ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Tert.am-ի մանիպուլյատիվ պնդումները Հայկ Մարությանի պաշտոնավարման առաջին տարվա մասին

16:08, 16 Հկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Tert.am լրատվական կայքը հոկտեմբերի 14-ին «Հայկ Մարությանի մեկ տարին. անհրապույր փաստեր՝ հրապուրիչ խոստումների ֆոնին» վերնագրով հոդված է հրապարակել՝ ամփոփելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։

Հոդվածագիր Արմեն Կարեյանը նյութում նշել է. «Նա խոստանում էր մաքրել Երևանը, լուծել տրանսպորտի խնդիրը, վերացնել երևանցիներին հոգեհան անող կարմիր գծերը, անհաշտ պայքար մղել ապօրինի շինարարության դեմ, բարելավել, մասնավորապես, պոլիկլինիկաների շենքային պայմանները, վերանորոգել վերելակները, կառուցել մետրոյի նոր կայարան, ունենալ կանաչապատ Երևան և այլն»: Հեղինակն ապա նշում է՝ խոստումները օդից կախված կարգավիճակում են հայտնվել, և այս ընթացքում ոչ միայն չեն վերացել քաղաքում եղած խնդիրները, այլև հներին ավելացել են նորերը:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է հոդվածում արված որոշ պնդումներ՝ հասկանալու, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը:

Կարմիր գծերի մասին

Հոդվածում նշվում է, որ քաղաքապետը խոստացել էր վերացնել կարմիր գծերը: Նախ նշենք, որ նախընտրական շրջանում Մարությանը չէր խոստացել վերացնել վճարովի կայանատեղիները, և նախընտրական ծրագրում դրա վերաբերյալ որևէ կետ չկար։

Նորընտիր քաղաքապետը կարմիր գծերին անդրադարձել էր նաև իր երդմնակալության արարողության օրը՝ 2018 թ. հոկտեմբերի 13-ին: Մասնավորապես, լրագրողների հետ զրույցում Մարությանը նշել էր, որ վճարովի կայանատեղիները չեն վերանա, քանի որ այդ գումարները գնում են քաղաքային բյուջե, և խնդիրներ են լուծվում դրանով։ 

Այսպիսով, հոդվածագրի պնդումը սխալ է. քաղաքապետը չի խոստացել վերացնել վճարովի կայանատեղիները՝ կարմիր գծերը:

Ապօրինի շինարարության մասին

Հոդվածում նշվում է, որ քաղաքապետարանը հասցրել է ապօրինի շինարարության բազմաթիվ թույլտվություններ տրամադրել: «Այս մասին, ի դեպ, միառժամանակ առաջ ահազանգել էին ավագանու ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ»:

Մենք խնդրեցինք Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին մեկնաբանել այս հայտարարությունը: Նա նշեց, որ այստեղ, նախ, ձևակերպման խնդիր կա, քանի որ եթե տրվում է շինթույլտվություն, ապա այն համարվում է օրինական: 

Ինչ վերաբերում է դեպքերին, երբ շինարարության թույլտվություն էր եղել ապօրինի հիմքերով, ապա Խաժակյանը հիշեց Աբովյան 22ա տարածքում բազմահարկ շենք կառուցելու դեպքը։ «Դա քննարկման թեմա էր դեռևս Տարոնի Մարգարյանի օրոք, ուղղակի Մարությանի ժամանակ վերևը կառուցելու թույլտվություն եղավ, ինչը վեճերի առիթ տվեց: Սակայն այդ շինարարությունը ապօրինի կհամարվի, երբ դատարանի օրինական վճիռ լինի: Նման այլ դեպք չեմ հիշում»,- ասաց ավագանու անդամը:

Հոդվածում ապօրինի շինարարությունների մասին արված պնդումը, ըստ այդմ, սխալ է և մանիպուլյատիվ:

Տրանսպորտի հարցը

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև տրանսպորտային համակարգին, որի ուղղությամբ, ըստ հեղինակի, գործնականում ոչինչ չի արվել: 

Նշենք, որ տրանսպորտի խնդիրը երկար տարիներ համարվել է Երևանի հիմնախնդիրներից մեկը: Հայկ Մարությանը դեռևս 2018 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ առնվազն 2 տարի պետք է խնդիրը լուծելու համար: 

Այս տարվա հուլիսի 16-ին արդեն ներկայացվել է երթուղային ցանցի վերջնական նախագիծը: «Հասարակական տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային համակարգ, տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս»,- նշվում է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ։ 

Հոդվածում արտահայտված այս պնդումը, հետևաբար, մանիպուլյատիվ է, քանի որ խնդիրը լուծելու համար արվել են գործնական քայլեր:

Վերելակների մասին

Հոդվածում նշվում է, որ վերելակների խնդիրը ոչ միայն շարունակում է առկախված մնալ, այլև քաղաքապետարանը բաց տեքստով հայտարարել է՝ դրանց վերանորոգման համար պետք է վճարեն անձամբ քաղաքացիները:

Վերելակների բարեկարգումը, իսկապես, ներառված էր Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում: 

Խնդրի լուծման ուղղությամբ քայլեր արդեն արվել են: Հունիսին Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել էր, որ Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ, իսկ 2020 թվականին ևս 3500 վերելակներ կփոխվեն: 20 նոր վերելակի ձեռքբերման համար արդեն մրցույթ է հայտարարվել։

Ինչ վերաբերում է բարեկարգման բյուջեին, ապա Հայկ Մարությանն իսկապես առաջարկել է, որ քաղաքացիներն իրենց ներդրումն ունենան այդ հարցում: Մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, նշել էր.  «Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր հարցն է, մենք փոխարինենք վերելակը, և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»:

Այսպիսով, վերելակների մասին պնդումը ևս չի համապատասխանում իրականությանը:

Օպերայի հարակից սրճարանների փակման մասին

Հոդվածագիրը անդրադարձել է նաև Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման հարցին և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ բոլոր կառույցներն են քանդվել։ 

«Ցայսօր անհասկանալի է մնում ընտրողական այդ մոտեցման իմաստը նույն քաղաքաշինական տեսանկյունից: Ինչո՞ւ պետք է մի մասը քանդվեր, իսկ ահա մյուս մասը շարունակեր գործել: Եթե քանդում էին, թող կա՛մ բոլորը քանդեին, կա՛մ ոչ մեկին ձեռք չտային»:

Նշենք, որ Հայկ Մարությանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է այս թեմային և հայտարարել, որ բոլոր սրճարաններն ի վերջ ապամոնտաժվելու են. «Այս պրոցեսը լինելու է շարունակական, բայց էտապային: Առաջին փուլում Օպերային հենց հարակից տարածքն է ազատվելու և կանաչապատվելու: … Պետք է այնպես անենք, որ այգիները վերականգնվեն, բայց տնտեսվարողները նույնպես չտուժեն: Եվ այդ ճանապարհը կա: Հենց այդ պատճառով է, որ գործընթացը էտապային է: Մենք նախատեսում ենք, որ ի վերջո բոլոր սրճարանները դուրս են գալու: Հետո չասեք՝ չեմ ասել: Եթե մի տեղից ռեստորանները դուրս են գալիս, չի նշանակում, որ մի ուրիշ տեղ ինչ-որ հետաքրքիր օազիս չի ստեղծվում»: 

Այստեղ ևս՝ հեղինակի պնդումը մանիպուլյատիվ է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Հայկ Մարության

Հարակից հոդվածներ

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը

17:53, 17 Սպտ, 2023

Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, «Փաստերի ստուգման հարթակը» սոցիալական մեդիայում նկատել է գովազդի միջոցով քարոզչություն։  Հիշեցնենք, որ համաձայն...

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Անհայտ ծագման հազարավոր դոլարներ՝ Ավինյանի հակառակորդներին «սևացնելու» համար․ ինչպես են ՔՊ-ական կեղծ էջերն աշխատում Ֆեյսբուքում

18:39, 4 Սպտ, 2023

Նախընտրական շրջանում սոցիալական ցանցերում ակտիվանում են ինչպես քաղաքական ուժերն ու գործիչները, այնպես էլ նրանց սատարող կեղծ օգտահաշիվներն ու էջերը։ Վերջերս...

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Փոխքաղաքապետն ուղղում է ինքն իրեն․ նոր ավտոբուսների թվի հարցում Մարությանը ճիշտ էր

12:17, 11 Ապր, 2023

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ապրիլի 4-ին հայտարարել է, որ քաղաքապետարանն այս 4.5 տարվա ընթացքում ձեռք է...

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լավ լուրեր՝ ապառնի եղանակով. նոր ավտոբուսների մասին խոստացված ժամկետները չեն պահվում

12:35, 16 Հնվ, 2023

Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իրենց էջերով, ինչպես նաև ավագանու ակտիվ անդամները պարբերաբար լուրեր են...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens