կառուցապատված չէ։ 

Հողատարածքը 2003-ի մարտին վարձակալության իրավունքով 25 տարով տրվել է  Արման Միքայելյանին։ Աճուրդային հանձնաժողովի կողմից սահմանվել էր տարեկան 1,758,000 դրամ վարձավճար (ամսական՝ 146,500 դրամ)։ Մրցույթի արդյունքներով Միքայելյանը պարտավորվել էր տարածքում սրճարան և հանգստի գոտի կառուցել մինչ 2004-ի դեկտեմբերը և կատարել 30 մլն դրամի ներդրում։ 

2003-ի ապրիլին Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի որոշումով հողատարածքը արդեն սեփականության իրավունքով օտարվել էր Միքայելյանին՝ կադաստրային արժեքով՝ 1,723,080 դրամով։ Միքայելյանի հայրը՝ Մանվել Միքայելյանը, ձեռնարկատեր է. նրան է պատկանում «Դավիթ 90» սուպերմարկետը և բենզալցակայան։ Երկուսն էլ գտնվում են Շիրազի փողոցի վրա։ 

Ձեռքբերումից ընդամենը օրեր անց՝ 2003-ի ապրիլի 29-ին, Միքայելյանը 27,000 դոլարով (այն ժամանակվա փոխարժեքով գրեթե 16 մլն դրամ) հողատարածքը վաճառել է Հենրիկ Հայրիկի Պողոսյանին։ Փաստորեն, հանրային սեփականություն հանդիսացող հողատարածքը Միքայելյանը ձեռք է բերել 1.7 մլն դրամով և օրեր անց այն վաճառել է մոտ տասն անգամ ավել գումարով։ Պողոսյանին Երևանի քաղաքապետը 2003-ի հուլիսին թույլտվություն էր տվել առևտրի և սպասարկման սրահ կառուցելու համար։ 

Հենրիկ Պողոսյանը 2004-ի դեկտեմբերի 27-ին «անհատույց և անորոշ ժամանակով» հողատարածքն օգտագործման է տրամադրել Սերյոժա Մանուկյանին («Շինանյութի Սերգեյ») պատկանող «Եվրոպա» ՍՊԸ-ին՝ մինչ 2007-ի մարտի 10-ը, երբ նա հողատարածքը հետ է վերցրել անհատույց օգտագործումից և այն վաճառել Վեդիի բնակիչ Ռոբերտ Ռազմիկի Մկրտչյանին՝ 140 մլն դրամով։ 

Վերջինս 2008-ի մայիսի 21-ին հողատարածքը վաճառել է Երևանի բնակիչ Սուրեն Լևիկի Աղաբեկյանին՝ 74.4 մլն դրամով։ Սուրեն Աղաբեկյանը անշարժ գույքի գործակալություն հանդիսացող «Էսկո» կոնցեռնի տնօրեն Սարգիս Աղաբեկյանի եղբայրն է:

Ընդամենը վեց ամիս անց՝ 2008-ի նոյեմբերին, Սուրեն Աղաբեկյանը հողատարծքը հետ է վաճառել Ռոբերտ Մկրտչյանին՝ այս անգամ արդեն երեք անգամ թանկ՝ 240 մլն դրամով։ Մինչ օրս հողատարածքը պատկանում է Մկրտչյանին։

Հողատարածքները չեն փոխանակվել 

Դեռ հուլիսի 3-ին Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրել էին, որ Շիրազի փող. և Գայի պող. հողամասերի մասով «սեփականատերերի հետ ընթանում են քննարկումներ՝ որպես այլընտրանք քաղաքի որևէ հատվածում նույն քմ-ով տարածքներ տրամադրելու համար»։ «Այդ մասով դեռևս հստակ որոշում չի կայացվել»,- ասվում էր պատասխանում։ 

Սեպտեմբերի 19-ին Երևանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ «այս պահի դրությամբ տարածքների փոխանակումներ դեռևս չեն եղել»։

Հովհաննես Նազարեթյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը
Տեսանյութեր

Ի՞նչ են ցույց տալիս վարորդական իրավունքից զրկումների թվերը

11:59, 27 Օգս, 2026

2012-2025 թվականներին 6659 վարորդ իրավունքից զրկվել է կրկնակի։ Միաժամանակ ՃՏՊ-ների ու վիրավորների թիվն աճում է, իսկ զոհերինը՝ նվազում։ Մանրամասները https://fip.am/50990

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է
Տվյալների լրագրություն

ՌԴ քաղաքացիություն ունեցող աշակերտների թիվը Հայաստանի դպրոցականների թվում 8 տարում գրեթե կրկնապատկվել է

12:36, 26 Օգս, 2026

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե վերջին 8 տարիներին Հայաստանի հանրակրթական դպրոցներում ինչպես է փոփոխվել...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens