ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Անհիմն պնդումներ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասին

13:19, 12 Դկտ, 2019

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դեկտեմբերի 10-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Արցախի շուրջ բանակցություններին ձևաչափին։ 

Լրագրողի դիտարկմանը, որ պնդումներ կան, թե Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ լինելու դեպքում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ևս պետք է մասնակցի բանակցություններին, Իգիթյանը նշել է, որ դրան ժամանակին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է։ 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որևէ խնդիր չի տեսնում, որ Ալիևի հետ միասին որևէ պատվիրակության անդամ, այդ թվում՝ նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, թե իրենց ժառանգները, թե իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ գան իր հետ պատվիրակության մեջ։ Ցանկացած մեկը։ Եվ միևնույն է՝ կգան նրանք, թե չէ, Ալիևը ներկայացնում է այդ մարդկանց, որովհետև աշխարհում այլ ձև չկա ներկայացուցչական, քան թե ընտրելու ձևը։ Այսինքն, այս մարդիկ ընտրել են Ալիևին, որ ներկայացնի իրենց շահերը»,- ասել է Իգիթյանը։ 

Այնուհետև Հովհաննես Իգիթյանը հստակեցրել է, որ Արցախի ժողովրդի դեպքում իրավիճակն այլ է, քանի որ բանակցային սեղանի շուրջ ոչ մեկ չի ներկայացնում արցախցիներին։ «Այս մարդիկ ոչ ընտրել են մեր խորհրդարանը կամ Նիկոլ Փաշինյանին, ոչ էլ ընտրել են Ադրբեջանի նախագահ Ալիևին»,- նշել է Իգիթյանը։

Իգիթյանի խոսքը շահարկումների առիթ դարձավ քաղաքական և լրատվական դաշտում։ 

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Գործող իշխանությունը (…) հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում»։

Իսկ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Իմ քայլի» պատգամավորներից մեկն էլ հայտարարում է Փաշինյանի համաձայնության մասին, որ, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքը» Ալիևի հետ մասնակցի բանակցություններին», և դա ներկայացնում որպես միակողմանի փուլային զիջումների կողմնակիցների՝ իշխանության գալու փաստ։ 

«5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Իգիթյանի հայտարարությանը՝ մեջբերելով նրա խոսքը։ Հաղորդավարը նշում է. «Իգիթյանն այսօր նաև ասել է, որ Հայաստանի վարչապետը հայտարարել է, թե որևէ խնդիր չի տեսնում, որ Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների գան նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես ամեն ինչ արել է, որ պաշտոնական Ստեփանակերտն ու Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքը չդրվեն նույն հարթության մեջ»։ 

Իսկ politik.am կայքը «Հովհաննես Իգիթյանի բացահայտումները Ղարաբաղյան բանակցությունների մասով շատ հարցերի վրա են լույս սփռում» վերնագրով նյութում պնդում է կատարվում, թե «այն, որ Ղարաբաղը վերադառնալու էր բանակցային սեղան, նախատեսված էր Մադրիդյան սկզբունքներով, և սա նոր բան չէ։ Սակայն հարց է, թե արդյո՞ք այդ բանակցային սեղանին պետք է նստեին նաև Ադրբեջանում գտնվող, այսպես ասած, ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։ Սա արդեն ահռելի մեծ զիջում է, որին գնացել է Երևանը, ըստ էության, լեգիտիմացնելով Բաքվի քարոզչամեքենայի շահերը սպասարկող, այսպես ասած, ԼՂ ադրբեջանցիների համայնք կազմակերպությանը՝ որպես ապագա բանակցային կողմ, որը արդեն հունվարյան հանդիպմանը կարող է ներկայանալ»։ 

Ինչ է ասել Փաշինյանը

Փաշինյանն այս տարվա մարտին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները մինչ այժմ ներառել են բոլոր շահագրգիռ կողմերին՝ բացի մեկից։ 

«Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիևի: Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաև, ինչպես ինքն է ասում, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետև այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին և, հետևաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաև իրենց ներկայացնելու լիազորություն»,— նշել էր վարչապետը՝ հավելելով, որ ինքն այդ բանակցություններում ներկայացնում է ՀՀ ժողովրդին։ 

Փաշինյանն այնուհետև հարց էր բարձրացրել, թե բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին։

«Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ»,- նշել էր վարչապետը։ 

Հունիսի 13-ին «Շանթ» հեռուստաալիքի հետ հարցազրույցում Փաշինյանը կրկին անդրադարձել էր թեմային և հայտարարել, որ Հայաստանի իշխանությունների համար տարբերություն չկա, թե ինչ կազմով կգա ադրբեջանական պատվիրակությունը, քանի որ դա «Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունն է»։ 

«Եթե Ադրբեջանի նախագահը իրավասու չէ ներկայացնել Ադրբեջանի բոլոր քաղաքացիներին և դրա համար այդ քաղաքացիների խմբերը պիտի գան բանակցությունների, ուրեմն՝ շատ լավ, թող գան, բայց այս հարցերը կծագեն՝ գուցե պետք է նաև Բաքվի՞ պատվիրակություն գա առանձին, գուցե Ղազախի՞ պատվիրակություն գա առանձին, Կիրովաբադի՞, լեզգիների՞, թալիշների՞ և այդպես ազգային այլ փոքրամասնությունների։ Քրդերի՞ պատվիրակությունը գուցե պետք է գա առանձին։ Ես նկատի ունեմ, որ մենք խնդիր չունենք, բայց կարող է լինել կազմ, որը մեզ մոտ հարցեր առաջացնի, և բուն բանակցությունները սկսելուց առաջ մենք պետք է այդ հարցերը պարզաբանենք, որպեսզի մանդատի շրջանակը լինի պարզ մեզնից յուրաքանչյուրին»,— հայտարարել էր Փաշինյանը։

Այսինքն՝ Փաշինյանը որևէ խոսք չի ասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» բանակցային գործընթացի կողմ ճանաչելու մասին։ Ըստ Փաշինյանի՝ մասնակցության դեպքում նրանք կդիտվեն որպես Ադրբեջանի Հանրապետության պատվիրակության մաս միայն։

Ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ Իգիթյանի խոսքում որևէ բան չկա «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին» Արցախի հետ մեկ հարթության վրա դնելու մասին, քանի որ երկուսն էլ հստակ նշում են, որ այդ համայնքն արդեն իսկ ներկայացված է Ադրբեջանի նախագահի կողմից և բանակցային սեղանին այդ համայնքի ներկայացուցիչների գտնվելը ինքնանպատակ կլինի։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Globbing-ը չի ապահովել հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունը․ կիբեռհարձակո՞ւմ, թե՞ արտահոսք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Globbing-ը չի ապահովել հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունը․ կիբեռհարձակո՞ւմ, թե՞ արտահոսք

14:22, 25 Մյս, 2022

Մայիսի 23-ի երեկոյան տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքում տեղեկացրեց, որ Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման և...

#102 ՓԱՍՏԱՉԱՓ. Դրսից ազդակի կարոտ
Տեսանյութեր

#102 ՓԱՍՏԱՉԱՓ. Դրսից ազդակի կարոտ

17:47, 23 Մյս, 2022

Կրեմլն իր ծրագրերի մասին պատմում է հայաստանյան քաղտեխնոլոգներին․ որոշել են հեռացնել Փաշինյանին:

#FIPVoxPop #9. Ի՞նչ արդյունք են գրանցել ընդդիմության ցույցերը
Տեսանյութեր

#FIPVoxPop #9. Ի՞նչ արդյունք են գրանցել ընդդիմության ցույցերը

16:47, 19 Մյս, 2022

Մայիսի 1֊ից ընդդիմությունը բողոքի գործողություններ է սկսել: «Դիմադրություն» շարժման ղեկավարները պնդում են՝ իրենց շարժումն օրեցօր թափ է հավաքում և մարդիկ...

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

Հարակից հոդվածներ

Globbing-ը չի ապահովել հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունը․ կիբեռհարձակո՞ւմ, թե՞ արտահոսք
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Globbing-ը չի ապահովել հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունը․ կիբեռհարձակո՞ւմ, թե՞ արտահոսք

14:22, 25 Մյս, 2022

Մայիսի 23-ի երեկոյան տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը ֆեյսբուքում տեղեկացրեց, որ Globbing առևտրային ցանցի կայքը ենթարկվել է հաքերային հարձակման և...

#102 ՓԱՍՏԱՉԱՓ. Դրսից ազդակի կարոտ
Տեսանյութեր

#102 ՓԱՍՏԱՉԱՓ. Դրսից ազդակի կարոտ

17:47, 23 Մյս, 2022

Կրեմլն իր ծրագրերի մասին պատմում է հայաստանյան քաղտեխնոլոգներին․ որոշել են հեռացնել Փաշինյանին:

#FIPVoxPop #9. Ի՞նչ արդյունք են գրանցել ընդդիմության ցույցերը
Տեսանյութեր

#FIPVoxPop #9. Ի՞նչ արդյունք են գրանցել ընդդիմության ցույցերը

16:47, 19 Մյս, 2022

Մայիսի 1֊ից ընդդիմությունը բողոքի գործողություններ է սկսել: «Դիմադրություն» շարժման ղեկավարները պնդում են՝ իրենց շարժումն օրեցօր թափ է հավաքում և մարդիկ...

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում
Սխալ

Աչքը կորցրած որևէ քաղաքացի «Մալայան» ԲԿ չի տարվել․ կայքերն ապատեղեկատվություն են տարածում

17:09, 18 Մյս, 2022

Մայիսի 18-ին մի շարք լրատվամիջոցներ տարածեցին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքը, որտեղ վերջինս ասում է, թե նույն...

fip.am

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens