ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Մարտի 1–ի աղավաղումը պատմության դասագրքերում

20:47, 28 Փտր, 2018

Հայոց պատմության նորագույն շրջանի իրադարձությունները տեղ են գտել 9-րդ և 12-րդ դասարանների հայոց պատմության դասագրքերում։ Այս դասագրքերում հանդիպում ենք ձևակերպումների, մտքերի, որոնք մոլորության մեջ են գցում ընթերցողին, տվյալ դեպքում՝ աշակերտներին, կամ որոշ դեպքերի ընդհանրապես անդրադարձ չեն կատարում։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

1996

Խոսելով, օրինակ, 1996 թ-ի նախագահական ընտրությունների մասին՝ 9-րդ դասարանի դասագրքի հեղինակները նշում են. «Երկրորդ անգամ հանրապետության նախագահ ընտրվեց Լ. Տեր—Պետրոսյանը։ Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից` մարդիկ դուրս եկան հանրահավաքների: Այդ ընտրություններից հետո իշխանությունների ու հասարակության միջև սկսվեց որոշ օտարացում։ Այդ քաղաքական ճգնաժամը հասցրեց 1998թ. փետրվարին Լևոն Տեր—Պետրոսյանի հրաժարականին»։

12-րդ դասարանի դասագրքում, այս միտումն ավելի է խորանում և հանդիպում ենք հետևյալ շարադրանքին. «Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից, այն համարելով կեղծված՝ մարդիկ դուրս եկան հանրահավաքների և ցույցերի՝ պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություններ։ 1996թ. սեպտեմբերի 25-ին հանրահավաքի մասնակիցները ներխուժեցին խորհրդարանի շենք։ Բողոքի այս պոռթկումը կասեցվեց։ Սկսվեցին ընդդիմության առաջնորդների ու առավել ակտիվ ներկայացուցիչների ձերբակալությունները, տեղի ունեցան քաղաքական դատավարություններ, հանրապետությունում արգելվեց հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպել»։

Այս ամենը ուշագրավ է նրանով, որ հայոց պատմության նորագույն շրջանին հաջորդող իրադարձությունները նկարագրելիս, այլևս չեն օգտագործվում՝ «ձերբակալություններ», «քաղաքական դատավարություններ» ձևակերպումները, ինչպես նաև ընդդիմության կազմակերպած հանրահավաքը այլևս չի ձևակերպվում, որպես «մարդիկ դուրս եկան հանրահավաքների»։

2003

Օրինակ, 9-րդ դասարանի դասագրքում նախագահական չորրորդ (2003 թ․) ընտրությունների մասին պատմելիս որևէ խոսք չկա դրանց հաջորդող գործընթացների՝ ցույցերի մասին, որևէ բառ անգամ չկա գրված Բաղրամյանի դեպքերի մասին։ Եվ դա այն պայմաններում, որ 2003 թվականին անգամ Սահմանադրական դատարանն էր կասկածի տակ առել իշխանությունների հանրային սատարումը:

2008

Սակայն առավել տարակուսելի և խնդրահարույց է 2008թ. մարտի մեկի իրադարձությունների վերաբերյալ նկարագիրը։ 9-րդ դասարանի դասագրքում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը. «ՀՀ նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը: Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր—Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր խաղաղ հանրահավաքներ սկսեց, որոնք ցրվեցին իշխանության կողմից: Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև: Զոհվեց 10 մարդ: Եղան վիրավորներ: Երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»։

Եվ չնայած նրան, որ 9-րդ դասարանի դասագրքում հեղինակներն օգտագործում են «խաղաղ հանրահավաքներ» եզրույթը, 12-րդ դասարանի դասագրքում նույն տեքստից այս եզրույթը դուրս է մնացել, — «Չընդունելով ընտրության արդյունքները` ընդդիմության արմատական թևը Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ շարունակվող հանրահավաքներ սկսեց»։

Եթե առաջին դեպքում առկա է այն միտքը, որ իշխանությունը ցրեց այդ հավաքները, ապա երկրորդ դեպքում, այս միտքը արտահայտված չէ տեքստում։ Դասագրքում որևէ խոսք չկա ձերբալությունների, քաղաքական դատավարությունների և ընդդիմության առաջնորդների հետապնդումների մասին։ Մինչդեռ 1996-ի դեպքում, երբ ծավալները 10-յակ անգամ քիչ էր, հեղինակները չեն «մոռանում» նշել դրանց մասին: Ընդ որում, ըստ դասագրքերի՝ 1996թ-ին հանրահավաքի դուրս էին եկել «մարդիկ», իսկ 2008թ․-ին  «ընդդիմության արմատական թևը»։

2008 թվականի իրադարձությունների մասին, սակայն, կա իրականությանը չհամապատասխանող ևս մեկ հանգամանք.  դասագրքի հեղինակները նշում են երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Այնինչ, Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրության մասին հրամանը վերաբերում էր միայն Երևան քաղաքին։

Նշենք, որ հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի գլխավոր խմբագիրն ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էր (Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախկին փոխնախագահ): Իսկ Հայոց պատմության 12-րդ դասարանի դասագիրքը խմբագրել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 1-го мартаhistory of ArmeniaMarch 1Ministry of Education and Scienceисторияистория Арменииминистерство образования и наукиминистр образования и наукиобразованиеучебникԿրթության և գիտության նախարարությունկրթությունհայոց պատմությունՄարտի 1պատմություն

Հարակից հոդվածներ

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ․ Ֆեյսբուքյան գրառումների հետքերով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

5-րդ դասարանի Մայրենիի դասագրքում ադրբեջանցի հեղինակ ներառված չէ․ Ֆեյսբուքյան գրառումների հետքերով

13:20, 2 Փտր, 2024

Սոցիալական մեդիայում տարածվում են մի շարք օգտատերերի գրառումներ, որոնք պնդում են, թե ՀՀ հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում...

Ե՞րբ են կրթօջախների աշխատողներին կանչել ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը կեղծում է
Ֆեյք

Ե՞րբ են կրթօջախների աշխատողներին կանչել ոստիկանություն. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը կեղծում է

17:44, 28 Ապր, 2021

Լրատվամիջոցները ապրիլի 26-ից տարածում են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը, որում վերջինս նշում է, թե...

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա
Առանց վճռի

Բուհերը խոշորացնելու որոշում կա, բայց Թատերականը Մանկավարժականին միավորելու որոշում դեռևս չկա

13:53, 12 Փտր, 2021

Փետրվարի 12-ին Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա էին իրականացրել՝ հայտարարելով, որ օդում կախված լուրերի համաձայն՝ իրենց ինստիտուտը...

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը
Մանիպուլյատիվ

Քոչարյանը դիմել է լոբբիստական ծառայության օգնությանը

15:45, 17 Սպտ, 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է բրիտանական լոբբիստական ընկերության հետ: Այս մասին համացանցում ինֆորմացիա տարածեց medium.com կայքը՝ նշելով, որ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens