ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

«Russia Today»-ի պրոպագանդիստները կեղծում են «НТВ»-ի ուղիղ եթերում տեղի ունեցածը

18:18, 3 Օգս, 2017

Օգոստոսի 2-ին Ռուսաստանում տոնում են ռազմաօդային դեսանտի զորքերի (ВДВ) օրը: Տոնի խորհրդանիշներն այդ զորքերի կապտականաչ դրոշն ու «Փողփողում է կապույտը» երգն են, բայց հասարակության մեջ այս տոնն ավելի հաճախ ասոցացվում է շատրվաններում լողացող դեսանտայինների, ձմերուկներ ջարդելու նրանց ձևավորած ավանդույթի և անխուսափելի ծեծկռտուքների ու բռնությունների հետ: Վերջինից խուսափել չհաջողվեց նաև այս տարի, ավելին՝ միջադեպերից մեկը տեղի ունեցավ Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում:

«Արտակարգ պատահար» «НТВ»—ում

Մինչ դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Արտակարգ պատահար» (ЧП) հաղորդման լրագրող Նիկիտա Ռազվոզժաևը կհասցներ Մոսկվայի Գորկու անվան պուրակից, որտեղ ավանդաբար դեսանտայինները տոնում են իրենց մասնագիտական օրը, պատմել, թե ինչպես է անցնում տոնակատարությունը, ուղիղ եթերում հայտնվեց մի տղամարդ` հայհոյանքներ և Ուկրաինան գրավելու սպառնալիքներ հնչեցնելով:

«Ի~մ երկիրը… Ուկրաինան կգրավե~նք…», — գոռում էր տղամարդը` ավելացնելով անհասցե, ինչպես նաև լրագրողի հասցեին հնչող հայհոյանքներ [Տեսնյութը` 7:40-ից]:

Ի պատասխան լրագրողի նրան ուղղված լռելու խնդրանքին՝ տղամարդը բռունցքով հարվածում է նրան, ինչից հետո «НТВ»-ն դադարեցրեց ուղիղ եթերի հեռարձակումը Գորկու անվան պուրակից: Հեռուստաընկերության հաղորդմամբ` ուղիղ եթերի ընդհատումից հետո տղամարդուն տեղափոխել են ոստիկանություն: Տեղի ունեցածից րոպեներ անց միջադեպի տեսագրությունը սկսեց տարածվել նաև համացանցում:

«Ոչ ոք մեզնից բացի»

Ռուսական էլեկտրոնային գրեթե բոլոր լրատվականներն անդրադարձ կատարեցին դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած միջադեպին: Դրանցից շատերի համար հստակ լսելի էր եղել տղամարդու` Ուկրաինան գրավելու սպառնալիքները: Ռուսական ռազմաօդային դեսանտի զորքերի օրվա հայտնի նշանաբանը «Ոչ ոք մեզնից բացի»-ն է: Հավանաբար տոնական օրվա կոչին համահունչ` «Ոչ ոք մեզնից բացի» տրամաբանությամբ, ռուսական «Russia Today» հեռուստաընկերությունը ռուսական քարոզչամեքենային  բնորոշ ոճով որոշեց լսել «այն, ինչ չեն լսում ուրիշները» և պատրաստած տեսանյութի մեջ պատմում է, որ լրագրողին հարվածած տղամարդը հայտարարել է, իբր Ռուսաստանը գրավել է իր երկիրը և այդ պատճառով է հարձակվել ռուս լրագրողի վրա:

«Russia Today»-ի ռեպորտաժում որպես միջադեպի պահին աշխատող օպերատոր ներկայացող անձը պատմում է, որ խմած տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին:

«Մենք ուղիղ եթերում նկարահանում էինք թղթակցին և նկարահանման ժամանակ մի մարդ մտավ կադր՝ հայհոյելով գոռաց Ռուսաստանը …պի—պի—պի.., քանի որ այն գրավել է իմ երկիրը… հարվածեց թղթակցի դեմքին և պարզապես գնաց», — պատմում է հեռուստաօպերատորը:

Մինչդեռ, տեսագրության մեջ, հատկապես դրա ոչ գրաքննված տարբերակում, հստակ լսվում է, որ հայհոյանքներն ուղղված չեն Ռուսաստանին և ինչպես հաճախ «Russia Today»-ի պատմածն իրականության հետ որևէ կապ չունի:

«Ռուսաստանին հայհոյողը» մոսկվացի պատրիոտ է

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ լրագրողի վրա հարձակում գործած անձը 32-ամյա մոսկվայաբնակ Ալեքսանդր Օրլովն է: ՌԴ ՆԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ռազմաօդային դեսանտի զորքերի հետ նա կապ չունի:

Հայտնի է նաև, որ 32-ամյա տղամարդը «Վկոնտակտե» սոցիալական կայքում գրանցված է որպես «Կոլոբոկ Յարոսլավկին» (Колобок Ярославкин): Նրա էջն ուսումնասիրելիս կարելի է հանդիպել ռուս ազգայնական և հակաուկրաինական գրառումների, ինչպես նաև ռուսական «Russia Today» հեռուստաընկերությունից տարածած տեսանյութերի, որն էլ տեղի ունեցած իրադարձությունը կրկին ներկայացրեց ոչ թե այնպես ինչպես կա, այլ ինչպես ձեռնտու է ռուսական քարոզչամեքենային:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` false informationNTVRTRussia TodayRussian propagandaVKontakteВДВдень ВДВКолобок ЯрославкинНикита РазвозжаевНТВпропагандаРасплескалась синевароссийская пропагандаРоссия сегодняЧрезвычайное происшествиеծեծկռտուքՄոսկվաՆիկիտա Ռազվոզժաևռազմաօդային դեսանտի զորքերի օրռուս պատրիոտռուսական պրոպագանդառուսական քարոզչամեքենափողփողում է կապույտը

Հարակից հոդվածներ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հեյդարի ժառանգ Իլհամի տիկնիկները․ «Ազատագրված Շուշա» այցելած ադրբեջանամետ լոբբիստը՝ ընդդեմ ՀՀ-ի թոք-շոուի բանախոս

16:12, 24 Հկտ, 2023

Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ...

ՆԱՏՕ-ից ՀՀ-ին անդամակցության կոչ չեն արել․ ռուսական ԶԼՄ-ները սխալ լուր են տարածել
Սխալ

ՆԱՏՕ-ից ՀՀ-ին անդամակցության կոչ չեն արել․ ռուսական ԶԼՄ-ները սխալ լուր են տարածել

14:55, 4 Սպտ, 2023

Սեպտեմբերի 4-ին հայաստանյան (1, 2, 3) ու ռուսաստանյան (1, 2, 3) լրատվամիջոցները, արտատպելով X-ում (նախկինում՝ Twitter) ավստրիացի գործիչ, «ՆԱՏՕ-ի ընդլայնման...

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում
Սխալ

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարն ու փորձագետը սխալվում են՝ վերջին բախումները ոչ թե ԼՂ-ում էին, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում

18:38, 19 Սպտ, 2022

Ռուսաստանի պետական Առաջին ալիքի Время покажет («Վրեմյա պոկաժետ») քաղաքական թոքշոուի սեպտեմբերի 19-ի թողարկման ընթացքում, անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի...

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին
Լրատվական

Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

17:11, 3 Օգս, 2018

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens