ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչո՞ւ են ուշանում Երևանի նոր հանրային ավտոբուսները

15:06, 2 Փտր, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Նախորդ տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում հունվարի կեսից հանրային նոր ավտոբուսներ կերթևեկեն։

Քաղաքապետի փոխանցմամբ` համայնքային բյուջեի միջոցներով գնված 100 փոքր տարողության ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Հաջորդ խմբաքանակը՝ 30 ավտոբուս, կներկրվի 2021-ի հունվարին, ևս 40-ը՝ փետրվարին: 

Բացի այդ, նա նաև տեղեկացրել էր, որ դեկտեմբերի կեսին կրկին համայնքային միջոցներով մրցույթ է հայտարարվել նաև միջին տարողության՝ 8․5 մետր երկարությամբ 161 հատ ավտոբուսների գնման համար։ 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ինչու նոր ավտոբուսները մինչ օրս չեն երթևեկում։ 

Նոր հանրային ավտոբուսները կերթևեկեն առաջիկա օրերին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Fip.am-ի հետ զրույցում նշեց, որ մեքենաները տրանսպորտային գծում կլինեն մոտակա մի քանի օրերի ընթացքում։ 

«Երթևեկության համար ամեն ինչ պատրաստ է՝ և՛ ընտրված նոր վարորդները, և՛ նրանց հանդերձանքը, և՛ գծերն են մշակված, և՛ մեքենաներն են պատշաճ վիճակի բերված։ Մի քանի օրերի ուշացման պատճառը փոքրիկ տեխնիկական խնդիր է՝ մեքենաներում վճարային համակարգի տեղադրման հետ կապված»,- ասաց Հակոբ Կարապետյանը։ 

Ըստ նրա, նախապես որոշում էր կայացվել, որ գիծ մտած նոր մեքենաների դեպքում էլ վճարումը կկատարվի ինչպես մինչև հիմա է՝ վարորդներն առձեռն կստանան գումարը։ 

«Բայց հընթացս որոշում կայացվեց, որ ավելի լավ է հենց սկզբից նոր վճարային  հնարավորություններով մեքենաները երթևեկեն, այսինքն՝ վարորդի և ուղևորի միջև շփում չլինի, և վարորդը դրամ հավաքելու գործառույթ չիրականացնի։ Կդրվի արկղիկ, որտեղ վճարումը կկատարվի, հետագայում արդեն էլեկտրոնային վճարման հնարավորություն կստեղծվի»,- ասաց նա։ 

Բացի նոր դրամահավաք արկղիկից, մեքենաների սրահում նաև տեսախցիկներ կլինեն։ 

«Այս գործընթացը՝ սարքավորումների ներկրումը, փաստաթղթային ձևավորումը,  որոշակի լրացուցիչ ժամանակ պահանջեց, և չնախատեսված մի քանի օրվա ուշացում ունեցանք։ Կարելի էր առանց դրանց ավելի շուտ կազմակերպել երթևեկությունը, բայց որոշում կայացվեց սպասել ևս մի քանի օր և տեխնիկական միջոցներով կահավորելուց հետո նոր երթևեկություն սկսել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է մեքենաների հաջորդ խմբաքանակներին, ապա Հակոբ Կարապետյանն ասաց, որ դրանք ըստ պայմանագրի պետք է ներկրվեն մինչև մարտ ամիս։ Իսկ միջին տարողության 161 հատ ավտոբուսի գնման համար հայտարարված մրցույթն արդեն կայացել է։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանՀակոբ ԿարապետյանՀայկ Մարությանհանրային տրանսպորտ

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens