ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Հրանտ Բագրատյանը ապակողմնորոշիչ փաստեր է ներկայացնում կորոնավիրուսի տարածման վերաբերյալ  

12:31, 20 Մրտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մարտի 19-ին  Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանն և կառավարության իրականացրած քայլերին:

Բագրատյանը, մասնավորապես, նշել է, որ ՀՀ-ում վարակի տարածման տեմպերն ավելի բարձր են, քան Վրաստանում կամ Ադրբեջանում:

«Ինչո՞ւ։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ Վրաստանը, որտեղ զբոսաշրջությունն ավելի մեծ տեղ ունի քան մեր մոտ, անգամներ ավելի քիչ է վարակվել։ ՆՓ-ն (Նիկոլ Փաշինյան- խմբ․) պնդում է՝ դե կորոնավիրուս ամեն տեղ կա, մեզ մոտ էլ կա։ Ոչ եղբայր, խորամանկում ես, մեզ մոտ շատ կա հարևանի համեմատ և դրա համար հատուկ պատճառներ կան։ Որո՞նք։», — գրել է Բագրատյանը՝ 3 կետով ներկայացնելով, իր կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառները։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նախկին վարչապետի նշած պատճառները՝ հասկանալու, թե արդյո՞ք այդ փաստարկներն իրականությանը համապատասխանում են, թե՞ ոչ: Մենք չենք անդրադարձել նրա արտահայտած անձնական տեսակետներին, այլ միայն փորձել ենք վերհանել գրառման մեջ տեղ գտած փաստական սխալներն ու մանիպուլյացիաները:

Կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրությունը փետրվարի 9-ին և մարտի 7-ին

Հայաստանում կորոնավիրուսի տարածման առաջին պատճառ Բագրատյանը համարում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ 

«…Բայց երբ նախագահ ԱՍ-ն (Արմեն Սարգսյանը- խմբ.) փետրվարի 9-ին ստորագրում էր ՆՓ-ի նախաձեռնած ապրիլի 5-ին հանրաքվե անցկացնելու ԱԺ օրենքը, նա պետք է այնքան պրոֆեսիոնալ լիներ, որ ասեր եղբայր, աշխարհի շուրջ 6 տասնյակ երկրներում կորոնավիրուսով 39800 հիվանդ կա, ի՞նչ մի հանրահավաքի ժամանակ է։ … Ապա սկսվում է քարոզարշավը։ Երբ մարտի 7-ին ՆՓ-ն Գյուլագարակում քարոզարշավ էր անում, նա գիտեր, որ աշխարհի արդեն 110 երկրներում կա 106.2 հազ հիվանդ, մեկն էլ Հայաստանում է», — գրում է Բագրատյանը։

Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության փետրվարի 9-ի զեկույցի՝ այդ օրվա դրությամբ աշխարհում գրանցվել էր հիվանդացության 37 558  դեպք, որոնցից 99.1 տոկոսը՝ 37 251-ը, Չինաստանում։ 

Չինաստանից դուրս ընդամենը 307 դեպք էր գրանցվել: Վարակակիրներ կային 24 երկրում, իսկ հիվանդության պատճառով մահացել էր ընդամենը մեկ մարդ: Ամենից շատ թվով հիվանդներ կային Սինգապուրում (40), Թայլանդում (32), Հարավային Կորեայում (27), Ճապոնիայում (26), Մալայզիայում (17): 

Իտալիայում այդ պահի դրությամբ կորոնավիրուսով հիվանդ էր 3, Ֆրանսիայում 11, Գերմանիայում 14, ԱՄՆ-ում 12 մարդ: Հայաստանի հարևան Իրանում հայտարարված դեպքեր չկային:

Ինչ վերաբերում է մարտի  7-ի վիճակագրությանը, ապա այդ օրվա դրությամբ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված էր 101 927 մարդ, որից 80,813-ը գտնվում էին Չինաստանում:

Վարակը տարածվել էր 93 երկրում՝ 21,110 մարդ: Չինաստանից դուրս հիվանդության զոհ էր դարձել 413 մարդ: Վարակվածության ամենաբարձր ցուցանիշներ էին գրանցել Իրանը՝ 4747 հիվանդ, Իտալիան՝ 4636, Հարավային Կորեան՝ 6767: Վրաստանում և Ադրբեջանում կային 9-ական հաստատված դեպքեր: 

Փաստացի, Բագրատյանը խեղաթյուրում է կորոնավիրուսի մասին պաշտոնական վիճակագրությունը: Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, կորոնավիրուսի տարածման դեպքերը կենտրոնացած էին Հեռավոր Արևելքում: Իտալիայում հիվանդ էր ընդամենը երեք մարդ, իսկ հարևան Իրան հիվանդությունը դեռ չէր հասել:

Բագրատյանը նաև համարում է, որ Փաշինյանն ինքը նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:

«Շուտով ինքն է (Նիկոլ Փաշինյանը- խմբ․) խոստովանում, որ Մեղրու ճանապարհին շփվել է կորոնավիրուսով հիվանդ մեկի հետ։ Այդ մեկին ցույց են տալիս նրա հետ բեմահարթակին կանգնած։ ՆՓ-ն ստոպ չի տալիս, շարունակում է հավաքները՝ կորոնավիրուս տարածելով։ Եվ միայն ամսի 12-13-ին է նկատում, որ այս կետով վարակ է տարածում, ինքնամեկուսանում է Սևանում։ Այսպիսով, ԱՍ-ն և ՆՓ-ն քրեական պատասխանատվություն են կրում ՀՀ-ում վարակի տարածման դեմ պայքար չտանելու և մի բան էլ դրան նպաստելու համար»,- գրել է Բագրատյանը:

Սակայն Բագրատյանի ներկայացրածը կրկին պարունակում է փաստական սխալներ և հակասում է դեպքերի իրական ժամանակագրությանը:

Հայաստանում առաջին դեպքը գրանցվեց մարտի 1-ին: Թիվը կտրուկ աճեց մարտի 11-ին, երբ միանգամից հայտնաբերվեց հիվանդացության 3 դեպք:

Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերադառնում է արձակուրդից: Հատկանշական է, որ նա դրանից հետո որևէ հավաքի չմասնակցեց քարոզարշավի շրջանակում:

Մարտի 13-ին Փաշինյանը հայտարարեց, որ նա և Աննա Հակոբյանը թեսթ են հանձնել, քանի որ լուրեր կային, որ Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է կասկածվել, իսկ Աննա Հակոբյանը դրանից որոշ ժամանակ առաջ հանդիպել էր նախագահի տիկնոջ հետ: Հաջորդ օրը նա հայտնեց, որ թեսթի արդյունքները բացասական են:

Մարտի 15-ին Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարեց, որ հանրահավաքներից մեկի ժամանակ շփվել է կորոնավիրուսով վարակակիր քաղաքացու հետ, ընդ որում՝ նրանք միասին բեմահարթակում չեն գտնվել: Իտալիայից վերադարձած Մեղրիի բնակիչ քաղաքացուն վարչապետը հանդիպել էր Վայքի սրճարաններից մեկում։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների դադարել է մասնակցել մինչև իր մոտ կորոնավիրուսի կասկածներ կլինեին, և Բագրատյանի պնդումներն այս առումով նույնպես մանիպուլյատիվ են:

Ryanair-ը նույնպես մեղավորների ցանկում է 

Հրանտ Բագրատյանը մեղադրում է նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ryanair-ի թռիչքները չչեղարկելու մեջ:

«Փետրվարի կեսերին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախն աշխարհում ու հենց Միլան քաղաքը։ Ոչ ՏՌ-ն և ոչ էլ ՆՓ-ն մատ-մատներին չեն խփում չվերթները փակելու»,- գրել է նա։

Նշենք, որ ամբողջ Իտալիայում փետրվարի 20-ի դրությամբ արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք: Իրավիճակը կտրուկ սրվեց փետրվարի 23-ին, երբ մեկ օրում հայտնաբերվեց 67 նոր հիվանդ: Սակայն Իտալիան, այնուամենայնիվ, այդ շրջանում չէր ընկալվում որպես Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախ։

Ryanair ընկերությունը որոշում կայացրեց դադարեցնել Հայաստանից Իտալիա թռիչքները մարտ 10-ին:

Սակայն Հայաստանում արտակարգ դրության պայմաններում է միայն հնարավոր  տրանսպորտային միջոցների սահմանափակում: Մասնավորապես, «Արտակարգ դրության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ կետով որպես արտակարգ դրության պայմաններում իրականացվող գործողություն են նշված  տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումն ու դրանց զննման իրականացումը:

Հատկանշական է նաև, որ օդանավերի թռիչքների սահմանափակումը կամ օդային տարածքի փակումը ծայրահեղ միջոց է, որին պետություններ գնում են արտակարգ պայմաններում։ Մասնավորապես, Եվրամիությունը փակեց սահմանները միայն մարտի 17-ին: Ավստրալիան որոշում է կայացրել արգելել օտարերկրացիների մուտքը երկիր մարտի 20-ից միայն:

Իսկ ահա Իտալիայում Չինաստանից թռիչքներն արգելվել էին հունվարի 31-ին, սակայն դա չէր խանգարել վարակի հետագա տարածմանը:

Ակնհայտ է, որ չնայած համընդհանուր համավարակային ծանր վիճակին, պետությունները չեն շտապել փակել օդային սահմանները և միայն վերջին շաբաթների ընթացքում են  այդ որոշումը կայացրել;

Այսպիսով, Հրանտ Բագրատյանի՝ մարտի 19-ին Ֆեյսբուքում կատարած գրառումը լի է ապակողմնորոշիչ և փաստերը խեղաթյուրող պնդումներով:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսՀրանտ Բագրատյան

Հարակից հոդվածներ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն
Սխալ

Հերքել պաշտոնականը՝ առանց հիմնավորելու․ Բագրատյանը պնդում է՝ ոչ թե մի քանի հազար, այլ մի քանի տասնյակ հազար արցախցի է լքել ՀՀ-ն

15:02, 31 Հնվ, 2024

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը CivilNet-ի հետ զրույցում պնդել է, թե Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը 15-20 հազար է...

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին
Սխալ

Թբիլիսին ՀՀ-ում ռուսական բազային դեմ եղել է․ կեղծ պնդումներ ԱԺ լսումներին

18:15, 6 Փտր, 2023

Փետրվարի 3-ին Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ  խորհրդարանական լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը պնդել է, թե «ի տարբերություն Վրաստանի...

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի
Առանց վճռի

Մածուցիկ վեճ՝ մածունի շուրջ․ Վրաստանում «մացոնի» անվամբ տարածք գոյություն չունի

18:51, 10 Փտր, 2022

Շաբաթվա ընթացքում մեդիայի ակտիվ քննարկման առարկա դարձավ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը, որով նա ուշադրություն էր հրավիրում Հայաստանից արտահանվող մածունի...

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը
Սխալ

Վարչապետի «խոստացած» հրաժարականի, նախագահականի հերքումների և Բագրատյանի կեղծ տեղեկությունների մասին. անցած շաբաթվա կեղծ լուրերը

19:24, 15 Մրտ, 2021

Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցներ և համացանցի օգտատերեր հանդես եկան կեղծ և մոլորեցնող հրապարակումներով: «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփ ներկայացնում է մարտի...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens