ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանցի սթենդափերի «հետապնդման» հետքերով․ Ի՞նչ է հայտնի Շչուկինայի և նրա «դեպքի» մասին

19:05, 17 Հնս, 2022

Երևան տեղափոխված ռուսաստանցի սթենդափ դերասան Տատյանա Շչուկինան հունիսի 16-ին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է, թե Հայաստանի ոստիկանությունը «Ռուսաստանի հրամանով» քաղաքական հետապնդում է սկսել իր և մտերիմների նկատմամբ։ 

«Ոստիկանությունը Ռուսաստանի հրամանով իմ ընկերուհուն՝ Սվետային և զուգընկերոջը՝ Միշային, ձերբակալել է։ Ես թաքնվել եմ քաղաքից դուրս։ Եթե ինձ վերադարձնեն Ռուսաստան, ապա ինձ կամ բանտարկություն, կամ մահ է սպասվում՝ Պուտինի մասին կատակների, հակապատերազմական դիրքորոշման (նկատի ունի Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունները — խմբ․), ցույցերի և Ալեքսեյ Նավալնու հետ համագործակցության համար»,- գրել է Շչուկինան իր միկրոբլոգում։ 

Գրառման վերջում Շչուկինան նաև քաղաքական ապաստան և օգնություն է խնդրել։ 

Սրանից որոշ ժամանակ անց Շչուկինան մեկ այլ գրառում է արել, որում հայտնել է, որ իր հետ կապ են հաստատել փաստաբանները։ Նրանք հայտնել են, որ ոստիկանության պնդմամբ, ռուս սթենդափերը ինչ-որ ծեծկռտուքի ականատեսն է եղել, և իրավապահ մարմինները հարուցված քրեական գործի շրջանակում նրանից ցուցմունք են ակնկալում։ 

Հերթական գրառման մեջ Շչուկինան հերքում է, որ որևէ ծեծկռտուքի մասնակից կամ վկա է եղել։ 

«Փաստերի ստուգման հարթակը» ամփոփել է աղմկահարույց միջադեպի մասին մի շարք ուշագրավ տեղեկություններ։ 

ՀՀ իրավապահները՝ միջադեպի մասին 

Նույն օրը՝ հունիսի 16-ի երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց միջադեպի վերաբերյալ, որում նշվում էր, որ ՌԴ մի քաղաքացի բերման է ենթարկվել Երևան քաղաքի բնակչի մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ 

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ հիշյալ բնակիչը 2022 թ. մայիսի 11-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Նա այդ վնասվածքը ստացել է մայիսի 10-ին անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության  ընթացքում։ 

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Ռուսաստանի Դաշնության մեկ քաղաքացի, իսկ ՌԴ ևս մեկ քաղաքացի ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության  էրեբունու բաժին, որոնք հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Շիրինյանի՝ միջադեպի մասին գրառման մեկնաբանություններում նույնպես արձագանքել է։ Նա գրել է, որ դեպքը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է։ 

Ով է Շչուկինան և ինչ է պատմել ԶԼՄ-ներին

Տատյանա Շչուկինան ցանցում ներկայանում է որպես ընդդիմադիր հայացքներ ունեցող սթենդափեր։ Նրա լսարանը, ռուսալեզու բովանդակության համար, բավականաչափ համեստ է․ Շչուկինայի պաշտոնական յութուբյան ալիքին բաժանորդագրված է շուրջ  10,000 օգտատեր։ Նրա ստեղծագործական գործունեության կամ հատկապես քաղաքացիական ակտիվության մասին որոնումները ռուսաստանյան մամուլում ևս արդյունքներ չտվեցին։  

Այսօր՝ հունիսի 17-ին, Շչուկինան թվիթ է արել, որտեղ տեղեկացնում է, որ ժամանակին աշխատել է ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, քաղհալածյալ Ալեքսեյ Նավալնու պետերբուրգյան նախընտրական շտաբում։  

Շչուկինան ռուսաստանյան մի քանի՝ ոչ մեծ լսարան ունեցող լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել հենց հունիսի 16-ի երևանյան միջադեպից հետո․ ռուսաստանյան The Insider լրատվամիջոցին տված մեկնաբանությունում Շչուկինան հայտնում է, որ Ուկրաինայում պատերազմից օրեր առաջ հատուկ ծառայություններում աշխատող իր մտերիմներից մեկից տեղեկացել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է սկսվելու և որ ավելի լավ է՝ նա հեռանա երկրից։ Միևնույն ժամանակ, նա նշում է, որ իր դեմ քրգործ այդպես էլ չի հարուցվել և ներկա պահին հետախուզման մեջ չի գտնվում։ 

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո լքելով ՌԴ-ն՝ Շչուկինան սկզբից մեկնել է Թուրքիա, ապա տեղափոխվել Հայաստան։ Շչուկինան պատմում է նաև, որ Հայաստանում զբաղված է եղել տարբեր հարթակներում սթենդափ անելով։ 

Նա նշում է, որ իր մտերիմների՝ ոստիկանության բաժնում հայտնվելու ընթացքում նա թաքնվել է՝ լքելով Երևանը։ Ըստ Շչուկինայի՝ բաժին ինքնակամ ներկայացած իր ընկերուհուց իրավապահները պահանջել են տրամադրել իր կոնտակտային տվյալներն ու գտնվելու վայրի մասին տեղեկություն։

Հունիսի 16-ի երեկոյան Epress.am-ը ոստիկանության բաժանմունքի մոտ հարցազրույց է վերցրել իրավապաշտպան ներկայացող Դաավր Դորժինից, որը Շչուկինայի և նրա ընկերների խնդրի վերաբերյալ հայտնել է, որ գործը «տեսանելի կապ չունի Ռուսաստանի, Տատյանայի քաղաքական դիրքորոշման կամ դրա նման ինչ-որ բանի հետ»։ «Եթե նման բան լինի, մենք կհայտնենք։ ԶԼՄ-ներով և սոցցանցերով գնացող տեղեկատվութունը ճշմարտանման չէ»,- ասել է իրավապաշտպանը։ 

Instagram-ում և Twitter-ում իր հետագա գրառումների ընթացքում Տատյանա Շչուկինան հուզված տոնայնությամբ հրավիրում է հայաստանյան լրատվամիջոցների և իրավապաշտպանների ուշադրությունը՝ իր բարձրաձայնած խնդրի նկատմամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» կապվել է Շչուկինայի հետ՝ տրամադրելով կոնտակտային տվյալներ և առաջարկելով հարցազրույց՝ նրան հարմար ձևաչափով։ Առայժմ որևէ արձագանք չկա։ Այս պահի դրությամբ հայաստանյան որևէ այլ լրատվամիջոց ևս չի կարողացել կապ հաստատել և մեկնաբանություն վերցնել Տատյանա Շչուկինայից։ 

Հայտնի է նաև, որ մի քանի կազմակերպություն, մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, իրավական օգնություն է առաջարկել Շչուկինային։ ԻՔՄ-ի առաջարկը ևս անպատասխան է մնացել։  

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ Տատյանա Շչուկինան ՀՀ ոստիկանություն իր ահազանգած դեպքով չի տարվել, նրա ընկերները ձերբակալված չեն եղել, ինչպես պնդում է Շչուկինան, և ոստիկանության բաժանմումքից դուրս են եկել հունիսի 16-ին, ժամը 19:53-ի դրությամբ։ ՀՀ ոստիկանության գործողությունների քաղաքական դրդապատճառների կամ «Ռուսաստանի հրահանգի» մասին պնդումները այս պահի դրությամբ որևէ կերպ չեն հիմնավորվել, ռուսաստանցի իրավապաշտպանը այդ վարկածը անարժանահավատ է համարում։

Միջադեպը զգալիորեն տարածվել է ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում՝ Minval.az, Vesti.az և այլն։  Դրանք հիմնականում արտատպել են ռուսաստանյան լրատվամիջոցների համապատասխան հրապարակումները՝ մանիպուլյատիվ վերնագրեր ընտրելով և ներկայացնելով Հայաստանը որպես ոչ գրավիչ երկիր ռուս միգրանտների համար։  

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ՀՀ ոստիկանությունՏատյանա Շչուկինա

Հարակից հոդվածներ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք
Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա ոստիկանությունից․ ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանները հայտնաբերել են ոչ թե իրական, այլ խաղալիք զենք

11:58, 3 Սպտ, 2024

Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ ...

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ո՞վ, ի՞նչ է թաքցնում․ ե՛վ Ռոման Երիցյանը, և՛ Քննչական կոմիտեն տարածել են ոչ լիարժեք, ոչ հավաստի տեղեկություններ

15:09, 5 Օգս, 2024

Օգոստոսի 1-ին փաստաբան Ռոման Երիցյանը իր Ֆեյսբուքյան լայվում  տեղեկացրել է, որ պարեկները «դաժան ծեծի են ենթարկել» իր եղբորը, որին դրանից...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Road Control հավելվածը դադարել է գործել, ոստիկանությունը խզում է պայմանագիրը

12:37, 18 Հլս, 2024

2021 թվականից Հայաստանում գործող Road Control բջջային հավելվածի միջոցով քաղաքացիները կարող էին տեսա և լուսանկարել ճանապարհային երթևեկության խախտումները և դրանք...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens