ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Զախարովան ԼՂ-ում էթնիկ զտման փաստեր չունի․ ՌԴ ԱԳՆ-ի կեղծ ու մանիպուլյատիվ պնդումները

18:18, 12 Հնվ, 2024

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 12-ի ճեպազրույցի ընթացքում պնդել է, թե Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման փաստեր չկան։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղում էթնիկ զտման մասին պնդումներին, ցանկալի կլիներ փաստեր տեսնել։ Եթե կա գոնե որևէ միջազգային կառույցի ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանում համարում են հեղինակավոր, օրինակ ՄԱԿ-ի կամ որևէ այլ կազմակերպության․․․ եթե կա գոնե մեկ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայեր նրա մասին, որ նման էթնիկ զտումներ են եղել, բարի եղեք մեզ տրամադրեք դրանց հղումները»,- նշել է նա։

Ինչ է էթնիկ զտումը, ինչպես է այն սահմանում ՄԱԿ-ը 

Ըստ Միացյալ ազգերի կազմակերպության, Էթնիկ զտումները միջազգային իրավունքի մեջ չեն ճանաչվել որպես առանձին հանցագործության տեսակ, չկա այս հասկացության հստակ սահմանումը կամ կոնկրետ գործողությունը, որը կորակվի որպես էթնիկ զտում։

Սակայն ՄԱԿ Փորձագետների հանձնաժողովը, որը լիազորված էր ուսումնասիրել նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, իր միջանկյալ զեկույցում էթնիկ զտումները սահմանել է որպես «… որևէ տարածքը էթնիկապես միատարր դարձնելը՝ ուժի կամ ահաբեկման միջոցով որոշակի խմբերի մարդկանց այդ տարածքից վտարելու նպատակով»։

Փորձագետների հանձնաժողովը վերջնական զեկույցում էթնիկ զտումները բնութագրեց որպես «… նպատակաուղղված քաղաքականություն, որը մշակվել է մի էթնիկ կամ կրոնական խմբի կողմից՝ բռնությամբ և ահաբեկչությամբ մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի քաղաքացիական բնակչությանը որոշակի աշխարհագրական տարածքից հեռացնելու նպատակով»։

Փորձագետների հանձնաժողովը նաև նշել է, որ քաղաքացիական բնակչությանը հեռացնելու համար օգտագործվող հարկադրանքի պրակտիկան կարող է ներառել սպանություն, խոշտանգում, կամայական ձերբակալություն և կալանավորում, արտադատական մահապատիժներ, սեռական ոտնձգություններ, քաղաքացիական անձանց ծանր ֆիզիկական վնասվածքներ, քաղաքացիական բնակչության գետտոյացում, շրջափակում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանում, կանխամտածված ռազմական հարձակումներ կամ հարձակումների սպառնալիքներ խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, քաղաքացիական անձանց օգտագործումը որպես կենդանի վահան, գույքի ոչնչացում, անձնական ունեցվածքի կողոպուտ, հարձակումներ հիվանդանոցների, բժշկական անձնակազմի վրա: 

Զախարովան չգիտի, որ բլոկադան էթնիկ զտման միջոց է 

2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը, արգելափակելով Լաչինի միջանցքը, շրջափակման մեջ վերցրեց Լեռնային Ղարաբաղի՝ ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում մնացած հատվածը։ Փաստացի, ինչպես նշեցինք վերևում, ՄԱԿ-ը որոշակի տարածքում էթնիկ խմբի բլոկադան որակում է որպես էթնիկ զտման միջոց, գործողություն։

Հատկանշական է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն, այդ թվում անձամբ ինքը՝ Զախարովան, միջանցքի արգելափակումից հետո քանիցս կոչ է արել Բաքվին ապաշրջափակել այն, մտահոգություն հայտնել բլոկադայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտման վերաբերյալ՝ այդպիսով փաստացի ակամա արձանագրելով, որ Բաքուն էթնիկ զտումը նկարագրող արարք է իրականացնում։

Ի դեպ, ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել էր նաև շրջափակումից ի վեր Բաքվի էթնիկ զտման գործողությունների ամբողջ ժամանակագրությունը։

Զախարովան չի տեսել, չի լսել բազմաթիվ զեկույցների ու հայտարարությունների մասին 

Միջազգային դատարանների ու կառույցների կողմից Արցախի բլոկադան, ապա Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքներն արձանագրող բազմաթիվ փաստաթղթեր ու հայտարարություններ կան։

Օրինակ, ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակում որոշումը, որում արձանագրվեց․

«ՄԱԿ զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000 հայազգի կամ էթնիկ ծագում ունեցող անձինք ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը և հասնել Հայաստանի սահման՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սկսված գործողությունից հետո»։ 

Դատարանն արձնագրել է նաև․ «Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապի երկարատև խափանումը լրջագույնս ազդել էր այս շրջանի բնակիչների վրա, ինչը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղում հոսպիտալացված՝ ազգային և էթնիկ ծագումով հայերի՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխումը Հայաստանի բժշկական հաստատություններ։ Խոչընդոտներ են եղել նաև Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար՝ պատճառ դառնալով սննդի, դեղորայքի և կյանքեր փրկող այլ բժշկական պարագաների պակասի»։

Միջազգային կառույցներից Եվրոպական խորհրդարանն էլ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունած բանաձևում հստակ նշել է, որ էթնիկ զտում է եղել․

Հաշվի առնելով, որ էթնիկ զտումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նկարագրվում են որպես տարածքը էթնիկապես միատարր դարձնելը` ուժի կամ ահաբեկման միջոցով տվյալ տարածքից այլ էթնիկ կամ կրոնական խմբի մարդկանց հեռացնելու համար, և հակասում են միջազգային իրավունքին. նկատի ունենալով, որ հրատապ անհրաժեշտություն կա դադարեցնելու և հետ կանչելու տեղի հայ բնակչության շարունակվող բռնի արտագաղթը, որը հավասարազոր է էթնիկական զտումների, և ապահովելու պայմաններ նրանց անվտանգ վերադարձի համար Լեռնային Ղարաբաղ։ 

Արցախի շրջափակման, ապա նաև Արցախի խաղաղ բնակչության վրա հարձակման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ մի քանի նիստ է եղել, որտեղ ԱԽ մշտական անդամ երկրները, բացառությամբ ՌԴ-ի, հասցեական դատապարտել ու որակել են Ադրբեջանի գործողությունները՝ արձանագրելով էթնիկ զտման վտանգը։

Հավելենք նաև, որ նույնիսկ Ադրբեջանի գործողությունները որպես էթնիկ զտում որակող միջազգային փաստաթղթերի բացակայությունն անգամ չի կարող հիմք հանդիսանալ՝ պնդելու, թե Արցախում էթնիկ զտման փաստեր չկան։

Հատկապես, հայաստանյան տեղեկատվական դաշտը լցված է քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների թիրախավորումներն ապացուցող տեսանյութերով և այլ վկայություններով։ Ադրբեջանական գործողությունների հետևանքով, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, զոհվել է 223 հոգի, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են, զոհերի թվում կան 5 անչափահասներ։

Այսպիսով, Մարիա Զախարովան կասկածի տակ է դնում Բաքվի կողմից ԼՂ-ում էթնիկ զտման իրականացումը՝  մանիպուլացնելով, թե էթնիկ զտումը փաստող ապացույցներ կամ  միջազգային կառույցների հայտարարություններ ու փաստաթղթեր չկան։

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` էթնիկ զտումՂարաբաղՄԱԿՄարիա Զախարովա

Հարակից հոդվածներ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է BRICS-ը և որ երկրներն են «հերթ կանգնել» անդամագրվելու համար

14:31, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 8-ին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ТАСС–ին տված հարցազրույցում հայտարարել է,...

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը
Սխալ

Անդրիաս Ղուկասյանը սխալ է․ ՀՀ իշխանությունը չի թաքցրել COP29-ի դիմաց գերիներին փոխանակելու գործընթացը

15:14, 6 Օգս, 2024

Հասարակական-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը «Ա1+» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի միջև կատարված գերիների...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Արդյոք Երևանը խնդրել է, որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա և ՀՀ-ԻԻՀ սահմաններին. ԱԽՔ-ը հերքում է Կրեմլին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք Երևանը խնդրել է, որ ռուսները մնան ՀՀ-Թուրքիա և ՀՀ-ԻԻՀ սահմաններին. ԱԽՔ-ը հերքում է Կրեմլին

13:04, 20 Մյս, 2024

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 8-ին կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հայտարարել էր, թե հայկական կողմի խնդրանքով ՌԴ սահմանապահները...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens