ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հրանտ Բագրատյանի սխալ ու ապակողմնորոշիչ պնդումները՝ «Արմնյուզի» եթերում

12:21, 9 Մյս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մայիսի 5-ին 168.am-ի Pressing հաղորդման եթերում, որը հեռարձակվել է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշմանը, որով կառավարությանը հնարավորություն է տրվել առանց խորհրդարանի համաձայնության վերաբաշխումներ կատարել պետական բյուջեում, հայտարարել էր, որ այն հակասում է Սահմանադրությանը։ 

Բագրատյանը, մասնավորապես, նշել էր, որ որոշումը գալիս է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիկտատուրական ամբիցիաներից. «Սահմանադրությունն ասում է՝ պետական բյուջեի ծախսերը, եկամուտները և ծախսերը ավելացնող, պակասեցնող այդ բոլոր բաները ենթակա են պառլամենտի կողմից հաստատման: Դա հակասում է Սահմանադրությանը: Հակասահմանադրական, սովորական բռնապետություն է ստեղծում…: Իրենք 80 տոկոս մեծամասնություն են, ի՞նչն է խանգարում նրանց հարգել Սահմանադրությունը …»:

Նշենք, որ ապրիլի 29-ին Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որով Կառավարությունն օժտվեց 2020 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու իրավասությամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք այս օրինագիծը հակասահմանադրական է, թե՞ ոչ: 

Ինչ փոփոխություն է կատարվել օրենքում

Սահմանադրության 110 և 111 հոդվածները վերաբերում են պետական բյուջեի ընդունմանն ու բյուջեի նկատմամբ վերահսկողությանը։ Ըստ դրանց՝ Ազգային ժողովն ընդունում է պետական բյուջեն՝ կառավարության ներկայացմամբ և վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ։

Ապրիլի 29-ին ընդունված նախագծով փոփոխություններ են մտցվել 1997 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում: Դեռևս 2003 թվականին կատարված փոփոխություններով՝ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով կառավարությունն իրավունք ունի տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխումներ կատարել՝ առանց ԱԺ հաստատման։ Նոր փոփոխություններով 3 տոկոսի սահմանաչափը հանվել է։

Փաստացի՝ այս կարգավորումն աննախադեպ չէ, նման հնարավորություն կառավարությունն ունեցել է դեռ 2003-ից, և այն չի կարող հակասել Սահմանադրությանը։ 

Պետք է հավելել նաև, որ ընդունված նախագծով կառավարությունն հնարավորություն է ստացել առանց ԱԺ-ի հաստատման վերաբաշխումներ կատարել բյուջեում միայն մինչև այս տարեվերջ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների չեզոքացմանը և վերացմանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների իրականացման նպատակով:

Խորհրդարանում նախագիծը ներկայացնող, հիմնական զեկուցող ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել էր, որ նախագիծն ընդունելու դրդապատճառը կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի ընթացքում ավելի լայն ճկունություն ունենալու կարիքն է. «Առաջարկվող նախագծով որևէ ոտնձգություն չի արվում Ազգային ժողովի իրավասություններին, և չի էլ կարող արվել, բնականաբար։ Խոսքն ընդամենը վերաբերում է կարճաժամկետ հատվածում ճկունության որոշակի աստիճանի հայցմանը որոշակի սահմանափակման պայմաններում։ Բայց, միևնույն է, նույնիսկ ճկունության այդ աստիճանը կաշկանդված է Ազգային ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներով»։

Փաստացի՝ Բագրատյանը մանիպուլացնում է ընդունված որոշման մասին փաստերը՝ ոչ ամբողջական պատկեր ներկայացնելով: Նա չի նշում, որ կառավարությունն արդեն իսկ ուներ իրավասություն առանց ԱԺ հաստատման բյուջեի գումարների վերաբաշխումներ կատարելու՝ նոր որոշումը ներկայացնելով որպես աննախադեպ և «Նիկոլ Փաշինյանի դիկտատորական ամբիցիաների արդյունք»։

Բագրատյանը սխալ է ներկայացրել բյուջեի եկամուտները

Հրանտ Բագրատյանը հարցազրույցի ընթացքում անդրադարձել էր նաև բյուջեի եկամուտներին: 

«Ես արդեն տեսնում եմ, թե ինչ աղետալի վիճակում են հայտնվել բյուջեի եկամուտները: Այսօր արդեն տպվեց առաջին եռամսյակը: Մենք երեք ամսում ունենք 349 միլիարդ եկամուտ՝ անցյալ տարվա 436-ի դիմաց»,- նշել էր նա: 

Սակայն իրականում, ըստ Վիճակագրական կոմիտեի, 2020 թ․ առաջին եռամսյակում պետական բյուջեի եկամուտները կազմել են 349 մլրդ դրամ, իսկ 2019 թ․ առաջին եռամսյակում՝ 299․6 մլրդ դրամ: Նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բյուջեի եկամուտների 16 տոկոսի աճ: 

Տնտեսագետը նաև ներկայացրել էր նույն ցուցանիշները փետրվար ամսվա համար:  «Փետրվար ամսին մենք ունեցել ենք 90 միլիարդ հարկային եկամուտ՝ անցյալ տարվա 91-ի դիմաց: Մենք արդեն փետրվարին անկում ունեինք. դեռ կորոնավիրուս չկար»,- նշել էր նա: 

Սակայն Բագրատյանը սխալ տվյալներ է ներկայացնում։ Այո, 2020-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եկամուտներն իսկապես նվազել են, սակայն թվերն այլ են։ Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2020 թվականի փետրվարին հարկային եկամուտները կազմել են 85.2 միլիարդ դրամ, իսկ 2019 թվականի փետրվարին՝ 86.5 միլիարդ դրամ: 

Այսպիսով՝ Հրանտ Բագրատյանը 168.am-ի Pressing հաղորդման եթերում կատարել է սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններ:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԱրմնյուզբյուջեՀրանտ ԲագրատյանՍահմանադրություն

Հարակից հոդվածներ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել
Մանիպուլյատիվ

Թագուհի Թովմասյանը ճիշտ է, ՔՊ-ականները մանիպուլացնում են․ The Economist-ի վարկանիշում ՀՀ-ն հետընթաց է գրանցել

20:32, 4 Մրտ, 2025

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը մարտի 4-ին Ազգային ժողովի նիստում, հայտարարությունների ժամին հղում անելով The Economist Intelligence Unit-ի  (EIU) 2024...

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է
Սխալ

Հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքը գրավելու կոչ չի հնչել. Ալեն Սիմոնյանը ստում է

10:30, 20 Հնս, 2024

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն ասել էր, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների...

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանի տարածքային պահանջները Հայաստանից․ փաստեր, որ Ալիևը ստում է

14:02, 7 Հնս, 2024

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նախ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հետո արդեն նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 5-6-ին հայտարարեցին, որ Ադրբեջանի սահմանադրությունը և այլ...

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens