ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ է ԵՄ-ի հետ վիզայի ազատականացումը․ Հայաստանի ապագան ու Մոլդովայի և Վրաստանի օրինակները

14:23, 22 Հլս, 2024

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է դրվում շատ ավելի երկարատև գործընթացի՝ Հայաստանում Եվրահանձնաժողովի մշակած «Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի» չափանիշների տեղայնացմանը։ 

Ի՞նչ է նշանակում վիզայի ազատականացում

Ներկայումս ոչ ԵՄ անդամ 61 երկիր ունի վիզայի ազատականացված ռեժիմ Եվրամիության հետ: Այդ երկրների խմբում են Ալբանիան, Սերբիան, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ճապոնիան, Մալայզիան, Պերուն, Բրազիլիան և այլն: Այս ռեժիմի համաձայն, ոչ ԵՄ քաղաքացիները կարող են ժամանակավոր կացության համար մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզայի անհրաժեշտության: Այս ռեժիմն ունի փոխադարձության սկզբունք: Այսինքն, առանց վիզայի ռեժիմը գործում է նաև ԵՄ քաղաքացիների համար, որոնք ճանապարհորդում են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ:

ԵՄ-ի հետ վիզայի ազատականացված ռեժիմը ենթադրում է նաև, որ ոչ ԵՄ քաղաքացին կարող է 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Շենգեն գոտում: Իսկ Շենգեն գոտուց 90 օր անընդմեջ բացակայությունը թույլ է տալիս ևս 90 օր մնալ Շենգեն գոտում՝ առանց վիզայի: 

Եվրամիության հետ ազատականացված վիզայի ռեժիմ ստանալը ոչ ԵՄ անդամ երկրների համար տարիների աշխատանք է պահանջում: Սակայն տարբեր երկրների համար այդ ժամանակը տարբեր է: 

Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի բաժնի տնօրինությամբ իրականացվում են բանակցություններ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի» (VLAP) փաստաթղթի շուրջ։ Գործողությունների պլանը ներառում է չափանիշների չորս բաժին, որոնց պետք է համապատասխանի երկիրը։ Այդ չորս բաժիններն են՝ փաստաթղթերի անվտանգություն, ոչ կանոնավոր միգրացիա, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ 

Փաստաթղթերի անվտանգության բաժնում ներառված են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների անձնական տվյալների, ցանկացած տեսակի այլ փաստաթղթերի անվտանգության համակարգերին, էլեկտրոնային անձնագրերին, դրանց կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմներին և այլն: 

Ոչ կանոնավոր միգրացիայի բաժինն ընդգրկում է սահմանի կառավարման, միգրացիայի կառավարման և ապաստան տրամադրելու քաղաքականության հարցերը։ Հասարակական կարգի և անվտանգության մասին բաժնում քննարկվում են կազմակերպված հանցավորության, ահաբեկչության և կոռուպցիայի կանխարգելման, քրեական գործերով դատական համագործակցության, իրավապահ մարմինների համագործակցության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխանելու հարցերը։ Իսկ արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ բաժնում ներառված են երկրի ներսում տեղաշարժի ազատության իրավունքի, անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման պայմանների և ընթացակարգերի, քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ փոքրամասնությունների պաշտպանության հարցեր։

«Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրն» իրականացնելու համար Եվրահանձնաժողովը վերահսկում է երկրի առաջընթացը կանոնավոր զեկույցների միջոցով: Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպական խորհրդին տեղեկացնում է այն բոլոր գործողությունների ու միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է երկիրը «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի» իրականացման համար։ Ձեռնարկված քայլերի գնահատումը կատարում է Եվրահանձնաժողովը՝ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության ու տվյալ երկրում Եվրամիության պատվիրակության հետ համատեղ աշխատանքի արդյունքում:  

Զեկույցներում ընդգրկվում են նաև բոլոր այն հետագա քայլերը, որոնք պետք է ձեռնարկի երկիրը «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի» բոլոր չորս չափանիշներին համապատասխանելու համար: 

Վրաստանի օրինակը

Եվրամիությունը Վրաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսել է 2012 թվականի հունիսի 4-ին։ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը» Վրաստանին ներկայացվել է 2013 թվականի փետրվարի 25-ին։ Մոտ մեկ ամիս անց՝ մարտի 20-ին, Վրաստանը արդեն իսկ ներկայացրել էր «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրն» իրականացնելու համար ձեռնարկված միջոցառումները և հետագա քայլերը։ Գործողությունների ծրագրի առաջին զեկույցը Եվրահանձնաժողովը ներկայացրեց նույն տարվա նոյեմբերին։ Մինչև 2015 թվականը նմանատիպ 4 հաշվետվություն է ներկայացվել Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպական խորհրդին։ 

Առաջընթացի մասին վերջնական զեկույցը ներկայացվել էր 2015 թվականի դեկտեմբերին։ 2016 թվականի մարտի 9-ին Եվրահանձնաժողովը առաջարկել էր՝ ազատականացնել ԵՄ-Վրաստան վիզայի ռեժիմը։ Ու միայն 2017 թվականի մարտի 28-ին ուժի մեջ մտավ Վրաստանի հետ վիզայի ռեժիմն ազատականացնելու մասին որոշումը։ 

Այսպիսով, Վրաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման ռեժիմը հաստատվել է դրա շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկից հինգ տարի անց։ Վրաստանում 2024 թվականի մարտի 14-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ վիզաների ազատականացված ռեժիմը կչեղարկվի։ Սակայն հունիսին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիության ու Վրաստանի միջև ազատականացված ռեժիմի չեղարկման հավանականությունը ցածր է։ 

Մոլդովայի օրինակը

Մոլդովայի Հանրապետության հետ վիզաների ազատականացման ռեժիմի համար

բանակցություններն սկսվել են ավելի վաղ՝ 2010 թվականի հունիսի 15-ին։ Արդեն հաջորդ տարվա հունվարի 24-ին ԵՄ-ն ներկայացրեց «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը»։ Նույն տարվա փետրվարի 17-ին Մոլդովայի իշխանությունները ներկայացրել են գործողությունների ծրագրի իրականացման համար ձեռնարկված առաջին քայլերը։ Եվրահանձնաժողովը գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի մասին առաջին զեկույցը ներկայացրել է 2011 թվականի մայիսի 23-ին։ Մինչև 2013 թվականի նոյեմբերը, Մոլդովան իր առաջընթացի մասին հինգ զեկույց է ներկայացրել, վերջնականը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին։ Մոլդովան, այսպիսով, ավելի կարճ ժամանակահատվածում թվով ավելի շատ զեկույցներ է ներկայացրել, քան Վրաստանը։ 

Եվրահանձնաժողովը Մոլդովայի հետ վիզաների ազատականացման առաջարկությունը ներկայացրել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին, դարձյալ ավելի վաղ, քան Վրաստանի դեպքում։ ԵՄ-ի և Մոլդովայի միջև վիզաների ռեժիմն ազատականացնելու մասին որոշումը ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 28-ին։ 

Մոլդովայի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման ռեժիմը հաստատվել է դրա շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկից չորս տարի անց՝ մի տարով ավելի վաղ, քան Վրաստանի դեպքում։ 

Այսպիսով, եթե Մոլդովայից ու Վրաստանից Եվրամիության հետ վիզայի ազատականացված ռեժիմ ունենալու համար պահանջվել էր 4-5 տարի, ապա Ուկրաինայի դեպքում պահանջվել է մոտ երկու անգամ ավելի շատ՝ 9 տարի։ Այն, որ Հայաստանի Հանրապետության հետ հավանաբար մոտ ապագայում պաշտոնապես կսկսեն այս հարցի շուրջ բանակցություններ, դեռևս չի փաստում այն մասին, որ մոտ ապագայում Հայաստանը ԵՄ-ի հետ կունենա վիզաների ազատականացված ռեժիմ։ 

Ալյոնա Հայրապետյան

Հրապարակումը պատրաստվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այս հրապարակման մեջ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԵՄՄոլդովավիզայի ազատականացումՎրաստան

Հարակից հոդվածներ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հանրաքվե անցկացնելու շուրջ կարծիքները ՔՊ-ի ներսում հակասական են

14:07, 2 Հլս, 2024

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 26-ին Լատվիա այցի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի «հասարակությունը Եվրամիության մաս լինելու որոշում...

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է
Սխալ

Հայաստանի ու Վրաստանի ցույցերի ոստիկանական հակազդեցությունը անհամեմատելի է․ Զախարովան խեղաթյուրում է

14:16, 26 Մյս, 2024

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրեր առաջ ճեպազրույցում համեմատել էր Երևանում և Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիաների...

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը
Սխալ

Մեցոլան արձանագրել է ԼՂ հայերի հարկադիր տեղահանումը․ TV 5-ը խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը

14:55, 18 Հկտ, 2023

«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ...

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը
Սխալ

Մակրոնը չի ասել՝ Փաշինյանը դեմ է եղել Բաքվի դեմ ԵՄ պատժամիջոցների հավանական կիրառմանը

14:00, 7 Հկտ, 2023

Սոցիալական մեդիայում տարածվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերագրվող՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հավանական կիրառման վերաբերյալ հայտարարություններ։  Մի շարք օգտատերեր, այդ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens