ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ սխալ

Նարեկ Կարապետյանը սխալ է․ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը փակվել է 2017-ին, ազգայնացվել 2024-ին

19:51, 25 Հնվ, 2026
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, թե Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին պատկանող գործարանները Ռուսաստանի տարածքում անխոչընդոտ գործել են նույնիսկ ռուս-ուկրաինական «հակասությունների ժամանակ»։ 

«Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանում Լիպեցկի մարզում իմ հիշելով ուներ մեծ գործարաններ, և այդ գործարանները գործում էին անգամ այն ժամանակ, երբ Ուկրաինան հակասությունների մեջ էր Ռուսաստանի հետ։ Ռոշենի գործարանները նրա սեփականությունն են անգամ մինչև հիմա», —ասել է Կարապետյանը։

Ընդդիմադիր շարժման առաջնորդը այս համեմատությունն արել է արձագանքելով հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ որ եթե Կրեմլը լոյալ չէ որևէ քաղաքական գործչի կամ գործարարի նկատմամբ, ապա նա կամ նրա ընկերությունը կհանդիպի խոչընդոտների։

«Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նարեկ Կարապետյանը սխալվում է, քանի որ Պորոշենկոյի «Ռոշեն» գործարանը դեռևս 2017 թվականին փակվել է, իսկ 2024 թվականին Ռուսաստանի դատարանը ազգայնացրել է այն։

Ինչպիսին է եղել «Ռոշենի» անցած ճանապարհը

Պյոտր Պորոշենկոյին պատկանող «Ռոշեն» գործարանի գործունեությունը Ռուսաստանում բարդացել է 2014 թվականին՝ Պորոշենկոյի ընտրությունից և Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։ Նախ քրեական գործեր են հարուցվել գործարանի գործունեության առնչությամբ, ապա հարկային մարմինները սկսել են պարբերաբար պահանջներ ներկայացնել։ Նկատենք՝ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահ եղել է 2014-2019 թվականներին։

 ՌԴ Լիպեցկի մարզում երբևէ գործունեություն ծավալած «Ռոշեն» կորպորացիան 2017 թվականի հունվարին պաշտոնապես հայտարարել էր, որ ապրիլից չի աշխատելու, իսկ արդեն նույն տարվա հունիսի 1-ից Լիպեցկի հրուշակագործական ֆաբրիկան, պատրաստի մթերքի պահեստը և «Ռոշեն» առևտրի կենտրոնը ամբողջությամբ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Գործարանի փակման հետևանքով 700 աշխատող զրկվել է աշխատանքից։

Գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը մեկնաբանելիս ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դա ընկերության բաժնետերերի «սուվերեն որոշումն է»։

Այս ամենը հաջորդել էր 2016 թվականին Վալդայ ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որի համաձայն «Ռոշենը» որոշ խնդիրներ ունի ավելացված արժեքի հարկի վերադարձման հետ կապված, ինչի հետևանքով դատական մարմինները որոշ սահմանափակումներ են սահմանել։ 

Հատկանշական է, որ 2015 թվականի ապրիլին գործարանի հետ կապված քրեական գործ էր հարուցվել, քանի որ պարզել էին՝ այն կառուցելու ժամանակ խոշոր չափով ֆինանսական խաբեություն է տեղի ունեցել, արդյունքում դատարանը կալանքի տակ էր վերցրել գործարանի ունեցվածքը՝ 33.5 մլն դոլարի, իսկ հետո Լիպեցկի արբիտրաժային դատարանը բավարարելով գործարանի ներկայացուցիչների հայցը վերացրել էր կալանքը։ Այնուհետև մարզի դատախազությունն է «գործունեության արտադրական խնդիրների մեծ թվով խախտումներ հայտնաբերել»։

«Ռոշեն» կորպորացիան հայտարարել էր, որ ՌԴ-ում այս գործարանի փակումը քաղաքական և տնտեսական պատճառներ ունի։ Նաև նշվել էր, որ ռուսական իշխանություններն ու պատկան մարմինները ամեն ինչ արել են, ընկերության արտադրանքը որակազրկելու, ապրանքների վաճառքը խոչընդոտելու, ճնշելու վաճառքով զբաղվող առևտրային ընկերություններին։

Քաղցրավենիք ու հրուշակեղեն արտադրող ամենախոշոր ուկրաինական ընկերությունն է «Ռոշենը» (Roshen)։ Գորածարաններ ունի/ունեցել է եվրոպական քաղաքներում, օկուպացված Դոնեցկում և Ուկրաինայի շատ վայրերում։ 

Լիպեցկում գործարանը հիմնվել է 2001 թվականին։ Կորպորացիայի հիմնադիրը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն է, որը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, թե ընտրվելու դեպքում կվաճառի այն։ Սակայն վաճառող չի գտնվել, և Պորոշենկոն որոշել է իր մասնաբաժինը՝ 85 տոկոս, տրամադրել «Rothschild Trust»-ին։

Լիպցեկում «Ռոշենի» ճակատագիրը միայն փակմամբ չի ավարտվում․ 2024-ին Լիպեցկի դատարանի որոշմամբ, Պորոշենկոյի գործարանը ազգայնացվում է, իսկ Պորոշենկոյի որդու՝ Ալեքսեյ Պորոշենկոյի և գործարանի տնօրեն Օլեգ Կազակովի գործունեությունը, նույն դատարանի որոշմամբ, ՌԴ տարածքում արգելվում է՝ համարելով դա ծայրահեղական։  

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի այն պնդումը, թե «Ռոշեն» գործարանը Ռուսաստանում գործել է անխոչընդոտ և մինչ այժմ մնացել է Պորոշենկոյի սեփականությունը մինչև այսօր, փաստերով չի հաստատվում։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նարեկ Կարապետյան

Հարակից հոդվածներ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․  ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը
Մանիպուլյատիվ

Գոհար Մելոյանի մանիպուլյացիան․ ինչո՞ւ ԿԸՀ-ն իրավունք ուներ քննելու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ հարցը

14:56, 23 Հլս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը հուլիսի 21-ին իր ֆեյսբուքյան եթերում հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ Կենտրոնական ընտրական...

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Չվճարված հարկեր ու կոմունալ պարտքեր․ Նարեկ Կարապետյանի դեմ Մոսկվայի դատարանում երկու գործ կա

18:30, 5 Հնս, 2026

2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում արտացոլված չէ իր...

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել
Սխալ

Նարեկ Կարապետյանը սխալվում է․ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսել

21:13, 30 Մյս, 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը մայիսի 28-ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս...

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝  Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Լրացված․ 2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ

21:54, 23 Մյս, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» տրամադրության տակ է հայտնվել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ կնքված և...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens