ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

Մի՞ֆ, թե իրականություն․ արևի ու կորոնավիրուսի մասին Թրամփի վարկածի հետքերով

17:36, 27 Ապր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ին կորոնավիրուսի տարածման վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ արևի լույսը կարող է սպանել կորոնավիրուսը։ 

Թրամփի այս հայտարարությունն արագորեն տարածվել էր նաև հայկական մեդիայում։

Hraparak.am-ը, Tert.am-ը և մի շարք այլ կայքեր, մասնավորապես, գրել էին, թե Թրամփն ասել է. «Այն պայմանով, որ մենք մեր մարմինը կենթարկենք ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությանը կամ, պարզապես, շատ հզոր լույսի: Եթե մենք կարողանանք այնպես անել, որ այդ լույսը հայտնվի մեր օրգանիզմի ներսում՝ մաշկի միջոցով կամ այլ կերպ, ապա դա կոչնչացնի կորոնավիրուսը մեկ րոպեում»։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց գնալ ԱՄՆ նախագահի խնդրահարույց հայտարարության հետքերով։

Ի՞նչ է ասել Թրամփն իրականում․ արձագանքները մամուլում

Դոնալդ Թրամփի՝ ապրիլի 24-ի այս և այլ հայտարարություններ միանշանակ չընդունվեցին հանրության և լրատվամիջոցների շրջանում։ Սակայն կարևոր է նշել, որ մի շարք լրատվականներ, այդ թվում՝ հայկական, Թրամփի հայտարարությունը տարածել են՝ կտրելով կոնտեքստից։ Բանն այն է, որ Դոնալդ Թրամփն իրականում ոչ թե հայտարարել է, որ վիրուսը կոչնչանա արևի լույսի ազդեցությամբ, այլ առաջարկել է ստուգել այս վարկածը։

«Ես ուզում եմ, որ դուք խոսեք բժիշկների հետ և պարզեք՝ արդյո՞ք լույսը և ջերմությունը կարող են բուժման համար օգտագործվել»,- ասել էր ԱՄՆ նախագահը։ Այս կարևոր մանրուքը, սակայն, բաց են թողել մի շարք լրատվականներ: Հատկանշական է, որ Tert.am-ը Թրամփի հայտարարությունը ներկայացրել էր ոչ թե սկզբնաղբյուրից, այլ թարգմանել էր ռուսական РИА Новости-ից՝ փաստացի տարածելով կոնտեքստից կտրված տեղեկատվություն։ 

Այնուամենայնիվ, Թրամփի հայտարարությունը պատճառ դարձավ միջազգային մամուլում մի շարք քննադատական հոդվածների։ New York Times-ը, օրինակ, ներկայացրել էր նախագահի խոսքն առանց աղավաղելու։ Միաժամանակ, սակայն, նշել էր, որ արևի լույսը բուժման միջոց համարելը վտանգավոր է, և որ Թրամփն առաջ է քաշում չհաստատված վարկածներ։

Արևի ճառագայթները կսպանե՞ն վիրուսը

Դոնալդ Թրամփն ամենևին էլ առաջինը չէ, որ տարածում է այս վարկածը։ Դեռ փետրվարին համացանցում տարածվում էր տեղեկություն, թե կորոնավիրուսը ջերմակայուն չէ և 27-28 աստիճան ջերմաստիճանում ոչնչանում է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, հիշեցնում էր, որ կորոնավիրուսի նախորդ տեսակներն իրականում ջերմադիմացկուն էին։ ՍԱՐՍ վիրուսը, օրինակ, ոչնչանում է 56 աստիճան ջերմաստիճանում։ ԱՀԿ-ն հայտարարել էր նաև, որ «էական չէ, թե որքան արևոտ կամ տաք է եղանակը», այն չի ազդում նոր տիպի կորոնավիրուսի վրա։ 

Այս վարկածի տարածման հիմնական պատճառներից մեկն այն էր, որ վիրուսների մի շարք տեսակներ զգայուն են ջերմության և արևի լույսի նկատմամբ։ Սակայն նոր տիպի կորոնավիրուսի վրա արևի ճառագայթների հնարավոր ազդեցությունը հաստատված չէ։

Մյուս կողմից՝ արևի ջերմությամբ կորոնավիրուսի տարածում կանխելու ենթադրությունները հերքվում են տարբեր լաբորատոր փորձարկումներով։ Օրինակ՝ Ֆրանսիայի Էքս Մարսել համալսարանում պարզել են, որ վիրուսը կարող է դիմանալ մինչև 140 աստիճան Ֆարենհայթ ջերմաստիճանի, ինչը հավասար է Ցելսիուսի սանդղակով 60 աստիճանի։ Մարդու օրգանիզմի համար վտանգավոր է միջավայրի 40 աստիճանից բարձր ջերմաստիճանը, ավելի բարձր ջերմաստիճանը կարող է անգամ մահացու լինել։ Այսինքն՝ անգամ եթե ուժեղ ճառագայթները կարողանան սպանել կորոնավիրուսը, դրանք այլ վնասակար հետևանքներ նույնպես կունենան։

Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մարդուն

Դոնալդ Թրամփի առաջ քաշած մյուս վարկածն արևի բնական ճառագայթների փոխարեն մարդու օրգանիզմից վիրուսը լաբորատոր պայմաններում ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով հեռացնելն էր։ Կան որոշ ապացույցներ, որ տարբեր մակերևույթների վրա վիրուսները կարող են ոչնչանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Սակայն օրգանիզմի ներսում գտնվող վիրուսներն այս կերպ սպանելու որևէ ապացույց չկա։

Բացի այդ, և՛ այս տարբերակը, և՛ արևի ուժեղ ճառագայթները կարող են մի շարք վնասներ հասցնել մարդու օրգանիզմին։ American cancer society-ն գրում է, որ մարդու օրգանիզմը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից ստանում է շատ կարևոր D վիտամին, սակայն խորհուրդ է տալիս այդ վիտամինի պակասը լրացնել սննդի կամ այլ նյութերի միջոցով։ Ըստ կենտրոնի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են հանգեցնել մաշկային քաղցկեղի։ Միաժամանակ, ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունը կարող է վատ անդրադառնալ մարդու իմունային համակարգի վրա։

Այսպիսով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած վարկածը, թե արևի լույսը կարող է ոչնչացնել նոր տիպի կորոնավիրուսը, որևէ հիմնավորում և ապացույց չունի, ավելին՝ բուժման այս մեթոդը կարող է վտանգավոր լինել մարդու օրգանիզմի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք կորոնավիրուսային վարակի հետ կապված այլ միֆերի ու վարկածների ևս, մասնավորապես՝ կապված տաք ջրի և իմբիրի «բուժիչ» հատկությունների, ինչպես նաև 5G ցանցերի՝ իբր վնասական ազդեցության մասին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Դոնալդ Թրամփկորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Կորոնավիրուսի երեք ալիքները և Հայաստանը․ համառոտ անդրադարձ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի երեք ալիքները և Հայաստանը․ համառոտ անդրադարձ

13:21, 15 Ապր, 2021

Այս տարվա գարնանը՝ ձմռան ամիսներին գրանցված որոշակի անկումից հետո Հայաստանում սկսվեց կորոնավիրուսային համավարակի երրորդ ալիքը, որը դեռ շարունակվում է՝ օրական...

AstraZeneca. պատվաստանյութի մասին միջազգային ուսումնասիրությունները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

AstraZeneca. պատվաստանյութի մասին միջազգային ուսումնասիրությունները

18:59, 13 Ապր, 2021

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում չեն դադարում իրարամերժ տեղեկություններ տարածվել նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի` հատկապես բրիտանա-շվեդական «AstraZeneca»-ի մասին: Այս պատվաստանյութի...

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնավիրուսի թվերը Հայաստանում և Վրաստանում

13:52, 16 Փտր, 2021

Շուրջ մեկ տարի է, ինչ Հարավային Կովկասում գրանցվեցին կորոնավիրուսի առաջին դեպքերը։ Չնայած սկզբնական փուլում Հայաստանն աշխարհում «ամենավատ» ցուցանիշներ ունեցող երկրների...

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

2020 թվականին Հայաստանում գրանցվել է 1988-ից հետո մահացության ամենաբարձր ցուցանիշը

14:16, 10 Փտր, 2021

2020 թվականը Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի վրա մեծ ազդեցություն ունեցավ։ Նախ, տարեսկզբին բռնկված կորոնավիրուսի համավարակը, ապա՝ Արցախյան պատերազմը։ Հայաստանում գրանցված մահերի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×