ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Անցած շաբաթվա ընթացքում համացանցի կեղծ և մանիպուլյատիվ լուրերը

19:58, 4 Հկտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր զերծ չեն մնացել կեղծ և մոլորեցնող հրապարակումներ տարածելուց։

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մանիպուլացնող կամ իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Թուրքական մեքենաները՝ Վայք-Գորիս ավտոճանապարհին

Սեպտեմբերի 30-ին հայկական տելեգրամյան ալիքներում տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Վայք-Գորիս ճանապարհին թուրքեր են երթևեկում մեքենայով։ Հրապարակումների հետ տարածվող լուսանկարում երևում էր առկայծող փարոսիկներով կահավորված և օտարերկրյա համարանիշներով ավտոմեքենա, որը, ենթադրաբար, շարժվում էր հայկական ճանապարհով։

Քիչ անց այս տեղեկությունը հայտվեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջում, որի հրապարակման մեջ «թուրքերով մեքենան» արդեն վերածվեց «թուրքական մեքենայի»։ 

Նրա գրառումն արտատպել էին mamul.am, 168.am, live24.am և այլ կայքեր։ Ժամեր անց արդեն 168․am-ը կապ էր հաստատել Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանի հետ և վերջինից փորձել ճշտել, թե արդյո՞ք ճանապարհին թուրքական պետհամարանիշերով մեքենաներ կան, ինչին ի պատասխանը փոխքաղաքապետը հայտնել էր, թե իրեն այդպիսի տեղեկություն հայտնի չէ, իսկ բնակիչներից ահազանգեր չի ստացել։

«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվեց տեղորոշել լուսանկարի արվելու վայրը, և պարզվեց, որ այն իրոք արվել է Վայք քաղաքի մոտակայքում՝ Գորիսից շուրջ 103 կմ հեռավորության վրա։

Կոորդինատները՝ 39.701559 45.4382507

Իրականում, սակայն, տարածվող լուսանկարում ավտոմեքենայի պետհամարանիշները ոչ թե թուրքական են, այլ վրացական՝ չնայած, որ թուրքական համարանիշներով մեքենաները ևս անարգել մուտքի իրավունք ունեն Հայաստան (ինչպես որ հայկական պետհամարանիշներով մեքենաներինը՝ Թուրքիա), և մեկ անգամ չէ, որ թուրքական մեքենաները հայտնվել են ուշադրության կենտրոնում: Իսկ վերոնշյալ մեքենայի վրա եղած թուրքական գրառումը (թարգ.՝ «լայն և երկար մեքենա») վկայում է, որ այն նախատեսված է մեծ չափերով բեռներ տեղափոխող բեռնատարների ուղեկցման համար։

Հղի կանանց մոտ պատվաստումից հետո վիժումները 366%-ով չեն ավելացել

Հոկտեմբերի 2-ին Դմիտրի Հարությունյան անունով ֆեյսբուքյան օգտատերն իր էջում հրապարակել էր մի նկար, որում ասվում էր, թե իբր Մեծ Բրիտանիայում 6 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեմ վակցինացվելուց հետո հղի կանանց մոտ վիժումների թիվն աճել է 366 տոկոսով։

Այս կեղծ տեղեկությունը theexpose.uk կայքում հրապարակվել էր դեռևս այս տարվա մարտ ամսին և այն արդեն իսկ հերքվել է բազմաթիվ միջազգային փաստեր ստուգող լրագրողների կողմից։ Հրապարակման մեջ հեղինակը մանիպուլացրել էր բրիտանական կառավարության Դեղորայքի և առողջապահական արտադրանքի կարգավորման գործակալության (MHRA) զեկույցից վերցված տվյալները և անհիմն հետևություններ արել։ Հոդվածի հեղինակը հաշվի չէր առել ո՛չ Մեծ Բրիտանիայում պատվաստվածների ընդհանուր թիվը, ո՛չ պատվաստված հղի կանանց թիվը, ո՛չ էլ նշված ժամանակահատվածում վիժումների ընդհանուր թիվը:

Իրականում, հեղինակի պնդումն այն մասին, որ հղի կանանց մոտ պատվաստվելուց հետո վիժումների դեպքերը 366 տոկոսով աճել են, հիմնված էր MHRA-ի զեկույցից վերցված այն տվլայների վրա, ըստ որոնց՝ 2020 թ․ դեկտեմբերի 9-ից — 2021թ․ հունվարի 24-ը գրանցվել է 6 վիժման մասին ահազանգ պատվաստում ստացած կանանց կողմից, իսկ հունվարի 24-ից մարտի 7-ը՝ 22 ահազանգ։ 

Այսպես, դեկտեմբերի 9-ից հունվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, երբ 6 վիժման դեպք է գրանցվել, պատվաստվածների թիվը Բրիտանիայում կազմել է մոտ 7.1 միլիոն մարդ: Մինչդեռ մարտի 7 -ին պատվաստվածների թիվը արդեն հասել էր 22,7 միլիոնի: Այսինքն նշված ժամանակահատվածում, երբ պատվաստված քաղաքացիները թիվ մեծացել է ավելի քան 3.2 անգամ կամ 320%-ով:

Նշենք, որ ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները պարզել են, որ Moderna և Pfizer պատվաստանյութերը որևէ բացասական ազդեցություն չունեն հղիության ընթացքի և երեխայի առողջության վրա, իսկ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը դեռևս այս տարվա հունիսին, հաշվի առնելով անցկացված հետազոտությունները, հանել է Sputnik-V պատվաստանյութով հղիներին պատվաստելու հակացուցումը։

Իսրայելը Ադրբեջանում դեսպան է նշանակել Ցեղասպանություն վերապրածների ժառանգին

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թվիթերում հոկտեմբերի 1-ին գրառում էր արել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկի մասին՝ նրա նշանակումը անվանելով դիվանագիտության պատմության մեջ ամենախայտառակ դիվանագիտական նշանակումը։ Դիկը դեռ տարիներ առաջ նշել էր, որ իր հոր տատը Ցեղասպանությունից փրկված հայուհի էր՝ Անթառամ Համբարյան անունով։

Most shameful diplomatic appointment in the history of diplomacy — hands down:

Genocide survivor state #Israel sending @GeorgeDeek (an ethnic Armenian descendent of #Armenian #Genocide survivors) as ambassador to Azerbaijan, a country openly working to complete this crime. pic.twitter.com/ytGVtKj7Te

— ANCA (@ANCA_DC) September 30, 2021

Գրառումը որպես նորություն հայտնվել էր հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, սակայն ԶԼՄ-ներն այնպես են ներկայացրել գրառումը, իբր Դիկը նոր է նշանակվել դեսպան, այնինչ նա Ադրբեջանում դեսպան էր նշանակվել դեռ 2018-ին։

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ապատեղեկատվություն

Հարակից հոդվածներ

Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ
Մանիպուլյատիվ

Ապատեղեկատվությունն ու ցայտնոտը մարտական գործողությունների ժամանակ

19:16, 17 Նյմ, 2021

Ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի սուվերեն տարածում նոյեմբերի 16-ին սկսած ռազմական գործողություններից հետո սոցցանցերի հայկական և ադրբեջանական տիրույթներում տարածվեցին մի շարք...

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում
Սխալ

Պատերազմական ապատեղեկատվություններ ռուսական կայքերում և յութուբյան ալիքներում

18:15, 16 Հկտ, 2020

Մոսկվան անսպասելիորեն համաձայնվեց միջոցներ ձեռնարկել հակամարտության սրումը նվազեցնելու համար՝ տարածաշրջան զորքեր մտցնելու միջոցով. Avia.pro

Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կեղծ էջերը
Ֆեյք

Ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական կեղծ էջերը

17:42, 15 Հկտ, 2020

Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություններին զուգահեռ ակտիվացել է նաև ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական ոլորտը։ Ադրբեջանցիները պատերազմական իրավիճակի մասին ապատեղեկատվություն են տարածում...

Տեղեկատվական պատերազմի խրոնիկան ներսից և դրսից
Առանց վճռի

Տեղեկատվական պատերազմի խրոնիկան ներսից և դրսից

12:39, 20 Հլս, 2020

Հուլիսի 12-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, հրապարակվեցին ուղեցույցներ, թե ինչպես...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens