ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Մահացությունն Իտալիայում․ բլոգեր Լապշինի գրառման հետքերով

18:40, 24 Մրտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մարտի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Իտալիայում կորոնավիրուսից մահացության վիճակագրությանը։ Լապշինը գրել էր, որ 2019-ին Իտալիայում մահացել է 579 հազար մարդ, այսինքն՝ մեկ օրում 1586 մարդ։ 2020 թվականի ընթացքում Իտալիայում մահացել է 127 հազար մարդ՝ ներառյալ կորոնավիրուսից մահացությունները։ Սա կազմում է 1588 մարդ մեկ օրում։ «Այլ կերպ ասած՝ նախորդ տարի, առանց որևէ կորոնավիրուսի, Իտալիայում մահացել է նույնքան մարդ, որքան 2020-ին՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ»,— գրել է Լապշինը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ Լապշինի հայտարարության հետքերով՝ պարզելու, թե Իտալիայում մահացություններն իրո՞ք այդքան բարձր են և ի՞նչ ազդեցություն ունի այդ դինամիկայի վրա կորոնավիրուսը։

Լապշինի տեղեկությունների աղբյուրը

Ֆեյսբուքյան հրապարակման մեջ Լապշինը օգտագործել էր Countrymeters.info կայքի տվյալները։ Այդ կայքն ակտիվ ռեժիմում գրանցում է պետությունների բնակչության թվերը՝ հղում անելով Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական հարցերի բաժնին։ Սակայն կայքում չկա  հեղինակների մասին որևէ տեղեկություն, իսկ ՄԱԿ-ի՝ իրենց նշած բաժնում առկա չեն օրական կամ ավելի հաճախ թարմացվող տվյալներ։ 

Ուսումնասիրելով իտալական աղբյուրները ևս՝ չգտանք տեղեկություններ երկրում 2020-ին արձանագրված մահերի վերաբերյալ՝ բացառությամբ կորոնավիրուսի դեպքերի։ Ինչևէ, անգամ կայքի հրապարակած տվյալները համեմատելով իտալական պաշտոնական աղբյուրների հետ, հայտնաբերում ենք մի շարք անհամապատասխանություններ։ Խնդիրն է նաև այն, որ կայքի տվյալները բավական քիչ են՝ պաշտոնական տվյալների հետ համեմատած։

Ինչ են ասում պաշտոնական աղբյուրները

Իտալիայի վիճակագրական ինստիտուտի պաշտոնական կայքում՝ istat.it-ում  2019-ին երկրում արձանագրված մահերի վերաբերյալ առկա թվերը շուրջ 100 հազարով ավելի են, քան Լապշինի նշած աղբյուրում։ Ըստ այդմ՝ 2019-ին Իտալիայում մահացել է ոչ թե 579 հազար, այլ 647 հազար մարդ։ Ընդ որում՝ նախորդ տարվա առաջին երեք ամիսներին Իտալիայում մահացել է ավելի քան 185 հազար մարդ։ Միայն մարտ ամսին մահացությունների թիվը կազմել է շուրջ 58 հազար։ Փետրվարին երկրում մահացել է 59 հազար 876 մարդ, հունվարին՝ 68 հազար։

Իտալիայի բնակչությունը 2020-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 60 միլիոն մարդ։ Նշենք, որ istat.it կայքում ևս առկա չեն 2020-ին արձանագրված մահերի վերաբերյալ տվյալներ։ 

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Իտալիայում մահացության վերաբերյալ բլոգեր Լապշինի ներկայացրած թվերը չեն համապատասխանում այդ երկրի պաշտոնական վիճակագրությանը, հետևաբար՝ կասկածելի են նաև բլոգերի արած եզրահանգումները։ 2019 թվականի համեմատ 2020 թվականին Իտալիայում արձանագրված մահացության մակարդակի մասին հնարավոր կլինի խոսել միայն պաշտոնական տվյալների հրապարակումից հետո։

Ինչպիսին է մահացության պատկերն Իտալիայում և հիմնականում որ խմբերն են մահանում կորոնավիրուսի պատճառով

2018-ին Իտալիայում մահացել է 633 հազար մարդ։ 2017-ին մահերի թիվը կազմել է 649 հազար, 2016-ին՝ շուրջ 25 հազարով պակաս։ Երկրում մահացության բարձր մակարդակին զուգահեռ՝ նվազում է ծնունդների թիվը, ինչն Իտալիան ժողովրդագրական ճգնաժամի առաջ է կանգնեցրել։ 2019-ին, 1918-ից ի վեր, Իտալիայի բնակչության բնական աճն ամենացածրն է եղել։

Infographic Modern
Infogram

Մյուս կողմից, Իտալիան համարվում է ծերացող երկիր։ 2017-ի տվյալներով՝ յուրաքանչյուր հինգ իտալացուց նվազագույնը մեկը կամ՝ բնակչության մոտ 23 տոկոսը, 65-ից բարձր տարիքի է։ Ըստ հաշվարկների՝ 2050-ին 65-ից բարձր տարիքի կլինի յուրաքանչյուր 3-ից մեկը։ 65-ից բարձր տարիքի իտալացիների գրեթե կեսն ունի որևէ քրոնիկ հիվանդություն։

Ըստ ԱՀԿ 2019 թվականի զեկույցի՝ Իտալիայում վերջին տարիներին մահացությունների հիմանական պատճառը սրտի իշեմիկ հիվանդություններն են, ինսուլտը և թոքերի քաղցկեղը։

2017-ի ընթացքում Իտալիայում գրանցված մահերի մոտ մեկ երրորդը կապված է մարդու սովորությունների (դիետաներ, ծխել, ալկոհոլի օգտագործում, նվազ ֆիզիկական ակտիվություն) առաջացրած ռիսկային գործոնների հետ։ 2017-ին Իտալիայում շուրջ 98,000 մարդ մահացել է դիետայի հետևանքով առաջացած խնդիրներից։ Մոտ 90 հազար մարդ տարեկան մահանում է ակտիվ և պասիվ ծխելու հետևանքով, 26 հազարը՝ ալկոհոլի չարաշահման:

Հակամանրէային դիմադրողականության ցածր մակադրակը ևս Իտալիայի առողջապահական համակարգի լուրջ խնդիրներից է, հաղորդում է ԱՀԿ-ն։ Սա իր անմիջական ազդեցությունն ունի վիրուսային հիվանդություններից մահացությունների թվի վրա։ Ըստ ԱՀԿ-ի՝ Իտալիայի իշխանությունները տարեցտարի ավելի մեծ գումարներ են հատկացնում այս խնդրի լուծման համար։ Սա էլ հենց պատճառներից մեկն էլ, որ Իտալիայում կորոնավիրուսից մահացությունը 5 տոկոս է, ինչը բավական բարձր է համաշխարհային միջինից՝ 3․4 տոկոս։ 

Առողջապահական վիճակագրությունը՝ վիրուսի ընթացքում

Ըստ իտալական առողջապահական մարմնի՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց բացարձակ մեծամասնությունն ունի այլ հիվանդություն։ Այն հիվանդությունները, որոնք բարդացնում են մարդու վիճակը և ավելացնում մահվան հավանականությունը՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում, կոչվում են նախապես գոյություն ունեցող պայմաններ։ Այսպես, արձանագրված մահերի 30 տոկոսի դեպքում մարդիկ ունեցել են սրտի իշեմիկ հիվանդություն, 22 տոկոսի դեպքում՝ շողացող առիթմիա, իսկ մահացածների մեծամասնությունը՝ 73 տոկոսը, ունեցել է զարկերակային գերճնշում։ Մահացածների գրեթե կեսն ունեցել է 3 և ավելի կողմնակի հիվանդություն, առանց կողմնակի հիվանդության մահացությունը կազմում է 1․2 տոկոս։

Ուստի, դատելով համաճարակային և սովորական իրավիճակներում մահացությունների հիմանական թվերից և պատճառներից՝ կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսը դարձել է հիվանդությունների ազդեցությունը արագացնող գործոն, սակայն թե 2020 թվականի մահացության ցուցանիշները որքանո՞վ կտարբերվեն նախորդ տարիներից՝ հնարավոր կլինի ճշտել միայն վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens