ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Իջևանի համայնքապետի ընտրությունների հետաձգումն իրավաչափ է․ Աղվան Վարդանյանի պնդումը սխալ է

16:35, 27 Նյմ, 2019

ՍԽԱԼ

Հայ Յեղափոխական Դաշնակցության նախկին անդամ Աղվան Վարդանյանը նոյեմբերի 21-ին «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ հայտարարել էր, որ Իջևանում քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն օրենքի խախտմամբ։

«Իջևանում քաղաքապետը հրաժարական տվեց, պարտադրեցին, և նոր ընտրությունները պետք է տեղի ունենային դեկտեմբերի սկզբին, հիմա օրենքի բոլոր կետերը խախտելով` փորձում են այդ ընտրությունները տեղափոխել գարուն և օրենսդրական փոփոխությամբ համայնքների խոշորացում իրականացնել, քանի որ վստահ են կամ հույս չունեն՝ կարող են իրենց թեկնածուին, իրենց մարդուն անցկացնել»,- մասնավորապես, նշել էր Վարդանյանը (1:49 րոպեից) 

Իջևանի ընտրություններին անդրադարձել էր նաև «Առավոտ» օրաթերթը, որը դեռևս դեկտեմբերի 8-ին նշանակված օրը խախտում էր որակել, իսկ թերթի հրապարակումը բոլոր կայքերը որպես մամուլի տեսություն էին օգտագործել։  

«Իրավունք» թերթն էլ նոյեմբերի 27-ի համարում, անդրադառնալով թեմային, իր աղբյուրներին էր հղում արել և նշել, որ Իջևանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին՝ հարցադրում անելով, թե  «ինչո՞ւ են ուշանում Իջևանի քաղաքապետի ընտրությունները»։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք Իջևանում ընտրությունների օրվա հետաձգումը օրենքի խախտմամբ է իրականացվում։    

Նշենք, որ կառավարության որոշմամբ Իջևանում համայնքապետի ընտրությունների օրը, որն ի սկզբանե դեկտեմբերի 8-ն էր, հետաձգվել և նշանակվել է 2020 թ. մարտի 15-ին։ Ի դեպ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Fip.am-ին հայտնեցին, որ դեռևս օրը նշանակելու որոշում կառավարությունից չեն ստացել։    

Ո՞վ էր Իջևանի նախկին քաղաքապետը, ինչո՞ւ ժամանակից շուտ հրաժարական ներկայացրեց

2015-ին վերընտրված քաղաքապետ Վարդան Ղալումյանը, չսպասելով ժամկետի ավարտին, 2019 թ. սեպտեմբերի  6-ին հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մինչ այդ Քննչական կոմիտեն Իջևան համայնքի ղեկավարին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝  պաշտոնական լիազորությունները չարաշահելու և առերևույթ չարաշահումների համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:  

Քաղաքապետի հրաժարականից հետո նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար՝ Հայկ Ղալումյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 

Իջևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նախատեսված էր անցկացնել դեկտեմբերի 8-ին

Տավուշի մարզի Իջևան համայնքում նախորդ ընտրություններն անցկացվել են 2015 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի 122-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի արտահերթ ընտրությունների  քվեարկության օրերը, ինչպես հերթականի դեպքում է, յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Օրենքում նշվում է, որ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:  

Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2019 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանել 2019 թվականի փետրվարի 17-ը, հունիսի 9-ը,  սեպտեմբերի 29-ը և դեկտեմբերի 8-ը։

Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 26-րդ հոդվածով նախատեսվում է, որ լիազորած մարմինը, այսինքն՝  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ավագանու որոշումը ստանալուց հետո` 20-օրյա ժամկետում, սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծ: 

Ըստ այդմ էլ՝ Կառավարություն է ներկայացվել որոշման նախագիծ՝ առաջարկելով դեկտեմբերի 8-ին Իջևանում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։   

Ի՞նչ հիմնավորմամբ է կառավարությունը Իջևանում դեկտեմբերի 8-ի համայնքի ղեկավարի ընտրությունները հետաձգել  

Իջևան համայնքի ղեկավարի ընտրությունները, սակայն, տեղի կունենան 2020 թվականի մարտի 15-ին, մինչ այդ Իջևանի տարածաշրջանում տեղի կունենա համայնքների խոշորացում։

Fip.am-ի հետ զրույցում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը բացատրեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու հանգամանքով կառավարությունը նպատակահարմար է համարել համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները նշանակել համայնքի միավորման գործընթացից հետո։   

Ըստ նրա՝ օրենքների նախագծերի փաթեթներն ուղարկվել են Արդարադատության նախարարություն՝ պետաիրավական ու փորձագիտական եզրակացության, որը հետագայում պետք է ներկայացվի կառավարության հաստատմանը, ապա` Ազգային ժողով։  

Կառավարությունը, օգտվելով իր լիազորություններից, ընտրության օր է որոշել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված 2020 թ. ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերից մարտի 15-ը, որը համայնքի միավորումից հետո ամենամոտ օրն է։   

Ի՞նչ է ենթադրում «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրենքը։

Տեղական ինքնակառավարման հարցերով իրավագետ, անկախ փորձագետ Վահագն Պետրոսյանը Fip.am-ի հետ զրույցում բացատրեց, որ Իջևանում չեն կարող անցկացվել ոչ արտահերթ և ոչ էլ հերթական ընտրություններ, քանի որ Իջևանն ընդգրկվել է  «Վարչատարածքային բաժանման մասին» նախագծում, այսինքն՝ այնտեղ համայնքների միավորում է իրականացվելու, իսկ քանի որ այն նախատեսված է 2020 թ. գարնանը, միաժամանակ նպատակահարմար է եղել հենց գարնանը նշանակել ընտրությունները։   

«Համայնքները երբ որ միավորվում են, ինչպես, օրինակ, Իջևանում թվով 19 համայնք իրենց ստատուսը կորցնում են, այսինքն՝ լուծարվում են, որպես համայնք չեն լինում,  ձևավորվում է նոր համայնք, և այդտեղ նշանակվում է ընտրություն։ Սա արդեն ոչ արտահերթ է և ոչ էլ հերթական է, սա արդեն խոշորացման արդյունքում ձևավորված նոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն է, իսկ օրենսդրական կարգավորման համատեքստում, երբ դու խոշորացում ես անում, միանգամայն իրավաչափ է մարտին ընտրություն նշանակելը։ Հակառակ պարագայում ստացվում է, որ դեկտեմբերի 8-ին ընտրություն ես նշանակում օրենքով սահմանված ժամանակացույցին համապատասխան, այդքան փող ես ծախսում, այդքան մարդկանց տանում ես ընտրատեղամաս, 2 ամիս հետո կանգնում ես և ասում՝ կներեք, բայց մենք ձեզ խոշորացնում ենք, ու նորից ընտրություն»,- ասաց նա և հավելեց, որ այս դեպքում խնդիրն այդ նպատակահարմարությունը որոշելն է, թե արդյո՞ք նպատակահարմար է  2 ամսվա պատճառով հետաձգել ընտրությունը և նշանակել գարնանը։ 

«Նախագիծն  արդեն շրջանառության մեջ է և փաստացի ես գտնում եմ, որ ոչ իրավաչափության հետ աղերս չկա»,- ասաց նա։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կառավարության նպատակահարմարությունը իրավաչափ է համարում 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով Fip.am-ի հարցին, թե որքանո՞վ է նպատակահարմար կառավարության որոշումը ընտրությունները հետաձգել մարտի 15-ին՝ պայմանավորված «Վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություն կատարելու հանգամանքով, պատասխանեց․ «Գործընթացն ընթանում է և որևէ իրավական խնդիր այդտեղ առկա չէ»։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Իջևանի համայնքապետի ընտրությունների հետաձգումն իրավաչափ է, և Աղվան Վարդանյանի պնդումը, որ օրենքի բոլոր կետերը խախտելով է հետաձգվել՝ սխալ է, թեև նա ինքն էլ հաստատում է, որ դա արվում է օրենսդրական փոփոխությամբ համայնքների խոշորացում իրականացնելու պատճառով։ 

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens