ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

«ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» Փաշինյանի խոսքերը՝ հիմք Բաքվի կեղծ պնդումների համար

19:41, 23 Սպտ, 2023

ՍԽԱԼ

Սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, ապա սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե Արցախում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա», դարձել են պաշտոնական Բաքվից հնչող մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ պնդումների հիմք։ 

Մասնավորապես, առաջինը Փաշինյանի այս հայտարարությունն ընդդեմ հայկական կողմի օգտագործեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ի հակադարձում ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթի։ 

Նշենք, որ Միրզոյանը նիստում ներկայացրել էր Արցախի խաղաղ բնակչության դեմ Բաքվի հարձակման հետևանքով քաղաքացիակաների՝ այդ թվում երեխաների շրջանում զոհերի վերաբերյալ այդ պահի դրությամբ եղած պաշտոնական տվյալները, ինչպես նաև էթնիկ զտումների այլ ապացույցներ։ 

FIP.am-ն արդեն գրել է, որ քաղաքացիական բնակաչության անվտանգային իրավիճակի վերաբերյալ վարչապետի ու ԱԳ նախարարի գնահատականներն ամբողջությամբ հակասում են միմյանց։ 

Փաշինյանի հայտարարությունը՝ Բաքվի ստերի հիմք

Արաբական «Ալ Ջազիրա» լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսնակ Այհան Հաջիզադեն պնդել է, թե տեղի ունեցած «հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Ադրբեջանը չթիրախավորեց քաղաքացիական օբյեկտները»։

«Ավելի կարևոր է այն, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ևս մեկ անգամ հաստատեց, որ Ադրբեջանը չի թիրախավորում խաղաղ բնակչությանը»,— ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։ 

Նիկոլ Փաշինյանը, սակայն, ո՛չ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում և ո՛չ էլ կառավարության նիստում չի ասել, թե Բաքուն չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։ 

Ադրբեջանցի մեկ այլ պաշտոնյա՝ այդ երկրի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը,  X-ի իր միկրոբլոգում գրել է․ «Ինչպես Հայաստանի վարչապետն ինքն է ընդունել, քաղաքացիական անձինք չեն տուժել։ Այդ կապակցությամբ ԵՄ, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնյաների չստուգված և անլուրջ հայտարարությունները մնում են անհասկանալի»։ 

Նշենք, որ Հաջիևի հիշատակած երկրների ներկայացուցիչները ՄԱԿ ԱԽ նիստում  քննադատել էին Բաքվին՝ ագրեսիայի հետևանքով քաղաքացիականների թիրախավորման դեպքերի ու դրանց հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ։ 

Ադրբեջանի նախագահի խորհրդականը ևս աղավաղում է Փաշինյանի խոսքերը․ նա չի ասել, թե Բաքվի ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակիչներ չեն զոհվել։

Բաքուն սպանել է Արցախի խաղաղ բնակիչներին

Ադրբեջանցի պաշտոնյաները, աղավաղելով Հայաստանի վարչապետի խոսքերը, բացահայտ կեղծիք են տարածում՝ պնդելով, թե Արցախում վերջին ռազմական գործողությունների ընթացում քաղաքացիական ենթակառուցվածքները չեն թիրախավորվել կամ խաղաղ բնակիչներ չեն սպանվել։ 

Պաշտոնական վերջին տվյալներով, ադրբեջանական հարձակման հետևանքով զոհերի թիվը առնվազն 200 է, վիրավորներինը՝ ավելի քան 400․ քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված տվյալով զոհերից 10-ը խաղաղ բնակիչ է, որոնցից 5-ը երեխաներ են։

Հատկանշական է, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո՝ սեպտեմբերի 21-ին, երբ ադրբեջանական Եվլախում ընթանում էր Բաքվի ու Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև առաջին հանդիպումը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում էին թիրախավորել Ստեփանակերտի ու այլ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը։

Հայաստանյան տեղեկատվական տիրույթում բազմաթիվ են քաղաքացիական բնակչության միտումնավոր թիրախավորումն ապացուցող տեսանյութերը, լուսանկարները․ այսպես, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է քաղաքացիական և հասարակական նշանակության օբյեկտների թիրախավորման բազմաթիվ դեպքերի մասին։ 

Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Արցախի Վանք գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով վիրավորված 13-ամյա Մկրտիչ Հովոյանից կադրեր․ նրա մայրը ևս վիրավորվել է, իսկ 16-ամյա եղբայրն ու 37-ամյա հարևանը՝ զոհվել։ 

Thirteen-year-old Mkrtich Hovoyan & his mother were heavily wounded in Vanq village of Artsakh as a result of Azerbaijani shelling on their house.
His 16-year-old brother, Sergey Hovoyan, & their 67-year-old neighbor, Melsik, were killed there.#StopArmenianGenocide2023 pic.twitter.com/l8whk91crZ

— Artak Beglaryan | #StopArtsakhGenocide (@Artak_Beglaryan) September 21, 2023

Այսպիսով, ադրբեջանցի պաշտոնյաները, աղավաղելով «ԼՂ բնակչությանն ուղիղ սպառնալիք չլինելու» վերաբերյալ Փաշինյանի խոսքերը, կեղծ պնդում են տարածում, թե Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում քաղաքացիական բնակչությունը չի թիրախավորվել կամ խաղաղ բնակիչներ չեն զոհվել։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արարատ ՄիրզոյանԼՂ բնակչությնՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens