ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հրանտ Բագրատյանի կեղծ հայտարարություններն Ազատության հրապարակից

12:03, 14 Նյմ, 2020

ՍԽԱԼ

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը ներկայացնում են նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության իրենց տարբերակը, հայտարարում, որ Արցախում թուրք խաղաղապահներ են լինելու, իսկ հայկական կողմը լռում է այդ մասին։

Բագրատյանի այս և մի քանի այլ հայտարարությունները, սակայն, հիմնավորված չեն։

Կեղծ թեզեր ստորագրված հայտարարության մասին

«Ադրբեջանը, Թուրքիան հայտարարում են, որ թուրքական խաղաղապահները էնտեղ պետք է լինեն, և Էրդողանն ու Ալիևը ցույց են տալիս պայմանագրի իրենց տարբերակը ստորագրած․․․ Հայկական կողմը լռում է, մենք չգիտենք այդպիսի բան կա, թե չէ»,- Ազատության հրապարակում հայտարարել է Հրանտ Բագրատյանը։ 

Իրականությունը, սակայն, այն է, որ նախքան ռազմական գործողությունների դադարեցման պաշտոնական տեքստի հրապարակումը, համացանցում շրջանառվում էր մեկ այլ՝ ոչ պաշտոնական տարբերակ, որը որոշ հակասություններ ուներ ավելի ուշ հրապարակված պաշտոնական փաստաթղթի հետ։ Նշվում էր, օրինակ, որ Տավուշի մարզից ևս Ադրբեջանին տարածք է հանձնվելու։ Իսկ Ադրբեջանը և Թուրքիան ոչ թե ցույց են տվել պայմանագրի իրենց տարբերակը, այլ մի շարք չհիմնավորված հայտարարություններ են արել ժողովրդին ուղղված կոչերում` ասելով, որ ռուս խաղաղապահների հետ Արցախում տեղակայվելու են նաև թուրք խաղաղապահներ։ Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված պայմանագրի տեքստում, սակայն, որևէ բառ չկա թուրք խաղաղապահների մասին։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում նշեց, որ «ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա, կեղծ է նաև Տավուշից հանձնվող տարածքների  մասին կետը»։

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին ռուսական և միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ևս հայտարարել է, որ թուրք խաղաղապահներ Արցախի տարածքում չեն լինելու։  

Հղում՝ գոյություն չունեցող նյութի

Հրանտ Բագրատյանը նաև հայտարարել է, որ բրիտանական «Էկոնոմիստ» (The Economist) պարբերականը երեկ նյութեր է հրապարակել, թե իբր «ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի հետախուզության պետ, այդ հիմնարկը կոչվում է ԱԳՆ հետախուզություն, Ռիչարդ Մուրի կողմից»։ «Փաստերի ստուգման հարթակին», սակայն, չհաջողվեց գտնել որևէ նմանատիպ նյութ՝ հրապարակված այս պարբերականի կողմից։ Եվ անհասկանալի է, թե ինչ հոդվածի կամ նյութի մասին է խոսում նախկին վարչապետը։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` խաղաղապահներՀրանտ Բագրատյան

Հարակից հոդվածներ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի
Առանց վճռի

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի

18:51, 10 Փտր, 2022

Շաբաթվա ընթացքում մեդիայի ակտիվ քննարկման առարկա դարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը, որով նա ուշադրություն էր հրավիրում Հայաստանից արտահանվող մածունի...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens