ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադամանդի լեգենդը. թվերը հերքում են Մինասյանին… Եվ նույնիսկ ավելին

15:10, 21 Մյս, 2020

ՍԽԱԼ

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, երրորդ նախագահի փեսա Միքայել Մինասյանը վերջերս հանդես է գալիս տեսաուղերձներով և հրապարակում է «փաստեր», որոնց հիման վրա մեղադրում է իշխանություններին Հայաստանի հեղինակության հաշվին ապօրինի բիզնեսներ անելու մեջ։

Օրերս «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր Մինասյանի այն պնդումներին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը մաքսանենգ ծխախոտ է արտահանում, և հիմնավորել էինք, որ տեսաուղերձում կար 4 սուտ: Այժմ անդրադառնանք մեկ այլ տեսաուղերձի, որը վերաբերում է ադամանդի ապօրինի բիզնեսին։ «Ստի վերջը 4» անվանմամբ տեսաուղերձում Մինասյանն իշխանություններին մեղադրում է արտերկրից ադամանդներ ներմուծելու, Հայաստանում դրանք «հայկականացնելու» և այլ երկրներ աննախադեպ ծավալներով արտահանելու ապօրինի բիզնեսով զբաղվելու մեջ։

«Միջազգային պարտնյորները տեսնում են, մարդիկ ապուշ չեն և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ։ Բա էտ ադամանդները որտեղի՞ց եկան, ո՞նց ստեղծվեց էտ համակարգը, ինչո՞ւ չկար դա։ Էտ երեք ամսում ո՞նց դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք…։ Ի դեպ, ես ինչ որ ձեզ պատմում եմ, կա պետական վիճակագրության թվերի մեջ», — ասել էր նախկին դեսպանը:

«Փաստերի ստուգման հարթակը» ստուգեց Միքայել Մինասյանի վկայակոչած վիճակագրությունը և պարզեց, որ այն ճիշտ հակառակն է պնդում։

Որպեսզի հասկանանք, թե ինչքանով է Մինասյանի հայտարարությունը համապատասխանում իրականությանը, անհրաժեշտ է օգտվել Վիճակագրական կոմիտեի արտաքին առևտրի տվյալների բազայից։

Հեղափոխությունից առաջ ավելի շատ էր ադամանդ արտահանվում

Ըստ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվող Արտաքին առևտրի տվյալների բազայի՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է մոտ 9․5 մլն դոլար արժողությամբ ադամանդ, ինչը դրամային արտահայտությամբ կազմում է մոտ 4․6 մլրդ դրամ։

Գրաֆիկում տեսնում ենք, որ վերջին տարիներին այս ցուցանիշը նվազագույնն է։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 15․8, իսկ 2018-ին՝ 20 մլն դոլարի ադամանդ։ Ի դեպ, այստեղ ներկայացված տվյալները վերաբերում են և՛ մշակված, և՛ չմշակված ադամանդին։

Միքայել Մինասյանը, սակայն, պնդում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից արտահանվել է 20 մլրդ դրամի ադամանդ, ինչը կազմում է ավելի քան 41․5 մլն դոլար։

Ինչպես տեսնում ենք, այդպիսի ծավալներով ադամանդ Հայաստանից չի արտահանվել ոչ միայն այս տարվա, այլ նաև վերջին 5 տարիների առաջին եռամսյակներից և ոչ մեկում, ավելին՝ նախկին իշխանությունների, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի օրոք ադամանդի արտահանման ծավալները շատ ավելին էին, քան այս իշխանությունների օրոք։

Կապ չունեցող խառը թվեր

Հետաքրքիր է, որ Մինասյանի տեսաուղերձի ընթացքում կադրեր են հրապարակվում Վիճակագրական կոմիտեի կողմից թողարկված «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման» հրապարակումից, որը ոչ մի կապ չունի Մինասյանի կողմից հիշատակվող ադամանդի արտահանման ցուցանիշի հետ։ Ցուցադրվում են նաև մի քանի այլ աղյուսակային պատկերներ, որոնց մի մասը ևս որևէ առնչություն չունի ադամանդի արտահանման հետ, իսկ մի քանիսը նույնիսկ ընթեռնելի չեն։

Մինասյանն իր տեսաուղերձում խոսում է նաև այլ տնտեսական ցուցանիշի մասին։ «Տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8․7 տոկոս, հետևաբար դա շատ-շատ զգալի է մեր տնտեսության համար»։

Դժվար էր հասկանալ նաև, թե ինչ նկատի ուներ նախկին դեսպանը «տնտեսական էքսպորտ» ասելով, քանի որ նման տերմին պարզապես գոյություն չունի, սակայն տեսանյութն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Մինասյանը «տնտեսական էքսպորտ» ասելով նկատի ունի արդյունաբերական արտադրանքի ծավալի 8․7 տոկոսանոց աճը, որը Մինասյանի խոսքում նշվածներից թերևս միակ ցուցանիշն էր, որը վերաբերում էր այս տարվա առաջին եռամսյակին, սակայն դա նույնպես որևէ կերպ չի նշանակում, որ ադամանդի արտահանումն աճել է։ 

«5-րդ ալիքը» ևս չի ապացուցում

Միքայել Մինասյանի ուղերձին մայիսի 19-ի լուրերի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարել նաև «5-րդ ալիքը»։ 

«Ո՞ւմն է «Ադամանդե ձեռքը»․ երկրի գործարար համբավը վտանգված է» վերնագրով ռեպորտաժում հեղինակները և տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը խոսում են ադամանդի մշակման ծավալների աճի մասին և հղում անում Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Արդյունաբերական կազմակերպություններում հիմնական արտադրատեսակների թողարկումը բնեղեն արտահայտությամբ» տեղեկագրին։ 

Սակայն Վիճակագրական կոմիտեի կողմից վարվող այս փաստաթուղթը ևս որևէ կերպ չի ապացուցում Մինասյանի կողմից արված՝ 20 մլրդ դրամի ադամանդի արտահանման մասին պնդումը, այլ միայն ցույց է տալիս տվյալ ժամանակահատվածում մոտ 2700 տնտեսվարողների կողմից թողարկված (ոչ թե արտահանված) արտադրանքի ծավալը։

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ադամանդների արտահանման ծավալների վերաբերյալ Միքայել Մինասյանի հրապարակած թվերը չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ այդմ, նաև խիստ անարժանահավատ են դառնում Մինասյանի պնդումները՝ գործող իշխանությունների կողմից ադամանդների անդրսահմանային ապօրինի բիզնես անելու մասին:

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պետական գույքը «Ջերմուկ գրուպին» հանձնվել է ձևական աճուրդի միջոցով

11:50, 27 Մյս, 2025

Երևանի գրեթե կենտրոնում ՀՀ ներքին գործերի նախարարության երբեմնի պահեստը՝ 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, և ընդհանուր 0.941095 հեկտար մակերեսով հողամասը...

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին
Մանիպուլյատիվ

«Զենքերը կիրառական չլինելու մասին հայտարարությունները քաղաքական են ու ոչ պրոֆեսիոնալ»․ Երևանից արձագանքում են Արշակ Կարապետյանին

13:58, 26 Մյս, 2025

Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցի մամուլի սրահում մայիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, խոսելով Հայաստանի կողմից...

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens