ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի հեճուկս հեղափոխական խոստումների․ արտագնա աշխատանքի մեկնածները հարկվում են

14:39, 20 Փտր, 2024

Նախորդ շաբաթ պարզ դարձավ, որ արտագնա աշխատանքի մեկնած հազարավոր քաղաքացիներ Պետական եկամուտների կոմիտեից հարկային պարտավորությունների մասին նամակներ են ստացել։ Ռուսաստանի Դաշնություն և ԱՊՀ այլ երկրներ մեկնած քաղաքացիները հայտնում են, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն։

Սոցիալական մեդիայում և մամուլում տարածվող քննարկումներին ի պատասխան ՊԵԿ-ը հանդես եկավ պարզաբանմամբ, որտեղ հայտարարեց, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Աստանա քաղաքում 2018 թվականի նոյեմբերի 2-ին կնքել են «Հարկային վարչարարություն իրականացնելու նպատակով ԱՊՀ մասնակից պետությունների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկություն փոխանակելու մասին» արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետությունում վավերացվել է 2020 թ. փետրվարի 12-ին»։

Հենց այդ արձանագրության շնորհիվ է, որ հարկային մարմինը կարողացել է ստանալ ՀՀ քաղաքացիների՝ ԱՊՀ երկրներում ստացած եկամուտների մասին տեղեկատվությունը։

Արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին քննարկումները սկսել էին դեռ 2018 թվականի նոյեմբերին։

Այդ ժամանակ «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր «Ի՞նչ աղմուկ էր ՊԵԿ-ի ու «խոպանչիներին» հարկելու շուրջ. պատմում ենք ըստ հերթականության» վերնագրով նյութը, որտեղ ներկայացվում էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը այս թեմայով։

Անանյանը Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» հաղորդման շրջանակում առաջին անգամ խոսել էր արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին։ Հանրային լայն հնչեղություն ստացած քննարկմանը հետևել էր ՊԵԿ նախագահի պարզաբանումը․

«Ուղղակի հնարավոր է, որ այս կամ այն նախադասությունը, այս կամ այն միտքը սխալ ընկալված լինի: Ամենակարևորը հետևյալն է՝ առանց հանրային քննարկման որևէ նախաձեռնություն օրենքի ուժ չի կարող ստանալ»:

Այն ժամանակ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը ևս հանդես էր եկել ֆեյսբուքյան գրառմամբ․ «Բայց ախր ինչքան հնարավոր է պարզ եմ ասել՝ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, որ առանց մարդկանց համաձայնության հարկային բեռ ավելացվի, ախր էլ ոնց ասեմ։ Իսկ քննարկվող գաղափարը հայտարարագրումն է, ոչ թե հարկումը։ Ու ստեղ ամենակարևորը՝ հայտարարագրման ժամանակ հեչ պարտադիր չի, որ հայտարարագրված գումարը հարկվի»։

Այսպիսով, 2018-ին նորընտիր ու հեղափոխական իշխանությունները պնդում էին, որ առանց քաղաքացու համաձայնության կամ հանրային քննարկման հարկային բեռ չի կարող ավելացվել։ 2024 թվականին, սակայն, արտագնա աշխատանքի մեկնած 1005 քաղաքացիներ, առանց պատշաճ կերպով տեղեկացված լինելու, պարտավորվել են վճարել դեռ 2020 թվականից ստացած եկամուտների համար հարկային պարտավորություններ։

Արփինե Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` արտագնա աշխատանքհարկերՊԵԿ

Հարակից հոդվածներ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Միլիոնավոր դրամների մաքսային արտոնություն և չիրականացած թիրախներ․ մի ընկերության պետական աջակցության ու կապերի պատմությունը

13:04, 17 Օգս, 2026

Օգոստոսի 6-ին կառավարությունն իր որոշումներից մեկով մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Յունիվերսալ Քլոզրս» փակ բաժնետիրական ընկերությանը։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է...

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը
Տվյալների լրագրություն

Փակվող կազմակերպությունների մասին Նարեկ Կարապետյանի պնդումը հակասում է պաշտոնական վիճակագրությանը

11:17, 20 Ապր, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը CivilNet-ին տված հարցազրույցում, անդրադառնալով 2025 թվականից շրջանառության հարկի բարձրացմանը, հայտարարել է․ «Հայաստանում տարեկան 3000...

ԱԺ-ում հնչած՝ «արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է» պնդումը վիճակագրությամբ հերքվում է
Տվյալների լրագրություն

ԱԺ-ում հնչած՝ «արտոնություններով ներմուծված էլեկտրոմոբիլների մեծ մասը արտահանվում է» պնդումը վիճակագրությամբ հերքվում է

10:39, 2 Մրտ, 2026

2026 թվականի համար Կառավարությունը սահմանել է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ՝ նախատեսելով 15․000 միավորի քվոտա։ Ընթացիկ տարում...

Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը Հայաստանում
Տվյալների լրագրություն

Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ-ի թվերը չեն համընկնում․ ի վերջո ի՞նչ հաջողություններ է գրանցել ՏՏ ոլորտը Հայաստանում

14:34, 24 Փտր, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը...

  • Մեր մասին
  • Գործընկերներ
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Բացատրական
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens