ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Որքան վրացի զբոսաշրջիկ է եկել Ամանորին Հայաստան. գովազդային վահանակները չաշխատեցին

11:30, 26 Փտր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Երևանի քաղաքապետարանից 2019 թ. տարեվերջին հայտնում էին, որ Թբիլիսիի կենտրոնական հատվածում տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնցում վրացիներին առաջարկում էին Ամանորը տոնել Երևանում՝ իրազեկելով նաև Հանրապետության հրապարակում կայանալիք համերգի մասին։

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։ Թբիլիսիի կենտրոնական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,- մասնավորապես, գրել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ 

Իսկ մինչ այդ հանրությունը տարակուսած էր, թե ինչու է իշխանությունն այդքան մեծ գումար ծախսում Ամանորի համար։ 

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի 2020 թ. ամանորյա տոնական միջոցառումների համար նախատեսված բյուջեն կազմում էր շուրջ 425 մլն դրամ, որից 271 մլն դրամը հատկացրել էր կառավարությունը՝ պատճառաբանելով, որ զբոսաշրջիկներ են գալու, գումարը բազմապատկվելու է և վերադառնալու տնտեսություն։ 

Հայտնի է, որ վերջին տարիներին հազարավոր հայեր նախընտրում են Ամանորը տոնել հարևան Վրաստանում։ Հատկապես դեկտեմբերի 30-ին, 31-ին հայ-վրացական սահմանին առաջանում է մի քանի կիլոմետր երկարությամբ հերթ։ 

Մինչ ամենաբարձր մակարդակով քաղաքացիներին կոչ էր արվում Ամանորի գիշերն անցկացնել Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ սպասվում էին տոնական միջոցառումներ և հանրաճանաչ երգիչ Գորան Բրեգովիչի համերգը, հայ-վրացական սահմանին կրկին մեծ հերթեր էին գոյացել, սակայն ոչ թե դեպի Հայաստան, այլ՝ հակառակը։

Տոներից հետո վարչապետ Փաշինյանը հարկ համարեց պարզաբանել, որ իրենք ունեն որոշակի տվյալներ և կարող են ասել, որ Ամանորի համար 271 միլիոն դրամ ծախսելով՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, գրանցվել է  9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: 

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե ի վերջո՝ ի՞նչ ազդեցություն ունեցան Թբիլիսիում տեղակայված գովազդային պաստառներն ու մարքեթինգային արշավները. որքան վրացի զբոսաշրջիկ է Ամանորին եկել Հայաստան։

47 հազարը՝ 5 հազար 800-ի դիմաց

Ազգային անվտանգության ծառայությունից, Fip.am-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ 2019 թ. դեկտեմբերի 28-ից 2020 թ․-ի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան մուտք է գործել 5824 Վրաստանի քաղաքացի։ Նշենք, որ 2018-ի նույն ժամանակահատվածում Հայաստան էր մուտք գործել 4070 Վրաստանի քաղաքացի կամ 1754-ով քիչ։

Հատկանշական է, որ 2019 թ. դեկտեմբերի 28-ից 2020 թ․-ի հունվարի 6-ը Հայաստանից Վրաստան է մեկնել 47․039 ՀՀ քաղաքացի, որը 11․625-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։  2018-ին Վրաստան էր մեկնել 35․414 քաղաքացի։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ամանորյա օրերին Վրաստանից Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը շեշտակի աճ չի գրանցել, իսկ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, չնայած բազմաթիվ կոչերին և ծախսված գումարներին, դեռևս նախընտրում եմ Ամանորը անցկացնել հարևան Վրաստանում։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը
Առանց վճռի

Հանրային խորհրդի անդամները խախտել են չեզոքության սկզբունքը

18:28, 9 Ապր, 2021

Հանրային խորհրդի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով՝ խախտելով չեզոքության սկզբունքը: Սակայն դա հակասում է կառույցի մասին...

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում
Տեսանյութեր

Քոչարյանը դրական միգրացիայի «մենաշնորհ» չունի․ սխալ պնդումներ Պոզների եթերում

16:12, 9 Ապր, 2021

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պոզների հետ հարցազրույցում հայտարարել է, որ միայն իր նախագահության տարիներին է Հայաստանում ներգաղթ եղել։ Քոչարյանը, սակայն,...

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում
Սխալ

Դիերով լի բեռնատարի տեսանյութն արվել է ավելի վաղ և ոչ Ասկերանի շրջանում

11:22, 9 Ապր, 2021

Օրեր առաջ համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում են կադրեր բեռնատարի թափքում գտնվող աճյուններով։ «Սղնախ գյուղում բեռնատարի թափքում կուտակված հայ զինծառայողների...

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է
Մեծամասամբ սխալ

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

19:09, 6 Ապր, 2021

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×