ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Վարդան Ղուկասյանի մեղադրանքը կոռուպցիոն գործի մասին է․ Լավրովը ասուլիսում սուտ է խոսել

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
17:57, 20 Հնվ, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 20-ին իր ասուլիսում անդրադարձել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին և դա համարել քաղաքական հետապնդում։ 

«Նրան (Վարդան Ղուկասյանին-խմբ․) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կոչ է արել դիտարկել Հայաստանի միացումը Ռուսաստան-Բելառուս դաշինքին, և  կալանավորել նրան քաղաքական հայացքները արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:

Խոսքի վերջում էլ հույս է հայտնել, որ ՌԴ-ի հետ համագործակցության ամրապնդմամբ հանդես եկող քաղաքական գործիչները հետապնդման չեն ենթարկվի։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Լավրովի այս հայտարարությունը և պարզել, որ այն չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է։ 

Վարդան Ղուկասյանը այս պահին կալանքի տակ է, թեպետ առողջական խնդիրների հետևանքով պարբերաբար տեղափոխվում է հիվանդանոց։ Նրա վերաբերյալ գործով դատական նիստեր են ընթանում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի քննությանը տեղեկացրել էին, որ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրի համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք-գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ քննությամբ պարզվել է, որ քաղաքացու կողմից Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցված շուրջ 1500 քմ ինքնակամ շինությունը ենթակա է եղել քանդման։ Ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը խոստացել են չձեռնարկել քանդման միջոցներ, կազմել կեղծ փաստաթղթեր և օրինականացնել շինությունը՝ դրա դիմաց պահանջելով 4 միլիոն դրամ կաշառք։ Վարույթի շրջանակում հրապարակվել էին նաև ձայնագրություններ, որտեղ Վարդան Ղուկասյանը խոսում է գումարների մասին։ 

Ինչ վերաբերում է Լավրովի մատնանշած գործին, ապա Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով որոշվել էր դադարեցնել ՔՕ 422-րդ հոդվածի 2-րդ մասով հետապնդումը՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով: Այս վարույթի հիմքում Ղուկասյանի այն դիրքորոշումն էր, թե Հայաստանը պետք է Ռուսաստանի և Բելառուսի հետ միասին միևնույն միության անդամ լինի:

Ղուկասյանի նկատմամբ այս մեղադրանքն առաջադրվել էր 2025 թվականի հոտեմբերին՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը հոդվածով: 

Այսպիսով, Սերգեյ Լավրովը իր ասուլիսում Գյումրու համայնքի ղեկավարի (լիազորությունները դադարեցված) վերաբերյալ ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ ստեղծելով տպավորություն, թե Վարդան Ղուկասյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման իր դիրքորոշման համար։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Սերգեյ ԼավրովՎարդան Ղուկասյան

Հարակից հոդվածներ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից
Սխալ

Մեկ շաբաթում մի քանի կեղծ ու սխալ պնդումներ ՌԴ արտգործնախարարությունից

10:47, 23 Հնվ, 2026

Այս շաբաթ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա՝ նախարար Սերգեյ Լավրովը և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան,...

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները
Մանիպուլյատիվ

Եռակողմ համաձայնագրում Սյունիքի մասին հիշատակում չկա․ Սերգեյ Լավրովի հակասական ու սխալ հայտարարությունները

15:43, 20 Օգս, 2024

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու պետական այցի շրջանակում ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը,...

Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է տեղեկությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արդյոք վերացվել է Վարդան Ղուկասյանի (Դոգ) միջազգային հետախուզումը. Ներքին գործերի նախարարությունը թաքցնում է տեղեկությունը

16:34, 30 Հլս, 2024

Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը գաղտնի է պահում տեղեկությունը՝ արդյոք «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի նկատմամբ նախորդ տարի ամռանը հայտարարված միջազգային...

Լավրովի կեղծ պնդումները՝ ՀԱՊԿ-ից չտրված օգնության և ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետի մասին 
Սխալ

Լավրովի կեղծ պնդումները՝ ՀԱՊԿ-ից չտրված օգնության և ԵՄ դիտորդների տեղակայման ժամկետի մասին 

13:48, 3 Ապր, 2024

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 28-ին ռուսաստանյան «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ է արել։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens