ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Պրոպագանդա Z. Զելենսկու առանձնատունը և ՆԱՏՕ-ի «հարձակումը» Ռուսաստանի դեմ. կեղծ լուրեր Մերձկրեմլից

15:51, 9 Սպտ, 2022

ՍԽԱԼ

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանյան պետական «Ռոսիա 24» և «Ռոսիա 1» հեռուստաընկերությունների լրատվական-քաղաքական ծրագրերի ընթացքում հնչել են ռուս-ուկրաինական պատերազմի, ՆԱՏՕ-ՌԴ հակամարտության և այլ հարակից թեմաների վերաբերյալ մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է դրանք։ 

Զելենսկին առանձնատունը ռուսաստանցիների վարձով չի տվել

«Ռոսիա 24» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» քաղաքական թոքշոուի օգոստոսի 31-ի թողարկման ընթացքում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, հղում անելով իտալական աղբյուրներին, պնդել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իտալիայում իր առանձնատունը վարձակալությամբ ռուսաստանցիների է հանձնում։ 

Իտալական լրատվական կայքերից IL TIRRENO-ն օգոստոսի 30-ին «Ֆորտե դեի Մարմիում Զելենսկու առանձնատունը վարձակալությամբ ռուսաստանցիների է տրվել» վերտառությամբ հրապարակում է արել։ Ըստ դրա՝ իտալական Տոսկանայում տեղակայված Ֆորտե դեի Մարմի ավանում գտնվող՝ Ուկրաինայի նախագահի շքեղ առանձնատունն օգոստոս ամսին վարձակալությամբ է տրվել Լոնդոնում աշխատող ռուսաստանցի մի զույգի՝ 50,000 եվրոյով։ 

Հրապարակման հաջորդ օրը՝ օգոստոսի 31-ին, իտալական մեկ այլ՝ affaritaliani.it կայքի հետ զրույցում Զելենսկու առանձնատունը վարձակալությամբ հանձնող անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը հերքել է այս տեղեկությունը։ 

Real Estate Forte dei Marmi Villas անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչ Կլաուդիո Սալվինին նշել է, որ Զելենսկու առանձնատունը ռուսաստանցիներ չեն վարձակալել։

«Վստահեցնում եմ՝ զույգը, որը վարձակալել է տունը, ռուսաստանցի չէ․ մենք տունը ռուսաստանցիներին և ուկրաինացիներին վարձակալությամբ հանձնելու բացարձակ արգելք ունենք»,- ասել է անշարժ գույքի գործակալը։ 

А я сейчас вам покажу, откуда на Беларусь готовилось нападение

«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» լրատվական ծրագրի օգոստոսի 21-ի թողարկման ընթացքում հեռարձակվել է լրագրող Նիկոլայ Դոլգաչովի ռեպորտաժն առաջնագծից։ Դրա ընթացքում մարտական գործողությունները լուսաբանող լրագրողը պնդում է, թե ռուսական հետախուզության տրամադրության տակ են հայտնվել Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ նախապատրաստվող հարձակման մասին փաստող հույժ գաղտնի փաստաթղթեր։ 

Ռուսաստանյան Fake News նախագիծը պարզել է, որ որպես գաղտնի փաստաթուղթ ներկայացվող նյութերը իրականում ռադիո-էլեկտրոնային հետախուզության համակարգերի (SIGINT, IMINT), ինչպես նաև 1959 թվականին ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության և ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից նախագծված Corona տիեզերական ծրագրի լուսանկարներ ու նկարագրություններ են։ Դրանց մասին տեղեկությունները հրապարակային են և հասանելի են անգամ Wikipedia-ում։ 

Սրանից զատ, ռեպորտաժի ընթացքում պնդում է արվում, թե ռուսական կողմի ձեռքի տակ են հայտնվել նաև ՆԱՏՕ-ի ու Ուկրաինայի կողմից ՌԴ-ի ու Բելառուսի վրա հարձակման ռազմական օպերացիայի քարտեզներ։ 

Մինչդեռ ռուսալեզու տեղանուններով ու նշումներով քարտեզները մշակվել են ոչ թե Հյուսիսատլանտյան դաշինքի, այլ ռուսաստանյան ռազմական վերլուծական ամսագրերից մեկի կողմից։ Այդ քարտեզները կցված են «Стратегическая воздушно-космическая наступательная операция ОВВС НАТО на Европейском ТВД 1998-2002» վերտառությամբ հոդվածին, որը հրապարակվել է 2009 թվականի մայիսին։ 

 «Բանակ 2022»-ի մասնակից երկրների թիվն աննախադեպ չէր 

«Շաբաթվա լուրեր» լրատվական ծրագրի օգոստոսի 21-ի թողարկման ընթացքում   պնդում է արվել, թե «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին աննախադեպ թվով երկրներ են մասնակցել։ 

««Բանակ 2022» ռազմարդյունաբերական ֆորումը այս տարի ռեկորդ է սահմանել՝ 80 արտասահմանյան պատվիրակություն է մասնակցում։ Նման բան չի եղել անգամ նախապատժամիջոցային (предсанкционные) տարիներին։ Եվ հիմա, երբ դիմակները պատռված են, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ցուցադրաբար արհամարհել են ֆորումը, ՌԴ բարեկամներն ավելի են շատացել»,- ասվում է ֆորումը լուսաբանող ռեպորտաժում։ 

Մինչդեռ այս պնդումը կեղծ է․ հենց ռազմարդյունաբերական ցուցահանդեսի պաշտոնական կայքում է նշվում, որ 2021-ին ֆորումին ավելի շատ արտասահմանյան պատվիրակություններ են մասնակցել, քան 2022-ին։ 

Նախորդ տարի այդ պատվիրակությունների թիվը եղել է 117՝ մոտ 40-ով ավելի շատ այս տարվա թվից։

Նանե Մանասյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Դմիտրիյ ԿիսելյովԿրեմլի պրոպագանդաՈւկրաինաՎլադիմիր Սոլովյով

Հարակից հոդվածներ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես գրավել չգրավածը․ ռուսական կողմը հայտարարել է 2 գյուղ հետ գրավելու մասին, որոնք ուկրաինական ուժերը չէին էլ գրավել 

13:19, 29 Օգս, 2024

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզը, որը սահմանակից է Ուկրաինային, շարունակում է հարձակման ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից և արդեն շուրջ 20...

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել
Սխալ

Ինչու է Հայաստանը դժգոհ ՀԱՊԿ-ից․ ռուս իշխանական քարոզիչ Սերգեյ Մարդանը կեղծ տեղեկություն է հաղորդել

17:44, 12 Օգս, 2024

Ռուսաստանցի հրապարակախոս, իշխանական հայտնի քարոզիչ Սերգեյ Մարդանը օգոստոսի 12-ին «Սոլովյով լայվի» եթերում իրականությանը չհամապատասխանող, մի քանի սխալ, նույնիսկ կեղծ տեղեկություններ...

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Վագներ». Ինչ է դա և ինչ զուգահեռներ կան այլ, այդ թվում՝ հայկական ռազմականացված կառույցների հետ

16:49, 28 Հնս, 2023

Հունիսի 23-ին «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մեղադրեց Ռուսաստանի պաշտպանության նախարարությանն իր մարտիկների ճամբարին հրթիռային հարված հասցնելու մեջ...

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում
Սխալ

«Բախմուտը վնասաբեր էր ու դոտացիոն». Զելենսկուն վերագրվող կեղծ մեջբերում՝ հայալեզու ֆեյսբուքում

22:49, 21 Մյս, 2023

Ֆեյսբուքի հայալեզու հատվածում անցած հանգստյան օրերին տարածվում էր մի ֆոտոկոլաժ, որում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իբր, հայտարարում է՝ Բախմուտը, մեկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens