ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

«0 կանխիկ շրջանառություն» Հայաստանում չկա․ կենսաթոշակների մասին Աղվան Վարդանյանի պնդումները մանիպուլյատիվ են

11:21, 19 Փտր, 2026

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ օրերս ներկայացրել էր իր և քաղաքացու հանդիպումից մի դրվագ, որտեղ պատգամավորի ներկայացմամբ, մարդը դժգոհել է կենսաթոշակն անկանխիկ ստանալու նոր քաղաքականությունից․ «Մի մարդ մոտեցել է, ասում է՝ լավ, ո՞նց անեմ, թոշակառու եմ, ասում են՝ պիտի մենակ անկանխիկ ստանաս թոշակդ ապրիլի 1-ից։ Ասում ա՝ գնում եմ թաղում, հարևանից կաթ առնեմ, ես ո՞նց անեմ։ Ցանկացած երկրում փողի առնվազն 15-20 տոկոսը կանխիկ շրջանառվում է, սա (նկատի ունի վարչապետին-խմբ․) եկել, ասում ա՝ չէ, 0 կանխիկ շրջանառություն, կանխիկ փող չպետք է լինի»։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Աղվան Վարդանյանը մանիպուլյատիվ պնդումներ է արել՝ խեղաթյուրելով իրական փաստերը։ 

Հայաստանում որևէ իրավական ակտով չի արգելվում քաղաքացուն կանխիկ դրամ պահել կամ դրանով առևտուր անել խանութներում։ Թոշակառուների դեպքում համակարգը գործում է շատ պարզ. գումարը փոխանցվում է բանկային քարտին, սակայն քաղաքացին ունի լիարժեք իրավունք ցանկացած պահի մոտենալ բանկոմատին, կանխիկացնել իր հասանելիք գումարը և գնել հաց կամ ցանկացած այլ ապրանք կանխիկ գումարով։

Հայաստանում կենսաթոշակները նախկինում ստանում էին կանխիկ գումարով՝ «ՀայՓոստի» մասնաճյուղերում, հերթում երկար սպասելուց հետո։ 2021 թվականից ներդրվել է կենսաթոշակների բացառապես անկանխիկ վճարման համակարգը՝ սկզբում Երևան, Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ քաղաքներում, այնուհետև ծրագիրը տարածում ունեցավ։

Իսկ կենսաթոշակի աճը Հայաստանում ապահովվում է հետվճարի համակարգով։ Ստացվում էր մի իրավիճակ, երբ անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուները հետվճարի համակարգից չէին օգտվում, հետևաբար որոշվել էր, որ բոլոր կենսաթոշակառուներին պետք է տեղափոխել անկանխիկի դաշտ։ 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի տվյալներով՝ շուրջ 25 հազար քաղաքացի այս պահին կանխիկ է ստանում իր կենսաթոշակը։ Սակայն ապրիլի 1-ից նրանք բոլորը պետք է անցնեն անկանխիկ եղանակի։ 

Պատգամավորը նաև պնդել էր, թե «ցանկացած երկրում փողի առնվազն 15-20%-ը կանխիկ շրջանառվում ա»։ FIP.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ժամանակակից տնտեսական վիճակագրությունը փաստում է հակառակը։ Պնդումը հերքվում է հենց զարգացած երկրների կենտրոնական բանկերի հրապարակած տվյալներով։

Ահա մի քանի օրինակ․

  • Նորվեգիա (3%). ըստ Նորվեգիայի կենտրոնական բանկի (Norges Bank) 2023 թվականի զեկույցի՝ վճարումների միայն 3%-ն է իրականացվում կանխիկով։ 
  • Շվեդիա (8%). Շվեդիայի Ռիկսբանկի (Sveriges Riksbank) տվյալներով՝ շվեդների միայն 8%-ն է իր վերջին գնումը կատարել կանխիկով։ Այստեղ անկանխիկը վաղուց դարձել է կենսակերպ։
  • Միացյալ Թագավորություն (12%). UK Finance-ի Payment Markets Report 2023 զեկույցը փաստում է, որ Մեծ Բրիտանիայում կանխիկ գործարքների մասնաբաժինը կազմել է 12%։

Պատգամավորը, ըստ էության, համադրում է երկու տարբեր երևույթ՝ կենսաթոշակների անկանխիկ վճարումը և այն, թե տնտեսությունից կանխիկն իբր լիակատար վերացնելու քաղաքականություն է վարում կառավարությունը։ Մյուս կողմից հայտարարելով, թե «ցանկացած երկրում փողի առնվազն 15-20%-ը կանխիկ շրջանառվում ա», չի հստակեցնում՝ խոսքը վճարումների քանակի՞, թե՞ դրամաշրջանառության մասին է։

Այսպիսով, Աղվան Վարդանյանը խեղաթյուրում է իրականությունը՝ կենսաթոշակների անկանխիկ վճարումը ներկայացնելով որպես կանխիկի վերացում, հետևաբար պատգամավորի պնդումները մանիպուլյատիվ են և չեն համապատասխանում իրականությանը: Հայաստանում կանխիկ դրամաշրջանառությունը չի արգելվում։

Մանե Հեպոյան

Այս հոդվածը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ ) աջակցությամբ՝ «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում: Այս հոդվածի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է «Փաստերի ստուգման հարթակը», եւ այն ոչ մի դեպքում չի կարող համարվել ԺԶՀ դիրքորոշումը։
  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Աղվան Վարդանյանկենսաթոշակ

Հարակից հոդվածներ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Շշուկային կամ offline ստեր`«ընտրություններից հետո թոշակներն իջեցնելու», «առողջության ապահովագրությունը չեղարկելու» մասին

13:01, 8 Ապր, 2026

«Փաստերի ստուգման հարթակի» խմբագրություն են դիմել մի շարք ընթերցողներ՝ հայտնելով, որ տարածվում են լուրեր՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո...

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Թոշակի բարձրացման հարցը․ Փաշինյանի միմյանց հակասող դիրքորոշումները

14:55, 25 Փտր, 2026

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ այս տարվա ապրիլի 1-ից թոշակները բարձրանալու են 10 000...

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում
Տվյալների լրագրություն

2% հետվճարը` թվերով․ որքան է այն նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի դեպքում

10:26, 29 Հնվ, 2026

ԱՐՔԱ վճարային համակարգով նախատեսված 2 տոկոսի չափով հետվճարի ծրագիրը ՀՀ կառավարության կողմից ներկայացվում է որպես ֆինանսական աջակցության մեխանիզմ։  Սակայն «Փաստերի...

Կենսաթոշակի աճի մասին Վահագն Ալեքսանյանի պնդումները մանիպուլյատիվ են
Մանիպուլյատիվ

Կենսաթոշակի աճի մասին Վահագն Ալեքսանյանի պնդումները մանիպուլյատիվ են

17:39, 21 Հնվ, 2026

«Գիտե՞ք՝ որքան էր նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 2018 թվականին՝ 16 000 ՀՀ դրամ։ 16 000 դրամ էին տալիս թոշակառուին ու ասում՝...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens