ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Չդասակարգված

Ո՞ւմ էր սպառնում Փաշինյանը. Հովհաննես Սահակյանի կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունները

12:53, 23 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Երկրի վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ասում է՝ ով, որ ասում է երկրում բան չի փոխվել, նրանք ուղիղ պատասխան են տալու: Հովհաննես Սահակյան

Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը նոյեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է՝ ով ասում է, թե երկրում փոփոխություն տեղի չի ունեցել, պատասխան է տալու:

Հովհաննես Սահակյանը, մասնավորապես, նշել է, որ երկրում առկա է ատելության քարոզ. «Ազգային ժողովում պատգամավորը ելույթ է ունենում, քննադատություններ է ներկայացնում, մարդիկ էլ ասում են՝ բան չի փոխվել, իսկ երկրի վարչապետն Ազգային ժողովի ամբիոնից ասում է՝ ով, որ ասում է երկրում բան չի փոխվել, նրանք ուղիղ պատասխան են տալու»:

Ըստ Սահակյանի` Փաշինյանը նաև սպառնացել է պատգամավորներից մեկին։ «Կամ սպառնալիքներ են հնչեցնում պատգամավորի ազատ խոսքի վրա՝ այ, քո ժամանակ էս եք թալանել, էն եք թալանել և այլն: Ո՞նց որակենք մենք: Այսինքն՝ Ազգային ժողովի պատգամավորը չպե՞տք է խոսա…»,- ասել է Սահակյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես նման հայտարարություններ արել է, թե՞ ոչ:

Հովհաննես Սահակյանը, ենթադրաբար, նկատի ունի Փաշինյանի՝ նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում ունեցած ելույթը, երբ քննարկվում էր 2020 թվականի պետբյուջեն: 

Բյուջեի նախագիծն ընդդիմադիր պատգամավորների հավանությանը չէր արժանացել և նրանք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գլխավորությամբ, խիստ քննադատության էին ենթարկել իշխանություններին: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշել էր, որ 2020 թվականի բյուջեի նախագիծը հեղափոխական չէ, և շեշտել, որ երկրում շատ ոլորտներում դեռևս զգալի չեն փոփոխությունները:

Քննարկումների ավարտին ելույթ էր ունեցել վարչապետը և հայտարարել, որ բոլոր ուղղություններով կան արդյունքներ. «Այն զինվորի ծնողը, որ տեսակցության գնալիս չի մտածում, որ հարևանից պարտք անի, որ նորմալ սնունդ տանի, այդ մարդու կյանքը դրանից չի՞ փոխվում: Իսկ ո՞նց է լինում կյանքի փոփոխությունը, օր ու մեջ ասում են՝ իսկ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը: Մարդ ասելով ոմանք ո՞ւմ ի նկատի ունեն: Դրանք ասողների կյանքը սրանից հետո միայն վատանալու է, ուրիշ բանի հույս հանկարծ չունենան»,- ասել է նա:

Ավելի ուշ ելույթում վարչապետը հստակեցրել էր, որ խոսքն ուղղված էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը։ ««Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք, որ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերը, թոշակները»,- նշել էր նա:

Փաշինյանն իր ողջ ելույթում չի հայտարարել, որ բոլոր այն անձինք կամ պատգամավորները, որոնք այնպիսի պնդում կանեն, ըստ որի՝ Հայաստանում հեղափոխությունից հետո փոփոխություն տեղի չի ունեցել, պատասխան կտան: 

Ո՞ւմ էր սպառնում Փաշինյանը

Ինչ վերաբերում է վարչապետի կողմից «պատգամավորի ազատ խոսքի վրա» վարչապետի հնչեցրած ենթադրյալ սպառնալիքներին, ապա Հովհաննես Սահակյանը այստեղ ևս աղավաղում է Փաշինյանի խոսքը։ ԱԺ-ում Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի զեկուցող Նազենի Բաղդասարյանն օրեր առաջ ակնարկել էր, որ նախագծի հետ կապված իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Նշենք, որ նախագծով նախատեսվում է խստացնել պայքարը քրեական հեղինակությունների և գողական բարքերի դեմ:  Նոյեմբերի 13-ին կառավարության հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր այդ թեմային: «Եվ եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, որոնք մտածում են՝ էս  օրենքի հետ կապված, օրինակ, կարող են միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ՝ հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին, հանկարծ մտքներով չանցնի, կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով, որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա, կտանք պատերով, կպառկեցնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե օղ չեն անի, այդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»։ 

Փաստացի, վարչապետի խոսքերն ուղղված էին միայն պատգամավորին սպառնած անձին։

Քանի՞ զոհ է եղել «Դեղին բաճկոնների» շարժման ընթացքում Ֆրանսիայում

Նույն հարցազրույցում Հովհաննես Սահակյանն անդրադարձել է նաև 2018 թվականի Թավշյա հեղափոխությանը և նշել, որ զոհեր չեղան նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ:

Հաղորդավար Կարլեն Ասլանյանը հարց է ուղղել Սահակյանին՝ Զագրեբում Սերժ Սարգսյանի ելույթի վերաբերյալ, որում երրորդ նախագահը նշել էր, որ իր նպատակն էր, որ 2018 թ. ապրիլին զոհեր չլինեին: «Կներեք, այդ ո՞ւմ արյունը պետք է թափվեր. դրանք խաղաղ ցույցեր էին»,- հարցրել է Ասլանյանը:

Ի պատասխան՝ Հովհաննես Սահակյանը նշել է. «Այսօր ժողովրդավարության կենտրոն համարվող Ֆրանսիայում «Դեղին բաճկոնների» շարժման ժամանակ 3 տասնյակից ավել զոհեր կան: Իշխանությունը մնում է, նրանց ոչ մեկ չի քննադատում»:

Իրականում, սակայն, Ֆրանսիայում դեռևս հաստատված տվյալներ չկան ոստիկանության կամ անվտանգության ուժերի գործողությունների արդյունքում եղած զոհերի մասին: 

«Դեղին բաճկոնների» շարժումը սկսվել է 2018 թվականի նոյեմբերին: Ցուցարարների ակցիաներն ուղղված էին ընդդեմ վառելիքի գնի բարձրացմանը։ Այժմ նրանք պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ մեկ տարվա ընթացքում 2500 ցուցարար և 1800 անվտանգության աշխատակից է վնասվածք ստացել։ Զոհվել է 11 մարդ՝ հիմնականում ցույցերի ժամանակ առաջացած ճանապարհային պատահարների հետևանքով: Ցուցարարները հայտնում են, որ 24 մարդ կորցրել է աչքը ցույցերի ընթացքում, իսկ 5-ը՝ ձեռքը:

Այս տվյալներն ապացուցում են, որ Սահակյանի պնդումը, թե «Դեղին բաճկոնների» շարժման ժամանակ 30 մարդ է զոհվել, իրականությանը չի համապատասխանում:

Ինչո՞ւ են ուսանողները պահանջում Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը նշել է, որ ինչպես նախորդ իշխանությունները, ներկայիս պաշտոնյաները ևս ժողովրդի պահանջի դեպքում չպետք է կառչեն իրենց աթոռներից և պետք է հրաժարական տան: Նա պնդել է, որ այսօր հակառակն է, քանի որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը չի հեռանում, թեև ուսանողները նստացույց են անում։ «Նրանք Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում հայտնի ֆիլմի համար»,- ասել է նա:

Նշենք, որ նոյեմբերին 6-ին Երևանի պետական համալսարանում սկսվեցին ցույցեր՝ կապված բուհական ծրագրերում հայոց լեզու, հայոց պատմություն և հայ գրականություն առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման հետ:

Նոյեմբերի 7-ից արդեն բողոքի ակցիաներին միացան Հայ հեղափոխական դաշնակցության ակտիվիստները և սկսեցին պահանջել նախարարի հրաժարականը: Որպես հրաժարականի պահանջի պատճառ՝ նրանք նշում են «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը պետական ֆինանսավորում տալու փաստը, ինչպես նաև՝ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին պատմող «Մել» ֆիլմ նկարահանման համաֆինանսավորումը: 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ակնհայտ է, որ Հովհաննես Սահակյանը խեղաթյուրում է փաստերը՝ նշելով, որ ուսանողները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականն իբր միայն «Մել» ֆիլմի պատճառով։

Նախկին իշխանություններ ժամանակ ԼԳԲՏ անձինք չեն հալածվե՞լ

Հարցազրույցի ընթացքում Սահակյանը անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի ելույթին «Մել» ֆիլմի վերաբերյալ: Նա պնդում է, որ ՀՀԿ իշխանությունների օրոք Մել Դալուզյանին ոչ ոք չի հալածել. «Օրվա իշխանությունները տրանսգենդերությունը, սեռափոխությունը բերել են քաղաքական օրակարգ: Նախկինում էլ եղել են սեռական փոքրամասնությունները»: 

Հարցազրուցավարի դիտարկմանը, որ նախկին իշխանությունների օրոք իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս հայտնել են նույնասեռական և տրանսգենդեր մարդկանց նկատմամբ բռնությունների մասին, Հովհաննես Սահակյանն արձագանքում է. «Եթե փողոցում քայլող մարդիկ, իրենք արժեհամակարգով մոտեցել են… բայց նրանք չէ՞ որ դրա համար պատժվել են: Այսօր լրիվ այլ է: Ազգային ժողովի՝ թիվ մեկ ամբիոնը, տրամադրում ենք այս մարդկանց, ասում ենք՝ խոսեք, իրավունքներ ունեք, բերում ենք Ստամբուլյան կոնվենցիա»:

Անդրադառնանք Սահակյանի այն պնդմանը, թե նախկին իշխանությունների օրոք նույնասեռական անձանց դեմ հարձակումները պատիժ են ստացել։

Հիշեցնենք, թերևս 2012 թվականի մայիսի 8-ին տեղի ունեցած դեպքը, երբ պայթեցվեց ԼԳԲՏ բարեհաճ DIY փաբը: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ այդ օրը՝ ժամը 05.05-ի սահմաններում, եղբայրներ՝ Արամե և Համբիկ Մ.-երը, նախնական պայմանավորվածությամբ, գույքը դիտավորությամբ վնասելու նպատակով, կոտրել են «Մեյդ Հենդ Մեյդ» ՍՊԸ «Դիայվայ» ակումբի պատուհանի ապակին և նախապես իրենց հետ բերված բենզինով լի շիշը նետել են այնտեղ, որից հետո բաց կրակով հրկիզել են շինությունը: Եղբայրները բերման ենթարկվեցին, սակայն հետո կալանքից ազատվեցին գրավի դիմաց: Գումարը վճարել էին դաշնակցական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Արծվիկ Մինասյանը հանդես էր եկել երիտասարդներին արդարացնող հայտարարություններով: Հաջորդ օրերին ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան (Ծոմակ) և այլ կազմակերպություններ պնդում էին, որ պայթյունը եղել է ատելության հողի վրա:  

Պայթյունն իրականացողները դատապարտվեցին երկու տարվա ազատազրկման, ինչը փոխարինվեց պատժի պայմանական չկիրառմամբ։

Փաբի հրկիզումից հետո հնչած սպառնալիքների հետևանքով Օգանեզովան ստիպված էր լքել Հայաստանը:

Գործի հանգամանքները դեռևս քննվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Հովհաննես Սահակյանի պնդումը, ըստ այդմ, սխալ է, քանի որ նույնասեռական անձանց նկատմամբ ատելության հողի վրա իրականացված հանցագործություն իրականացնողները ՀՀԿ իշխանությունների օրոք, փաստացի, ազատվել են պատժից:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens