ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Լրատվական

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

18:40, 8 Նյմ, 2017

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է առաջարկը։ Հանդիպում պահանջողները չեն ներկայացել»։ Ինչից հետո «Օրակարգի» լրագրողը շեշտում է․ «պարզվեց, ովքեր որ ուսանողներին հանել էին բողոքի, չեն ներկայացել»։

Այնուհետև, «Օրակարգը» ցույց է տալիս Վիգեն Սարգսյանի ելույթից մի հատված, որտեղ վերջինս հայտարարում է․ «Երկար քննարկումներից հետո, ամեն անգամ ժամանակ խնդրելով, խորհրդակցելով միմյանց կամ ինչ-որ մեկի հետ, մերժել են այստեղ լինելու մեր առաջարկը, և թեև ստացել են ուղիղ առաջարկ այսօր այստեղ լինել, ներկայացնել իրենց տեսակետները, նախընտրել են մնալ հրապարակներում, փողոցներում։ Կարծում եմ դա շատ լավ նշան չի, որովհետև դա նշանակում է որ նրանք հետաքրքրված են ոչ թե արդյունքով, այլ գործընթացով»։ Որից հետո «Օրակարգի» լրագրողը նշում է․ «իսկ գործընթացում, ասաց նախարարը, գնում է լուրջ նենգափոխում, զինծառայության մասին նոր օրենքը չի կարելի անջատ դիտարկել»։

Փաստորեն, թե Վիգեն Սարգսյանը և թե «Օրակարգը» պնդում են, որ ուսանողները ինչ-ինչ պատճառներով կամ անհայտ անձանց ուղղորդմամբ հրաժարվել են ներկայանալ ՊՆ նախարարի հետ հանդիպմանը, մինչդեռ, ըստ ուսանողների՝ խնդիրը բնավ հանդիպմանը չներկայանալը չէր, այլ հանդիպման ֆորմատը։  Շարժման ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը հայտարարել է. «Երեկ պաշտպանության նախարարությունից մեզ զանգեցին ու ասացին՝ հանդիպում է նախատեսվում և բոլոր ԶԼՄ-ներին ուղարկվել է հաղորդագրություն, սակայն կան ԶԼՄ-ներ, որ հրավիրված չեն եղել: Այստեղ արդեն կա խնդիր, բայց ես չեմ ասում, որ մեզ մտադրված խաբել են, սակայն եթե ասում են բոլոր, ուրեմն բոլորը»։ Այնուհետև նա նշեց, որ ուղիղ եթեր ևս չէին ապահովել: Փաստորեն, ուսանողները պահանջել են թափանցիկ հանդիպում և մերժվել են, ուստի որոշել են չմասնակցել այլ ֆորմատի հանդիպմանը։

Հետևաբար՝ Վիգեն Սարգսյանը և Հանրային հեռուստաընկերությունը միակողմանի են ներկայացնում իրավիճակը՝ առանց հիշատակելու ուսանողների չներկայանալու պատճառները։ Ավելին, եթե հաշվի առնենք, որ Վիգեն Սարգսյանը չներկայանալու մեղադրանքից բացի հնչեցնում է ինչ-որ չհիմնավորված մեղադրանքներ առ այն, որ ուսանողներին ինչ-որ մեկն ուղղորդում է կամ որ նրանք հետաքրքրված են գործընթացով և ոչ թե արդյունքով, ապա ստեղծվում է տպավորություն, որ ՊՆ նախարարն ու Հանրային հեռուստաընկերությունը փորձում են վարկաբեկել ուսանողներին, և այդ նպատակին հասնելու համար նրանք անգամ սուտ ասելուց չեն խորշում։

Լուսանկարը՝ Հետք.am-ի

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` demonstrationdemonstratorsOrakargprotestPublic TVVigen Sargsyan«Повестка дня»акция протестаВиген СаркисянОбщественное телевидениеОракаргстудентыբողոքի ակցիահ1ուսանողներվիգեն սարգսյանտարկետումՕրակարգ

Հարակից հոդվածներ

Ուսանողների առաջ «դռներ փակող ռեկտոր՝ Նոր Հայաստանում». Բրյուսովի միջադեպն ու Փաշինյանի խոստումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ուսանողների առաջ «դռներ փակող ռեկտոր՝ Նոր Հայաստանում». Բրյուսովի միջադեպն ու Փաշինյանի խոստումը

16:48, 10 Մյս, 2024

Այսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ Վ. Բրյուսովի անվան համալսարանի մի շարք ուսանողներ, ըստ մամուլում տարածված...

Politik.am-ի կեղծ պնդումները Նավալնու գոյություն չունեցող հարցազրույցի մասին
Մանիպուլյատիվ

Politik.am-ի կեղծ պնդումները Նավալնու գոյություն չունեցող հարցազրույցի մասին

11:05, 3 Հլս, 2020

Politik.am կայքը հուլիսի 2-ին հոդված է հրապարակել, որում ասվում է, թե Հանրային հեռուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու «աղմկահարույց...

Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից
Լրատվական

Ապատեղեկատվություն` «Կենտրոն» հեռուստաընկերության տաղավարից

17:08, 29 Օգս, 2018

Oգոստոսի 28-ին «Ուրվագիծ» հաղորդման հյուրերն էին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը և ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր Արթուր Դանիելյանը։ Վերջիններս...

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)
Պաշտոնական

«Չեմ տեսել, որ զինվորի հաց գողացողները կրակի մեջ չընկնեն» (տեսանյութ)

19:18, 18 Հնս, 2018

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens