ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թուջ ու փուչ․ ինչու՞ է մասնավոր ընկերությունը միլիոններ փոխանցել ՊՆ-ին

16:13, 9 Դկտ, 2019

Թուջի արտահանմամբ զբաղվող «Սոս-Ստիմուլ» ընկերությունը 2011-ին բիզնեսը զարգացնելու համար վարկ է վերցրել «Անելիք բանկից» ու վարկի դիմաց գրավադրումներ կատարել քաղաքացիներ Լևոն Գևորգյանին ու Մերուժան Վարդանյանին պատկանող գույքերի տեսքով։ Վարկի գումարի առյուծի բաժինը անհասկանալի պատճառներով փոխանցվել է ՊՆ-ին, ապա ընկերությունը մարումներ չի կարողացել իրականացնել, իսկ Մերուժան Վարդանյանին պատկանող գույքը շարունակում է մնալ գրավադրված։ Հետագայում ընկերության ղեկավարները կանգնել են դատարանի առաջ.

Ըստ գլխավոր դատախազության մեղադրական եզրակացության՝ 2009-2011 թվականներին «Սոս-Ստիմուլ» ընկերությունը զբաղվել է թուջի արտահանմամբ, ապա դադարեցրել, հետագայում էլ վերսկսել է գործունությունը։ Ընկերության սեփականատերը 2009-2014 թվականներին, իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն, եղել է Հրանտ Գևորգյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ գործարար, հաշվապահ Լեյլա Գալստյանը հետաքրքրված է եղել թուջի արտահանմամբ ու Հրանտ Գևորգյանի եղբորորդուն՝ Լևոն Գևորգյանին առաջարկել է զբաղվել այդ բիզնեսով՝ շեշտելով, որ բիզնեսի համար անհրաժեշտ է մաքուր պատմությամբ ընկերություն։ «Սոս-Ստիմուլը» հանդիսացել է նման ընկերություն, իսկ ընկերության բաժնետեր Հրանտ Գևորգյանը Լեյլա Գալստյանին օժտել է տնօրինչական գործառույթներով։

Ընկերությունը 2011-ին դադարեցրել է գործունեությունը, ապա որոշել վարկային միջոցներ ներգրավել՝ բիզնեսը շարունակելու համար։ 2011-ի փետրվարին «Սոս-Ստիմուլը» դիմել է «Անելիք բանկին»՝ 250,000 դոլար վարկ ստանալու նպատակով և ըստ մեղադրական եզրակացության՝ բանկին ներկայացրել է կեղծ գրավ՝ նշելով, թե ընկերությունը վարկ ներգրավելու համար գրավադրել է 1000 տոննա թուջ, որն իրականում ընկերությանը չի պատկանել։ Հետագայում Լեյլա Գալստյանի և Լևոն Գևորգյանի անձնական հարաբերությունները սրվել են, ինչից հետո, ըստ դատախազության, Լևոն Գևորգյանը կատարել է փաստաթղթերի կեղծիք, իսկ հետագայում «Սոս-Ստիմուլը» չի կատարել վարկային պարտավորությունները։ Լեյլա Գալստյանին և Լևոն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ առևտրային կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Գևորգյանն ընդունել է մեղադրանքը, իսկ Լեյլա Գալստյանը՝ ոչ։ Դատարանում, սակայն, երկուսն էլ արդարացվել են միայն այն հիմքով, որ բանկին վերջիններիս հանցավոր արարքների արդյունքում փաստացի վնաս չի պատճառվել, քանի որ Վարդանյանի տունը բանկում մինչ օրս գրավադրված է։

Վարկի միջոցները՝ Պաշտպանության նախարարությանը

250,000 դոլարից կամ, դրամով արտահայտված, 91 միլիոն դրամից 88 միլիոնը, վարկը ստանալու նույն օրը «Սոս-Ստիմուլը» փոխանցել է Պաշտպանության նախարարությանը՝ փոխանցման հիմքում նշելով «ապրանքի դիմաց» արտահայտությունը, թեև վարկը տրամադրվել էր ընկերությանը շրջանառու միջոցները համալրելու համար։

«Փաստերի ստուգման հարթակը» ՊՆ-ից հետաքրքրվել է, թե ինչ ապրանքի դիմաց է «Սոս-Ստիմուլը» 88 միլիոն դրամ փոխանցել նախարարությանը։ Նոյեմբերի 8-ին ՊՆ-ից ստացված գրության համաձայն՝ «ապրանքների ձեռքբերման վերաբերյալ տեղեկություն առկա չէ», ապրանք «Սոս-Ստիմուլին» ՊՆ-ից ևս չի հանձնվել։ Միևնույն ժամանակ, նախարարությունից տեղեկացրել են, որ «Սոս-Ստիմուլի» կողմից նախարարությանը փոխանցվել է ավելի քան 199 միլիոն դրամ, «որն ընկերության գրության և փոխանցագրերի հիման վրա ձևակերպվել է որպես դրամական օժանդակություն» (մեղադրական եզրակացության մեջ նշված և ՊՆ-ի կողմից մեզ տրամադրված թվերը էականորեն տարբերվում են իրարից)։ «Սոս-Ստիմուլում» ՊՆ-ին փոխանցված ապրանքի հաշիվ-ապրանքագրեր առկա չեն։ Լեյլա Գալստյանի և Լևոն Գևորգյանի ներգրավմամբ հարուցված քրեական գործերում հարցաքննված անձինք վերջիններիս հարազատներն են, «Անելիք բանկի» ներկայացուցիչներ, սակայն ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Պաշտպանության նախարարության աշխատակիցներ չեն հարցաքննվել, և պարզաբանումներ չկան, թե ընկերության ու ՊՆ-ի միջև ինչ գործարքներ են կայացվել։

Մերուժան Վարդանյանի գրավադրված գույքը՝ հանուն բիզնեսի բարգավաճման

Ինչպես նշեցինք, «Սոս-Ստիմուլը» բանկից վարկ ներգրավելու համար գրավադրել էր Լևոն Գևորգյանին և Երևանի բնակիչ Մերուժան Վարդանյանին պատկանող անշարժ գույքերը։ Մերուժան Վարդանյանը միջնորդի միջոցով է ծանոթացել Լեյլա Գալստյանի հետ։ Ջրվեժ գյուղում նրան պատկանող անշարժ գույքը մինչ այդ եղել է գրավադրված։ Գալստյանն ու Վարդանյանը պայմանավորվել են վճարել անհրաժեշտ գումարը, հանել գույքը գրավից և այն նորից գրավադրել՝ «Սոս-Ստիմուլի» համար վարկ վերցնելու նպատակով։ Կողմերը պայմանավորվել են նաև Մերուժան Վարդանյանին աշխատանքի ընդունել բարձր աշխատավարձով։ Վարդանյանը մի քանի ամիս աշխատել է «Սոս-Ստիմուլում», այդ ընթացքից դժգոհություններ չունի։ «Ես գնում էի մետաղ հավաքողների մոտ, խոսում էի, գին էի պայմանավորվում, թե մեկ տոննան ինչ արժե, պատվիրում էինք կոնտեյներներ ու տանում հանձնում էինք, «Ապավենի» հետ էինք աշխատում։ Տանում էինք Իրան, Հնդկաստան, Վիետնամ»,- պատմում է Մերուժան Վարդանյանը։

Այնուհետև, երբ Լեյլա Գալստյանի ու Լևոն Գևորգյանի հարաբերությունները սրվել են, վարկի մարումները չեն կատարվել։ «Պաշտպանության նախարարությունը գումար է ստացել ընկերությունից, բայց ասում է՝ քանի որ ընկերության հետ ապրանքների փոխանակման պայմանագիր չկա, դա դիտարկում եմ որպես օժանդակություն։ Բայց թղթերում նշված է այդ փոխանցումը որպես ապրանքի համար վճար, դու ինչո՞ւ ես դա որպես օժանդակություն ընդունել»,- հարց է ուղղում Վարդանյանը։ Հեղափոխությունից հետո դիմել են իրավապահներին՝ ուսումնասիրելու ՊՆ-ի ու «Սոս-Ստիմուլի» միջև կայացած գործարքը, սակայն դեռ նորություններ չկան։

Տրանսպորտային առաքման ծառայություններ իրականացնող «Ապավեն» ընկերությունը մի քանի տարի առաջ դատական քաշքշուկի մեջ է եղել «Սոս-Ստիմուլի» հետ։ Պայմանագրով նախատեսված չկատարած պարտավորությունների համար «Ապավենը» հայց է ներկայացրել «Սոս-Ստիմուլի» դեմ։ Ընկերությունից հօգուտ «Ապավենի» բռնագանձվել է մոտ 60 միլիոն դրամ։

ՊՆ-ն մեզ չի մատակարարել թուջ. Լեյլա Գալստյան

Լեյլա Գալստյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում նշեց՝ իրենք պայմանավորվածություն են ունեցել ՊՆ-ի հետ թուջ ձեռք բերելու հարցում։ «Անելիք բանկից» վերցրել են վարկ, որի մեծ մասը ուղղել են ընկերության վիճակը բարելավելու նպատակով ՊՆ-ից թուջ ձեռք բերելուն. «Երկար հարց է. մենք ՊՆ-ից ապրանք ձեռք չենք բերել, բայց գումարը փոխանցվել է։ Չենք ստացել, դատարաններով ենք անցել, բայց ոչնչի չենք հասել»,- ասաց Գալստյանը։ 1.5 տարի առաջ դիմել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ՊՆ-ի հետ կատարված գործարքի հարցով, բայց նորություններ չունեն։

Մինչ այժմ Մերուժան Վարդանյանին պատկանող անշարժ գույքը շարունակում է գրավադրված մնալ «Անելիք բանկում», բանկը ցանկանում է վարկային պարտավորությունների բռնագանձումը տարածել Վարդանյանի բնակարանի վրա, սակայն դրանով հանդերձ՝ Վարդանյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով մինչ օրս չի ճանաչվել տուժող։ Վարդանյանը կոռուպցիոն հանցագործության կատարման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, Հատուկ քննչական ծառայություն, գլխավոր դատախազություն, սակայն իրավապահ մարմինները լռում են և միջոցներ չեն ձեռք առնում «Սոս-ստիմուլ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին փոխանցված ահռելի գումարների իրական նպատակը պարզելու ուղղությամբ։ Իսկ Լեյլա Գալստյանն ու Լևոն Գևորգյանն արդարացվել են զուտ այն պատճառաբանությամբ, որ ընկերության կողմից ՊՆ-ին այդ փոխանցմամբ և վարկավորման նպատակով կեղծ գրավի առարկա ներկայացնելով՝ բանկին ընդհանրապես վնաս չի պատճառվել, քանի որ Վարդանյանի տունը գրավադրված է բանկում, և երբ բանկը ցանկանա, կարող է պահանջել, որ չվճարված վարկի գումարի բռնագանձումը տարածվի հենց Վարդանյանի տան վրա։

Մկրտիչ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens