ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Հերթական խուճապը թուրքական պետհամարանիշով մեքենայի պատճառով

16:07, 11 Սպտ, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Սեպտեմբերի 10-ից մամուլում ակտիվորեն շրջանառվում է «Թուրքական համարանիշներով ավտոմեքենան առանց խոչընդոտի շրջում է Երևանում» գլխագրով տեղեկություն, որն ուղեկցում է Երևան քաղաքի Սարալանջի փողոցով երթևեկող թուրքական պետհամարանիշով մեքենայի տեսանյութով։

Տեսանյութի սկզբնաղբյուրը shamshyan.com կայքն է, որից արտատպել են մի քանի տասնյակ լրատվականներ ու սունկ կայքեր։ 

Հատկանշական է, որ նույն shamshyan.com կայքում կարող ենք հանդիպել նաև թուրքական պետհամարանիշով մեքենաների մասնակցությամբ ավտովթարների մասին հրապարակումների, որոնք, սակայն, չեն ուղեկցվել նույն հուզական ձևակերպումներով, ինչպես այս դեպքում։

Իրականում, թեև տեսանյութում երևացող մեքենան իսկապես ունի թուրքական պետհամարանիշեր, սակայն դա որևէ դեպքում արտառոց երևույթ չէ, քանի որ նույն սկզբունքով Թուրքիայում ազատորեն շրջում են հայկական պետհամարանիշերով մեքենաները, և մեքենաների ու քաղաքացիների՝ միմյանց երկիր ելումուտի համար որևէ սահմանափակում չկա։ Այսինքն, խուճապը, որը տարածվում է այս տեսանյութի հետ, անհիմն է։

Ի դեպ, այսօրինակ վերնագրերով նյութեր հաճախ են նետվում լրատվական դաշտ, և ամեն անգամ խուճապի մատնվելն առնվազն տեղին չէ։ Վերջին նման դեպքը, երբ հայկական մամուլում թուրքական համարանիշով մեքենան խուճապ էր առաջացրել, 2021 թվականի աշնանն էր, երբ մի շարք տելեգրամյան ալիքներ, ապա և լրատվական կայքեր հրապարակեցին Վայք քաղաքի մոտակայքից արված մի լուսանկար, որտեղ պատկերված էր արտասահմանյան պետհամարանիշով մեքենա։ Ճիշտ է, այդ դեպքում լրատվականները «շփոթել էին» վրացական պետհամարանիշը թուրքականի հետ, սակայն դա չէր խանգարել վերջիններիս նույնիսկ զանգել համայնքապետերին և ճշտել, թե ինչպես է թուրքական համարանիշով մեքենան հայտնվել Հայաստանում։

Նմանօրինակ դեպք տեղի էր ունեցել նաև 2021-ի ամռանը, և կրկին թուրքական պետհամարանիշով մեքենան աղմուկի պատճառ էր դարձել համացանցում։

Այպիսով փաստենք, որ ժամանակ առ ժամանակ Հայաստանում թուրքական պետհամարանիշով մեքենայի կադրեր տեսնելիս սկսվող խուճապը որևէ կերպ հիմնավորված չէ, քանի որ ինչպես հայկական պետհամարանիշերով մեքենաներն են անարգել մուտք գործում Թուրքիա, այնպես էլ հակառակը, և դրանում արտառոց որևէ բան չկա։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` shamshyan.comթուրքական համարանիշներմամուլպետհամարանիշ

Հարակից հոդվածներ

ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից
Պաշտոնական

ՃՈ-ն և դատարանը չեն տարբերել Միհրան Պողոսյանի Զապորոժեցը Range Rover-ից

14:40, 7 Հլս, 2017

2015 թվականի հուլիսի 15-ին ԴԱՀԿ պետին պատկանող սպիտակ գույնի ZAZ («Զապորոժեց») մակնիշի 55UL333 մեքենայի վարորդը Սևան-Երևան մայրուղում երթևեկել էր 153 կմ/ժ արագությամբ, ինչի արդյունքում տուգանվել...

Պաշտոնյաների համոզմամբ ամենում մեղավոր են լրագրողները
Մանիպուլյատիվ

Պաշտոնյաների համոզմամբ ամենում մեղավոր են լրագրողները

18:32, 10 Փտր, 2017

Օրերս Գյումրիում վարչապետի ու տեղացի լրագրողների հարց ու պատասխանի տեսանյութը տարակարծություն առաջացրեց մեդիա դաշտում: Կարեն Կարապետյանին բարկացնող հարցեր ուղղող լրագրողներին...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens