ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Ճնշումներ դատարանների վրա՝ Քոչարյանի իշխանության ժամանակ

15:28, 26 Հնս, 2019

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Թիվի 5» ալիքին հունիսի 24-ին տված հարցազրույցում նշել է, որ իր կողմից դատավորների վրա երբևէ ճնշումներ չեն եղել։ «Երբեք չեմ զանգել դատավորների, թող գտնեն մեկ դատավոր, որի հետ ընդհանրապես իմ մոտ հեռախոսով խոսած լինեմ։ Կամ թող գտնեն մեկ դատավորի, որը երբևիցե իմ գրասենյակում եղել է։ Իմ աշխատակազմից զանգեր երբեք չեն եղել, երբեք, բացարձակ սուտ է»,- Ագնեսա Խամոյանի հետ հարցազրույցում հայտարարել է Քոչարյանը։

Fip.am-ը վերհիշեց երկու դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ դատարանների վրա ճնշումների վերաբերյալ հրապարակումներ են եղել։

«Վիկիլիքս» կայքը, մասնավորապես, տարիներ առաջ գաղտնազերծել էր 2008 թվականի մարտի 7-ին Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի՝  ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված նամակը, որում Պողոսյանն անհապաղ հանդիպում էր խնդրում՝ կապված նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` ՍԴ ներկայացրած հայցի հետ։ Տեր-Պետրոսյանը պահանջում էր չեղյալ համարել 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները։ Ըստ գաղտնազերծված նամակի, Ռոբերտ Քոչարյանը որոշել էր, որ մարտի 8-ին կայանալիք Սահմանադրական դատարանի լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքը մերժելով: Նշվում էր նաև, որ լսումների նախօրեին նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից Պողոսյանին զանգել են և կանչել  նախագահական: Ըստ Պողոսյանի հայտնածի, ՍԴ-ի իր գործընկերներից նվազագույնը երեքը մարտի 4-ին նմանատիպ զանգեր էին ստացել նախագահականից: 

2018 թվականի հեղափոխությունից հետո քրեական գործեր հարուցվեցին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա իշխանության ժամանակ առանցքային պաշտոններ զբաղեցնող անձանց դեմ։ Դրանցից մեկը վերաբերում էր Ազգային անվտանգության խորհրդի նախկին գլխավոր քարտուղար Արմեն Գևորգյանին, որի դեմ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ բողոքի քննման ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշումներ  է գործադրել։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ քրեական գործը հարուցվել է «Վիկիլիսքի» հենց այդ  հրապարակման հիման վրա։ 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2008 թվականի տարեկան զեկույցում նշվում էր Հայաստանում գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշման մեկ այլ գործի մասին։

«Պահպանվում են այն մտահոգությունները, որ գործադիր իշխանությունը դեռևս ազդեցություն ունի  դատական իշխանության վրա»,- գրված էր զեկույցում։ 

Խոսքը վերաբերում է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Պարգև Օհանյանին, որի լիազորությունները 2007 թվականի հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական և քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։  

Սակայն Օհանյանի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ  արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած՝ «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին` Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։

Ըստ մամուլի, այս գործարարների նկատմամբ հետապնդում էր սկսվել, երբ 2004-ին նրանք հրապարակավ հայտարարել էին, որ մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ: 

Այնուհետև գործ էր հարուցվել այս գործարարների նկատմամբ՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Դատախազների կողմից պահանջվել էր 12 տարվա առավելագույն պատիժ, իսկ Օհանյանը նրանց արդարացրել էր։

«Այո, կատարեցի այդ ընտրությունը ու չեմ զղջում»,- հետագայում հայտարարել էր դատավորը։

Փաստացի դատավճռի հրապարակումից հետո դատավորի դեմ կարգապահական վարույթ էր հարուցվել, որի արդյունքում նրան կարող էին տալ կամ դիտողություն, կամ նկատողություն, կամ խիստ նկատողություն և վերջում նոր դիմել նախագահին՝ լիազորությունները դադարեցնելու համար, սակայն ընտրվել էր ամենախիստ «պատիժը», և արդարադատության խորհուրդի միջնորդությամբ նախագահ Քոչարյանը դադարեցրել էր Օհանյանի լիազորությունները։ (Նշենք նաև, որ այդ ժամանակ դատավոր Պարգև Օհանյանի փաստաբանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբաններից Հայկ Ալումյանն էր)։ 

Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ եթե ոչ անձամբ նախագահի, ապա նրա աշխատակազմի կողմից դատարաններին ուղղորդելու և ճնշումների դեպքեր են արձանագրվել։

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens