ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ո՞ւմ օրոք է ավելի խաղաղ եղել․ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին և Փաշինյանի պատասխանը Քոչարյանին

17:10, 30 Հնս, 2023

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում, որտեղ արդեն երկրորդ անգամ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, հիշատակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը, որն արվել էր հանձնաժողովում Փաշինյանի առաջին ելույթից հետո։ Մասնավորապես, հիշատակվեց Քոչարյանի գրասենյակի այն պնդումը, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակաշրջանը «ամենից հանգիստ և խաղաղ ժամանակաշրջանն էր ՀՀ պատմության մեջ»։

Այս պնդմանը Փաշինյանը պատասխանեց հետևյալ կերպ․ «Եկեք արձանագրենք հետևյալը, որ 1995 թվականից մինչև 2019 թվականը բանակում արձանագրվել է 2951 զոհ։ Ընդ որում, նրանց մի մասը ադրբեջանցիների կողմից, մյուս մասը չպարզաբանված և այլն։ Այսինքն, Քոչարյանի իշխանության տարիներին բանակում եղել ա 163 զոհ միայն ադրբեջանցիների կողմից։ Այսինքն, խաղաղության պայմաններում 163 զո՞հ ա տեղի ունենում։ Իսկ ընդհանուր բանակում զոհերը եղել են 928։ Էս վիճակագրությունն էլ հլը պետք ա ճշգրտվի, սա շատ արագ ձեռք բերված վիճակագրություն ա։ […] Խոսքը հարյուրավոր զոհերի մասին ա, հազարավոր զոհերի մասին ա»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց բաց աղբյուրներում առկա տվյալները տարբեր տարիներին բանակում մարտական և ոչ մարտական պայմաններում արձանագրված զոհերի մասին՝ փորձելով ստուգել երկրորդ նախագահ Քոչարյանի գրասենյակի պնդումների և դրանց ի պատասխան վարչապետ Փաշինյանի պնդումների իսկությունը։    

Առաջին արցախյան պատերազմից հետո բանակում գրանցված զոհերի վերաբերյալ տվյալները տարբեր աղբյուրներում որոշակիորեն տատանվում են, սակայն էական տարբերություններ չկան։ Այս մասով մանրամասն ուսումնասիրություն իրականացրել է Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանը, որն օգտվել է մի շարք աղբյուրներից (ՊՆ, Դատախազություն, Հելսինկյան կոմիտե, «Ռազմինֆո» լրատվական կայք, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, ԱՄՆ պետքարտուղարություն և այլն):

Ըստ այդ ուսումնասիրության՝ 1995 թվականից մինչև 2019 թվականը հայկական բանակում (ՊՆ և ՊԲ) տարբեր պատճառներով զոհված զինծառայողների թիվը 2269 է։ Ընդ որում՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին զոհերի թիվը կազմում է 725։ Թե քանի՞սն են զոհվել մարտական պայմաններում՝ դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Փաշինյանի կողմից նշված 2951 թիվը զգալիորեն ավել է 1995-2019 թթ․ զոհերի ընդհանուր թվից, իսկ 928-ը՝ 1998-2007 թթ․ Քոչարյանի իշխանության տարիներին արձանագրված զոհերի թվից։

Ինֆոգրաֆիկայում ներառված են և՛ մարտական (հակառակորդի դիպուկահարներ, դիվերսիոն գործողություններ, ականների պայթյունների, լոկալ բախումների արդյունքով զոհեր), և՛ ոչ մարտական (ինքնասպանություններ, սպանություններ, հիվանդություններից մահեր, վթարներ, դժբախտ պատահարներ) զոհերը։

Ինչ վերաբերում է մարտական զոհերի վիճակագրությանը՝, ապա մինչև 2010 թվականը այսպիսի տվյալներ չեն մշակվել, և դժվար է ասել, թե մինչ այդ ունեցած զոհերից քանիսն են եղել մարտական զոհեր, քանիսը՝ այլ պատճառներով։

Ինչպես տեսնում ենք, առաջին պատերազմից հետո՝ Լևոն Տեր Պետրոսյանի իշխանության վերջին 3 տարիներին, բանակում տարբեր պատճառներով զոհվել է 801 զինծառայող, Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին՝ 725, Սերժ Սարգսյանի օրոք՝ 631, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության 5 տարիներին՝ արդեն 593 զոհ։ Ինֆոգրաֆիկայում 2020-ի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի վեց ամիսների զոհերի տվյալները ներառված չեն։ Այդուհանդերձ, հայտնի է, որ 44-օրյա պատերազմի օրերին հայկական կողմը ունեցել է 3825 զոհ։ 

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հակադարձումը մանիպուլյատիվ է, քանի որ իր արձագանքում Փաշինյանը մեջբերում է 1995-2019 թթ․՝ 25 տարվա տվյալները, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը երկիրը ղեկավարել է 10 տարի։ Իսկ այս ժամանակահատվածի և Փաշինյանի կառավարման տարիների միայն զոհերի թվերը համեմատելով՝ կարող ենք արձանագրել, որ Քոչարյանի կառավարման տարիներին ավելի քիչ զոհեր են արձանագրվել։

Մյուս կողմից, ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պնդման՝ Սերժ Սարգսյանի կառավարման տասնամյակում ավելի քիչ թվով զոհեր են եղել, ընդ որում, 2008-2017 թթ․ վիճակագրության մեջ ներառված են նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերը։ Հետևաբար, պնդումը, թե Քոչարյանի տարիներն ամենախաղաղն են եղել, նույնպես մանիպուլյատիվ է։ 

Հ․Գ․ Ի դեպ՝ դեռևս 2020 թվականի հունվարի 10-ին ևս Փաշինյանը, խոսելով բանակում զոհերի թվի մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ 2019-ին զոհերի թիվը պատմական մինիմումի էր հասել։

«Փաստերի ստուգման հարթակն» այն ժամանակ ևս ապացուցել էր, որ Փաշինյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը, և որ նախկինում եղել էին տարիներ, երբ բանակում զոհերի թիվն ավելի քիչ էր եղել, քան 2019-ին։

*Նյութում օգտագործվել են Հայկական հետազոտությունների «Անի» կենտրոնի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարբեր տարիների ուսումնասիրությունները։

Հղումներ՝ 1995-2019, 2020, 2021, 2022

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens