ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարությունը չի կարգավորում, բայց արտոնություն է տալիս. ինքնահոսի մատնված ինքնագլորը

14:37, 21 Հլս, 2022

Վերջին տարիներին՝ հատկապես 2021-ից սկսած, Երևանի փողոցներում ի հայտ է եկել նոր փոխադրամիջոց։ Մայթերին՝ հետիոտն հատվածում երթևեկող, վարձակալությամբ տրվող էլեկտրական ինքնագլորների (scooter) թիվը աճում է աչքի առաջ։ Էկոլոգիապես մաքուր, համեմատաբար էժան ու հարմարավետ այս փոխադրամիջոցը, սակայն, նաև դժգոհությունների պատճառ է դարձել․ սոցիալական ցանցերում օգտատերերը բողոքում են, որ փոխադրամիջոցը սպառնում է հետիոտնի անվտանգությանը, սահմանափակում ազատ տեղաշարժի հնարավորությունը՝ չհաշված, որ երբեմն ինքնագլորավարները դուրս են գալիս մեքենաների երթևեկության գոտի ու լրացուցիչ վտանգներ են ստեղծում իրենց ու երթևեկության մյուս մասնակիցների համար։ 

Հատկանշական է, որ ինքնագլորների մասնակցությամբ պատահարները հաճախակիացել են։ 

Վերջերս ԵՊԲՀ «Հերացի» վերլուծական կենտրոնը տվյալներ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 2022 թվականի մարտ-հունիս ամիսներին միայն «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է դիմել ինքնագլորներից տուժած 38 մարդ։ Նրանցից 95%-ը եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ, որոնք տուժել են ինքնագլորի հետ բախվելու հետևանքով:

Ավելորդ չէ նշել, որ այլ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով միայն այս տարվա հունվար-հունիսին զոհվել է 89 մարդ։ 

Ինքնագլորների մասնակցությամբ պատահարների հետևանքով Երևանյան այգիներից մեկի տնօրինությունն անգամ արգելեց այգու տարածքում դրանց շահագործումը։ 

«Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանձնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ»,- ասված է այգու տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ոլորտը՝ պարզելու, թե ինչպես են պատկան մարմինները կարգավորում ինքնագլորների երթևեկությունը և դրանք վարձակալությամբ տրամադրող ընկերությունների գործունեությունը։  

Ինքնագլորների շահագործումն օրենքով կարգավորված չէ, պատահարների վիճակագրություն չի վարվում

ՀՀ ոստիկանությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ ինքնագլորների երթևեկությանը վերաբերող առանձին կարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ ներկայումս սահմանված չեն։ 

Միևնույն ժամանակ, տեղեկացնում են, որ իրենց «ամենօրյա գործունեության ընթացքում մշտապես ուսումնասիրում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջազգային փորձը և ըստ այդմ ձեռնարկում անհրաժեշտ իրավական և կազմակերպչական միջոցառումները՝ ՀՀ-ում դրանք ներդնելու ուղղությամբ»։

«Ուսումնասիրության արդյունքում մշակվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը գտնվում է ՀՀ ոստիկանության ներքին քննարկման փուլում»,- հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանությունից նշում են նաև, որ ինքնագլորների մասնակցությամբ պատահարների մասով առանձին հաշվառում չի տարվում։

Ինքնագլորները կայանում ու երթևեկում են՝ որտեղ պատահի

«Փաստերի ստուգման հարթակը» Երևանի քաղաքապետարանի Առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի հետ զրույցում պարզեց նաև, որ համայնքը որևէ իրավասություն և լծակ չունի վարձակալությամբ ինքնագլորներ տրամադրող ընկերությունների գործունեությունը կարգավորելու համար։ 

Պարզվում է՝ գործունեության այդ տեսակը ներառված չէ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, հետևաբար՝ քաղաքապետարանն իրավասու չէ համայնքում վարձակալությամբ ինքնագլորներ տրամադրող որևէ ընկերության գործունեության թույլտվություն տալու կամ չտալու։ 

Քաղաքապետարանից  FIP.am-ին հայտնեցին, որ չեն կարգավորում նաև ինքնագլորների կայանման հարցը․ այդ նպատակով համայնքը հատուկ տարածք չի հատկացնում, և շահագործողներն ինքնագլորները կայանում են կամայական վայրերում՝ առանց քաղաքապետարանի հետ համաձայնության։  

Ինչ վերաբերում է այս ուղղությամբ քաղաքապետարանի գործողություններին, ապա ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 19-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Հրաչյա Սարգսյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել են ինքնագլորների խնդրի կարգավորման հարցը։ 

Գործադիրը արտոնություն է տալիս օրենքով չկարգավորվող գործունեություն վարող ընկերություններին

Ինքնագլորների շահագործումը կարգավորող օրենսդրության բացակայությունը չի խանգարել, սակայն, որ ՀՀ կառավարությունը  արտոնություն տա մի քանի ընկերությունների՝ էլեկտրական սկուտերների վարձակալության ծառայություն ներդնելու համար։ 

Կառավարության համապատասխան որոշումների հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ 

Այսպիսով, չնայած ինքնագլորը որպես փոխադրամիջոց շահագործողների թիվը շարունակում է աճել, դրանց անվտանգ երթևեկությունը կարգավորող օրենսդրություն և ենթակառուցվածքներ պատկան մարմինները դեռ չեն ապահովել։ Ավելին, գործադիրը արտոնություն է տալիս օրենքով չկարգավորվող գործունեության տեսակով զբաղվող ընկերություններին։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵրևանԵրևանի քաղաքապետարանինքնագլորներՀՀ Կառավարություն

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՆԳՆ-ն անտեսում է կառավարության որոշումները

15:23, 19 Հլս, 2024

Այս տարվա մայիսի 23-ին կառավարության 04․05․2017 թ․ 526-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնցով պարզեցվեցին ՀԿ-ների ու ԶԼՄ-ների համար պետական գնումների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens