ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Լոուքոսթերները չեն սուբսիդավորվում հարկատուների հաշվին․ «Իրավունք» և «Հրապարակ» թերթերի պնդումը սխալ է

10:57, 28 Փտր, 2020

ՍԽԱԼ

Որոշ լրատվամիջոցներ շարունակում են պնդել, որ բյուջետային ավիափոխադրողները կսուբսիդավորվեն պետական բյուջեից։

«Իրավունք» թերթը փետրվարի 27-ին «ՀՀ բյուջեից «RyanAir»-ը կֆինանսավորվի՞» հարցադրումով նյութ է հրապարկել, որտեղ նշում է, որ ավիաընկերությունը փորձում է գերիշխող դիրք զբաղեցնել և կամաց-կամաց դուրս մղել մյուս ավիափոխադրողներին։  

Թերթը, մասնավորապես, գրել է. «RyanAir-ին տված ներկայիս արտոնյալ պայմաններին (ազատված է օդի հարկից, սպասարկման վճարից և այլն) կարող են ավելանալ նաև հայաստանյան պետբյուջեից ուղղակի ֆինանսական փոխհատուցմամբ։ Խոսքը մեծ փողերի մասին է»,- գրում է թերթը՝ նշելով, որ իրենց զրուցակիցը, որի անունը գաղտնի է պահվում, ակնարկել է, որ դրանում նաև «ատկատային» հատված կա։  

Թերթը նաև գրել է, որ RyanAir-ի՝ շուկա մուտք գործելուց հետո արդեն իսկ փակման վտանգի տակ են «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները։

Ավելի վաղ` հունվարի 24-ին, «Հրապարակ» օրաթերթն էր նույն հարցին անդրադարձել և գրել, որ «5 մլն եվրո սուբսիդիան մնաց հարկատուների ուսերին»՝ չհիմնավորելով, թե որտեղից է վերցրել այդ 5 մլն գումարը, որի հարցադրումը նաև Քաղավիացիայի վարչության նախագահ Տաթևիկ Ռևազյանն էր նյութի հեղինակին ուղղել և պատասխան չէր ստացել։ 

Հիշեցնենք, որ հարցը, թե արդյո՞ք պետությունը վերացնում է ավիաընկերությունների համար օդանավակայանում սահմանված վճարները, առաջ էր եկել առաջին իսկ օրից, երբ հայտնի դարձավ, որ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ կիրականացնեն Հայաստանից։ Այս պնդումներին նաև անդրադարձել էր FIP.am-ը և պարզել, որ բյուջեից լրացուցիչ գումար չի հատկացվելու ո՛չ «Զվարթնոց» և ո՛չ «Շիրակ» օդանավակայաններից RyanAir-ի թռիչքների համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց նաև լրացուցիչ պարզաբանում ստանալ, թե արդյո՞ք որևէ բան է փոխվել և կառավարությունը ստիպված է բյուջեից ֆինանսավորում հատկացնել Հայաստան մուտք գործած լոուքոսթեր ավիաընկերություններին։

Կառավարությունից հավատացնում են, որ բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը՝ կառավարությունից նշում են, որ այս պահի դրությամբ ոչ RyanAir և ոչ էլ  Wizz Air ավիաընկերություններին պետական բյուջեից որևէ աջակցություն նախատեսված չէ։

«Սույն ավիաընկերությունների համար գործում է միայն «օդի տուրքի» գծով արտոնություն, որը կտրամադրվի «Պետական տուրքի մասին» օրենքի 29-րդ հոդվածի զ) կետի պայմաններին բավարարող ցանկացած ավիաընկերության»,- ասվում է պատասխանում։  

Նշենք, որ ըստ «Պետական տուրքի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորման՝ «օդի տուրքից» կազատվեն բոլոր այն ընկերությունները, որոնք վերջին 12 ամիսներին չիրականացրած ուղղություններով նոր չվերթներ կբացեն։

«Այսինքն՝ նշված արտոնությունը տրամադրվելու է ցանկացած այլ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղևորներին միայն այն ուղղությունների համար, որոնք համապատասխանում են սույն օրենքով սահմանված պայմաններին»,- նշվում է պատասխանում։

Քաղաքացիական ավիացիայից ևս հաստատում են, որ գործող «օդի տուրքի» վերացումից բացի, որը մեկ ուղևորի համար կազմում է մոտ 10 հազար դրամ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այլ պետական արտոնություններ չեն գործում։ 

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի դեպքում գրության մեջ նշվում է, որ  ավիաընկերությունների համար դեպի օդանավակայան թռիչքներ կազմակերպելու և զբոսաշրջային հոսքն ավելացնելու նպատակով, ոչ պետական բյուջեի միջոցներով ֆինանսական խթանումն ապահովելու համար կառավարությունը դեռևս շարունակում է բանակցություններն իր գործընկերների հետ։

Սրանով կառավարությունը նաև հերքել է «Հրապարակ» օրաթերթի այն պնդումը, որ սուբսիդիան վճարելու հոգսն ընկել է Հայաստանի կառավարության ուսերին, քանի որ դրամաշնորհ ստանալու հարցով գործընկերների հետ բանակցություններն օգուտ չեն տվել և ծրագիրը՝ չեղարկվել է։  

Իսկ թե ովքե՞ր են այդ գործընկերները՝ կառավարությունից նպատակահարմար չեն գտնում այդ մասին բարձրաձայնել։ 

Ինչ վերաբերում է «Իրավունք» թերթի պնդմանը, թե «Տարոն ավիա» և «Տարոմ» տեղական ավիափոխադրողները կարող են շուկայից դուրս մնալ, ապա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այդ հարցին անդրադարձել էր Ազգային ժողովի փետրվարի 12-ին կայացած նիստի ժամանակ և պատասխանելով անհավասար մրցակցությանը վերաբերող հարցին՝ նշել էր, որ «Տարոն ավիան» ինքնուրույն է որոշում կայացրել փակվել՝ թռիչքային անվտանգության խնդիրների պատճառով։ Իսկ Tarom Airlines ավիաընկերության` շուկայից դուրս գալու հարցը, որը, ի դեպ, ոչ թե տեղական, այլ ռումինական ավիաընկերություն է, ըստ Ռևազյանի՝ Հայաստանի հետ կապ չունի, այլ իրենց  ֆինանսական խնդիրների հետ է կապված։

«Ինքն իր ղեկավարությունը (Tarom Airlines ավիաընկերությունը — խմբ․) մեկ տարվա ընթացքում փոխել է արդեն 6 անգամ։ Միայն Հայաստանի հետ կապված չէ, Վրաստանի հետ էլ է կապված»,- նշել էր Ռևազյանը, թեև չէր հերքել, որ այս շուկայում մրցակցությունը բարդացել է։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես «Իրավունք», այնպես էլ «Հրապարակ» թերթի պնդումները, թե բյուջետային ավիափոխադրողները կսուբսիդավորվեն պետական բյուջեից, չեն համապատասխանում իրականությանը։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens