ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Ընտրություններ

Տարոն Մարգարյանի 2013թ․-ի չիրականացած խոստումները

11:03, 10 Մյս, 2017

Երևանի ավագանու 2013 թվականի ընտրությանը Հանրապետական  կուսակցությունը և վերջինիս քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հանդես եկան «Ավելի լավ Երևան» ծրագրով: Այն բաղկացած էր 9 մասից, որոնցում մանրամասն նշված էին 2013-2017 թվականներին կատարվող աշխատանքները: Այսօր, սակայն կարող ենք փաստել, որ խոստումների մի մասն է միայն կատարվել՝ չիրագործված թողնելով առավել կարևոր ծրագրերը:

Հին Երևան

Ամենից մեծ հնչեղություն ունեցող, սակայն չիրականացած ծրագիրը թերևս «Հին Երևան» նախագիծն է: Այս տարիները ընթացքում Երևանում ապամոնտաժվեցին բազմաթիվ պատմական և մշակութային արժեք ներկայացնող շենքեր, որոնք քաղաքապետարանի հավաստիացումներով իրենց տեղը պետք է գտնեին երևանյան նոր՝ «Հին Երևան» կոչվող թաղամասում: Թաղամասի կառուցման ժամկետները, սակայն ամեն տարի երկարաձգվում են:

Տրանսպորտ

Այս տարների ընթացքում երևանցիների համար թերևս ամենացավոտը հասարակական տրանսպորտի խնդիրն է: Տարոն Մարգարյանը խնդիրն առաջարկել է լուծել միջին և մեծ ուղևորատարողությամբ ավտոբուսների քանակի ավելացմամբ, սակայն խնդիրը տարեց տարի ավելի է խորացել: Ավելին, քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ 2013 թվականին Երևանում գործել է 700 ավտոբուս և 1730 միկրոավտոբուս, այսօր այդ թիվը կազմում է համապատասխան  668 և 1440: Այլ կերպ ասած, շարժակազմերը թիվը ոչ թե աճել է, ինչպես խոստացել էր Տարոն Մարգարյանը, այլ նվազել 322 միավոր մեքենայով: Տրոլեյբուսի պարկի թարմացման վերաբերյալ խոստման մասին ավելորդ է անգամ խոսել, քանի որ դրա քանակը այս տարների ընթացքում չի փոխվել՝ մնալով 78 միավոր:

Աղբի վերամշակման գործարան

«Մաքուր և կանաչ Երևան» ծրագրի շրջանակներում Տարոն Մարգարյանը խոստացել էր աղբի տեսակավորման, վերամշակման ձեռնարկություն հիմնել: Այս ծրագիրը իրականացնել չկարողացած Մարգարյանը, սակայն չի հանձնվել՝ խոստանալով այն իրականացնել արդեն 2017-2022 թթ. ընթացքում: Ավելին, այսօր Տարոն Մարգարյանը երևանցիներին խոստանում է ևս մեկ աղբավայր ստեղծել: Առանց այդ էլ էկոլոգիական ծանր վիճակում գտնվող Երևանում նոր աղբավայրի կառուցման պատճառը հավանաբար աղբի մեծ քանակն է և դրա վերամշակող հիմնարկի բացակայությունը։

Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարան

Չիրականացած ծրագրերից է նաև Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի հիմնումը: 2015 թվականին կառավարությունը հայտարարեց, որ 50 մլն դրամ կհատկացնի թանգարանի շինարարության մեկնարկի համար, սակայն քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ թանգարանի կառուցման ծախսերը կազմում են մոտ 3 անգամ շատ: Արդյունքում, Հրանտ Մաթևոսյանի թանգարանը կառուցված չէ:

Ժամանակակից արվեստի թանգարան

Հաջորդ թանգարանը, որը Տարոն Մարգարյանը խոստացել էր երևանցիներին Ժամանակակից արվեստի թանգարանի նոր շենքն է: 45 տարվա այս շենքը այսօր գտնվում է անմխիթար վիճակում: Իսկ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանը՝ իրենք տարիներով լսել են բազմաթիվ պետական այրերի խոստումներ, սակայն որևէ գործնական քայլ առ այսօր կատարված չէ:

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` #ՏարոնՋանՍիրունՉիBetter YerevanClean and Green Yerevanelection promiseelectionsOld Yerevanpublic transporttaron margaryantransportYerevan electionsвыборывыборы Ереванложные предвыборные обещанияМузей имени Гранта МатевосянаМузей Современного искусствамэрия ереванапредвыборная программапредвыборные обещанияСтарый ЕреванТарон Маргарянтранспортավելի բարեկարգ ԵրևանԱվելի լավ ԵրևանԵրևանԵրևանի ավագանու ընտրություններԵրևանի ընտրություններԵրևանի քաղաքապետԵրևանի քաղաքապետարանԺամանակակակից արվեստի թանգարանՀին ԵրևանՀրանտ Մաթևոսյան թանգարանՄաքուր ու կանաչ Երևաննախընտրական խոստումնախընտրական ծրագիրչիրականացված խոստումչիրականացված ծրագիրչկառուցվածՏարոն մարգարյանտրանսպորտ

Հարակից հոդվածներ

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը
Առանց վճռի

Հակասություն փոխարինված վերելակների թվի մասին․ պարզաբանում է քաղաքապետարանը

18:44, 30 Նյմ, 2020

Նոյեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում կատարեց՝ նշելով, որ «251 վերելակ արդեն տեղադրված է, մյուսները սպասում են իրենց...

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նորքի անտառի վերականգնումը դանդաղ է տեղից շարժվում

19:20, 10 Սպտ, 2020

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019-ի նոյեմբերի 4-ին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ շուտով կսկսվեն Նորք-Մարաշ վարչական շրջանի և...

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ապօրինի շինարարություն Աջափնյակի թաղապետարանի «քթի տակ»

15:42, 1 Սպտ, 2020

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 10 հասցեում՝ փողոցին կից հատվածի համայնքապատկան հողի վրա, այս տարվա գարնանից ապօրինի շինարարություն էր իրականացվում:...

Տարօրինակ բարդ ճարտարապետ․ Մեսչյանի երկու տարվա խոստումներն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարօրինակ բարդ ճարտարապետ․ Մեսչյանի երկու տարվա խոստումներն ու իրականությունը

20:13, 21 Օգս, 2020

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն օգոստոսի 4-ին ազատվեց պաշտոնից: Վերջինս նշանակվել էր այդ պաշտոնին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ 2018-ի հոկտեմբերին։...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×