ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

ՀՀ-ն Մոսկվային գազի պարտք չունի․ գործադիրն ու «Գազպրոմ Արմենիան» հերքում են Բաբաջանյանին

15:19, 21 Նյմ, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Հոկտեմբերի 16-ին «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, թե Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության սպառած բնական գազի դիմաց գոյացած «պարտքի հաշիվ է ներկայացնելու»։ 

«Մոտ ապագայում Ռուսաստանը Հայաստանի սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու Երևանին։ Մանրամասները չեմ բացահայտի։ Հուսամ Երևանը արժանիորեն կբանակցի խնդրո առարկայի շուրջ։ Սահմանային անվտանգության խնդիրներին զուգահեռ Հայաստանի առջև կանգնելու են էներգետիկ և գազային հիմնահարցեր»,- գրել էր Բաբաջանյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ՝ պարզելու, թե արդյո՞ք ՀՀ-ն պարտք կուտակել է սպառած բնական գազի դիմաց և ինչ ծավալի։ 

FIP.am-ին նախարարությունից պատասխանեցին, որ 2022 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունները ժամկետանց պարտքեր չունեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը։ 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հայտնեցին, որ ՀՀ մատակարարվող բնական գազի դիմաց պարտավորություններ առաջանում են «Գազպրոմ» ՀԲԸ-ի դուստր «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ․ ընթացիկ տարվա հոկտեմբերի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ ժամկետանց պարտավորություն չկա։

Այսպիսով, և՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, և՛ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հերքում են, որ ՀՀ-ն սպառած գազի դիմաց ժամկետանց պարտավորություններ ունի։ 

FIP.am-ը հարցմամբ խնդրել էր ներկայացնել նաև 2003-ից ի վեր բնական գազի ժամկետանց պարտքերը՝ ըստ տարեթվերի և ծավալի։ Ի պատասխան, նախարարությունից առաջարկեցին ստանալ հայցվող տեղեկատվությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։ Իր հերթին, ՓԲԸ-ն հայտնեց, որ նշված տեղեկատվությանն առնչվող փաստաթղթերը 1998-2016 ժամանակահատվածի համար ընդգրկվել են պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի կազմում, առանձնացվել են ոչնչացման համար: 

Ընկերության տվյալների պահոցներում առկա տեղեկատվության համաձայն՝ 2011 թվականից սկսած և հետագա տարիներին ՓԲԸ-ն «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի հանդեպ  ժամկետանց պարտավորություններ չի ունեցել։ Իսկ այն դեպքում, երբ  հնարավորություն չի ունեցել պայմանագրով սահմանված ժամկետում մարել պարտավորությունը, կողմերի միջև կնքվել է լրացուցիչ համաձայնագիր՝  պարտավորության տարաժամկետման վերաբերյալ:    

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸԱրման Բաբաջանյանգազ

Հարակից հոդվածներ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել
Սխալ

Դաշնակցական պատգամավորը սխալվում է․ Հայաստան ներմուծվող իրանական գազի ծավալները չեն նվազել

13:11, 23 Հլս, 2024

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 19-ին 24 TV-ին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող...

Սարգսյանի «գազային» համաձայնագրով ՌԴ-ին մենաշնորհ չի՞ տրվել․ մանիպուլյատիվ պնդում՝ 168 TV-ի եթերում
Մանիպուլյատիվ

Սարգսյանի «գազային» համաձայնագրով ՌԴ-ին մենաշնորհ չի՞ տրվել․ մանիպուլյատիվ պնդում՝ 168 TV-ի եթերում

16:33, 27 Դկտ, 2023

168 TV-ի տաղավարում միջազգայնագետ ներկայացող Արմեն Մանվելյանը պնդել է, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած, այսպես կոչված, «գազային պայմանագիրը»...

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է
Սխալ

Լավրովը խորհուրդ չի տվել ընդդիմադիրներին վերադառնալ խորհրդարան. Արման Բաբաջանյանը սխալվում է

15:21, 10 Հնս, 2022

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար...

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ֊ում
Առանց վճռի

ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ինչի՞ն են դեմ քվեարկել Ռուսաստանի պատվիրակները ԵԽԽՎ֊ում

11:30, 20 Ապր, 2021

ՈՒՂՂՈՒՄ. «Փաստերի ստուգման հարթակը» ներողություն է խնդրում ընթերցողներից նյութում նախապես տեղ գտած սխալների համար։ Ի սկզբանե ԵԽԽՎ Բյուրոն համաձայնություն էր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens