ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Որոշումներ փոխողը․ երբ է Սերժ Սարգսյանը հետ կանգնել իր որոշումներից

12:23, 31 Հկտ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը. Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին ՀՀԿ գրասենյակում հայտարարել է, որ ինքը երբեք չի փոխել իր ընդունած որոշումը։

Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակում մասնակցել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման արարողությանը։ Այնուհետև պատասխանել է շրջանավարտներից մեկի հարցին՝ թե արդյո՞ք չի վախենում, որ «ձերբակալությունների շղթան նաև իրեն կհասնի»։

«Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները։ Ես որոշում փոխող չեմ և երբեք չեմ փոխել իմ որոշումը»,- հայտարարել է Սարգսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» վերհիշել է, թե երբ է երրորդ նախագահը փոխել իր որոշումները։

ԵՄ-ից ցատկ ԵԱՏՄ

Հայաստանը բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման շուրջ։ Մոտ 4 տարվա բանակցություններից հետո փաստաթուղթը պատրաստ էր նախաստորագրման՝ 2013 թ. նոյեմբերի 29-ին։

Սակայն 2013-ի սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Սերժ Սարգսյանը ԵԱՏՄ-ին միանալու փաստաթուղթ ստորագրեց և ասաց. «Ես հաստատել եմ Հայաստանի ցանկությունը՝ միանալ Մաքսային միությանը և ներգրավվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին»: Դրանից ամիսներ առաջ՝ 2013-ի մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային՝ հետագայում Եվրասիական տնտեսական միությանը, հայտարարել էր. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»: Հետագայում Սերժ Սարգսյանն անուղղակի խոստովանել էր, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է մեկ գիշերում՝ Մոսկվայում։ Եվ փաստացի Սերժ Սարգսյանի որոշման փոփոխման հետևանքով Հայաստանը զրկվեց ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հնարավորությունից։

Նախագահից վարչապետ

 2013 թ․ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին։ Քննադատները պնդում էին, որ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է և երկիրը տանում խորհրդարանական կառավարման, որպեսզի իր նախագահության երկրորդ ժամկետից հետո պահի իշխանությունը։

2014-ի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»։

Սակայն 2015 թվականին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Սերժ Սարգսյանը տարբեր հարցազրույցներում չէր բացառում վարչապետի պաշտոնում իր առաջադրումը։ Ի վերջո, 2018 թ.ապրիլին, երբ լրացավ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ՀՀԿ-ն հայտարարեց, որ  որոշել են վարչապետի պաշտոնում ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին, երբ ամբողջ Հայաստանում ընթանում էին ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում Հանրապետականը պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 17-ին Սարգսյանը Ազգային ժողովում ընտրվեց վարչապետ՝ փաստացի հետ կանգնելով չորս տարի առաջ կայացրած որոշումից։

 7 տոկոս տնտեսական աճ

Դեռևս 2013 թ. մարտին Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7% տնտեսական աճ, պետք է հրաժարական տա:

Սարգսյանի այս հայտարարությունից հետո թե՛ Տիգրան Սարգսյանի և թե՛ Հովիկ Աբրահամյանի կառավարությունները այդպես էլ չկարողացան ապահովել նախագահի նախանշած տնտեսական աճը։ 2013 թ.-ին հաջորդող տարիներին տնտեսական աճի տեմպերը տատանվել են ընդամենը 0․5-4%-ի սահմանում։

Եվ Սարգսյանը հետ կանգնեց այս որոշումից ևս, քանի կառավարություններից որևէ մեկը հրաժարական չտվեց՝ նախանշված տնտեսական աճը չապահովելու հետևանքով։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները
Տեսանյութեր

Տիգրանաշենը՝ ադրբեջանական անկլա՞վ․ ինչ են ցույց տալիս քարտեզները

17:24, 3 Նյմ, 2026

Տիգրանաշենը հայկական է, թե՞ ադրբեջանական։ FIP.am-ը ստուգել է հակասական պնդումները՝ ուսումնասիրելով խորհրդային քարտեզներն ու ՀՀ օրենսդրությունը։ Մանրամասները՝ https://fip.am/52043

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ
Տեսանյութեր

Կեղծ հաղորդավարներ, իրական մանիպուլյացիաներ

10:32, 3 Նյմ, 2026

ԱԲ-ով ստեղծված «հաղորդավարներ» ու «քաղաքացիներ», հարյուր հազարավոր դիտումներ և Բելառուսից կառավարվող ֆեյսբուքյան էջեր։ Ի՞նչ է բացահայտել FIP-ի ուսումնասիրությունը՝ դիտեք տեսանյութում։...

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին
Սխալ

Թրամփը չի անդրադարձել ԱԺ ծեծկռտուքին․ միջադեպի մասին հրապարակած ոչ պաշտոնական էջը պատկանում է նրա աջակցին

15:19, 30 Հկտ, 2026

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ին իշխող ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը հայտնվել են նաև ԱՄՆ նախագահ...

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում
Տեսանյութեր

350 հազար դրամի խոստում․ ի՞նչ է թաքնված դրա հետևում

14:40, 30 Հկտ, 2026

Խոստանում են 350 հազար դրամ, բայց կարող եք կորցնել ձեր Telegram հաշիվը TikTok-ում տարածվող տեսանյութը քաղաքացիներին առաջարկում է ստանալ իբր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens