ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի սխալ հայտարարությունները՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերում

17:35, 13 Նյմ, 2019
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հայ Յեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կամընտրական է:

Հարցազրուցավարի հարցին, թե ինչու պետք է ազգությամբ ոչ հայ, օրինակ, եզդի երեխաները կամ ազգային այլ փոքրամասնությունները դպրոցում Աստվածաշունչ սովորեն կամ աղոթեն, Գալստյանը հակադարձեց. «Ներողություն՝ այդ առարկան կամընտրական է, և կարող է չգնալ»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել ՀՅԴ անդամի հայտարարության ճշմարտացիությունը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի՝ 2019 թվականի հուլիսի 26-ին արձակված  N 405-Ն հրամանի համաձայն, որով հաստատվում է դպրոցների ուսումնական պլանը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառված է պարտադիր առարկաների ցանկում։

Այն պարտադիր դասավանդվում է 5-9-րդ դասարաններում և 10-11-րդ դասարանի հումանիտար հոսքում: 

Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի միջնակարգ դպրոցի «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Ասպրամ Բաբայանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ առարկան պարտադիր է։

Ինչ վերաբերում է ազգային և կրոնական փոքրամասնությունների մասնակցությանը դասին, ուսուցչուհին նշեց. «Իմ դասարաններում կան եզդի աշակերտներ, և նրանց մասնակցությունը պարտադիր է դասին, քանի որ նրանք Հայաստանի քաղաքացիներ են»:

Հավելենք, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներառված չէ միայն Ազգային փոքրամասնությունների միջնակարգ հանրակրթական դպրոցների ուսումնական պլանում։ Նման դպրոցներ առկա են Արագածոտնի և Արմավիրի մարզում։ Սակայն մյուս բոլոր հանրակրթական դպրոցներում առարկան պարտադիր է՝ անկախ կրոնական պատկանելիությունից։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ պարզ է, որ Լիլիթ Գալստյանի պնդումն այն մասին, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում կամընտրական է, սխալ է:

Դպրոցների տնօրենների սկանդալը և Լևոն Մկրտչյանը

Հարցազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրություններից առաջ «Փաստերի ստուգման հարթակի» (նախկինում՝ Sut.am) հետաքննությանը, համաձայն որի՝  Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահում էր իրականացվում: Հրապարակվել էին ձայնագրություններ, որոնք ապացուցում էին, որ դպրոցների և մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ-ի համար ընտրացուցակներ են կազմել։

Հարցազրուցավար Կառլեն Ասլանյանը հարց ուղղեց Գալստյանին, թե ինչո՞ւ այն ժամանակ իրենք չպահանջեցին դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։ Գալստյանը հակադարձեց, որ Մկրտչյանն այդ ժամանակ նախարար չէր։ «2017 թվականին մենք նախարար չենք ունեցել, դուք սխալվում եք»,- արձագանքեց Գալստյանը: 

Նշենք, որ ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը նախարար է նշանակվել  2016 թվականին և այդ պաշտոնում է մնացել մինչև 2018 թվականի մայիսը: 

Լիլիթ Գալստյանի պնդումը, որ 2017 թվականի ապրիլին կրթության և գիտության նախարարը դաշնակցական չէր, սխալ է:

Նիկոլ Փաշինյանի՝ «անհայտ ծագման» հայտարարությունը

Հարցազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվում նոյեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդների հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը մոտեցել էր ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ցույց իրականացնող ՀՅԴ-ական երիտասարդներին և զրուցել նրանց հետ։ Գալստյանը պնդում է, որ Փաշինյանը «ուլտիմատումով» է խոսել երիտասարդների հետ։

«Ոչ, դա ուլտիմատում էր։ Ասաց՝ 10 հազար հոգի էլ գա, ես Արայիկ Հարությունյանին չեմ փոխելու»,- հայտարարեց Գալստյանը։ 

Սակայն ՀՅԴ Գերագույն մարմնի անդամը աղավաղում է փաստերը։ Դիտելով  վարչապետի և ուսանողների հանդիպման տեսագրությունը՝ կարող ենք փաստել, որ Լիլիթ Գալստյանի հայտարարությունը կեղծ է. Փաշինյանը նման հայտարարություն չի արել: 

Օրեր շարունակ՝ նախ լրատվական կայքերը, ապա նաև շատ քաղաքական գործիչներ շրջանառում են այս հայտարարությունը՝ վերագրելով այն վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Այնինչ, տեղեկության սկզբնաղբյուրը Times.am կայքն է: Նոյեմբերի 11-ին կայքում «Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին» վերնագրով նյութ էր հրապարակվել, որտեղ հեղինակը առանց մատնանշելու հստակ աղբյուրներ, հայտնում էր, որ Փաշինյանը Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքի ժամանակ, պատասխանելով ներկաների հարցին՝ Երևանում Արայիկ Հարությունյանի դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին, ասել է. «Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։

Այս չհաստատված տեղեկությունն այնուհետև արտատպել են շատ կայքեր, այդ թվում ՝ 168.am-ը, zham.am-ը, newspress.am-ը և այլն: 

Հայտնի չէ՝ իրականում Նիկոլ Փաշինյանը երբևէ նման հայտարարույթուն արե՞լ է, թե՞ ոչ, քանի որ Times.am-ի շրջանառած տեղեկությունը հավաստի չէ: 

Այսպիսով, ՀՅԴ անդամ Լիլիթ Գայստյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում արված հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում: 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում
Մանիպուլյատիվ

Հայաստանի դեմ հարձակումից մինչև ԼՂ․ մանիպուլյացիաներ «Ռոսիա 24»-ի եթերում

15:27, 31 Օգս, 2026

Ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» հեռուստաընկերության «5-րդ տաղավար» հաղորդման օգոստոսի 28-ի թողարկմանը հաղորդավարն ու նրա հյուր Բենիամին Մաթևոսյանը մի շարք մանիպուլյատիվ...

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ընտանեկան բռնության մասին ավելի հաճախ են հաղորդում․ 79% աճ կա

17:17, 28 Օգս, 2026

Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ ոստիկանություն ստացվող հաղորդումների թիվը վերջին տարիներին զգալիորեն աճել է։ Եթե 2022 թվականին ոստիկանությունը ստացել էր 1547...

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կրեմլի հետ կապվող ցանցը գաղտնի արշավ է իրականացրել՝ Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստանին» աջակցելու նպատակով․ Meta

15:25, 28 Օգս, 2026

Meta ընկերությունը հրապարակել է իր սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram) համակարգված վնասակար գործողությունների սպառնալիքների վերաբերյալ 2026 թվականի երկրորդ կեսի զեկույցը,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens